Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը

Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում կայացավ «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» երկրորդ գիտաժողովը:

 

Գիտաժողովին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» նախագահ Գոթֆրիդ Ֆիշերը: Մասնակցելու էին եկել նաև համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Մասնագետները քննարկեցին HLA անտիգենների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:

 

Առողջապահության նախարար Արմեն ՄուրադյանՀայաստանում այս ոլորտի առաջընթացի մասին լրագրողների հետ զրուցեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


–   Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման գործընթացը:


–   Ոսկրածուծի փոխպատվաստումներն ակնառու հաջողություններ ունեն Հայաստանի Հանրապետությունում և դրանք են հիմք ծառայել, որ այսօր մեր երկրում են հավաքվել եվրոպական և տարածաշրջանի առաջավոր մասնագետները: Այս հանդիպման արդյունքում քննարկվելու և վերլուծվելու են այն հաջողություններն ու հնարավոր խնդիրները, որոնք առկա են այս դաշտում: Հայաստանն այս ոլորտում արդեն մեծ ճանապարհ է անցել. արդեն 15 տարի է, ինչ կա ոսկրածուծի փոխպատվաստման ռեեստրը: Այս ամենը թույլ է տալիս ակնարկել, որ մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:


–   Ի՞նչ ընթացքի մեջ է Հայաստանում փոխպատվաստման կենտրոնի կառուցման աշխատանքը:


–   Արյունաբանական կենտրոնում այսօր հատուկ նախագծով աշխատանքներ են ընթանում այդ կենտրոնի ստեղծման համար: Նախատեսվում է աշխատանքն ավարտել 2016թ., բայց արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է նաև նախատեսվածից ավելի շուտ:


Դոկտոր Ֆրիդա ՋորդոնՄիջոցառման և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի մասին զրուցեցինք հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդոնի հետ:


–   Դոկտոր Ֆրիդա, տարածաշրջանային գիտաժողովն անցկացվում է Հայաստանում. մանրամասնեք, խնդրեմ, թե ի՞նչ սկզբունքով է Հայաստանն ընտրվել տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպման վայր և ինչքանո՞վ է դա նշանակալից մեզ համար:


–   Մեր հիմնադրամը «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» լիակատար անդամ է: Արդեն 10 տարի է, ինչ մենք ունենք այս կենտրոնի լիցենզավորումը Հայաստանում: Եվ դա է պատճառը, որ նրանք իրավունք են տվել մեզ՝ կամակերպելու նմանատիպ համաժողով: Այս միջոցառման կարևորությունը գիտական ուղղվածությունն է: Իրենց զեկուցումներով աշխարհի տարբեր համալսարանների պրոֆեսորներ այսօր մեր բժիշկներին կներկայացնեն ամբողջ աշխարհում բժշկագիտության նվաճումները՝ հատկապես փոխպատվաստման և իմունոգենետիկայի ոլորտում: Կամրջում ենք նաև Հայաստանը տարբեր երկրների հետ. Հայաստանը, ունենալով գրանցամատյան և լիցենզիա, շատ կարևոր դեր է կատարում այն երկրների համար, որոնք դեռ չունեն այս ծառայությունը:

 

Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը


–   Ի՞նչ հիմնադրամ է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ը և ո՞րն է գործունեության հիմնական նպատակը:


–   Հիմնադրամի գլխավոր նպատակը արյան հիվանդություններով տառապող մարդկանց համար դոնորների հայթհայթումն է: Գործունեության 15 տարիների ընթացքում այս գործին են անդամագրվել ավելի քան 26.000 դոնորներ, որոնցից մոտ 6500-ը` Սփյուռքից: Նրանք հավաքագրվել են սփյուռքի 24 երկրներից: Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 3150 հիվանդի հետ նախնական համընկնող 2769 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

 

Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը


–   Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել հիմնադրամ:

 

–   18-50 տարեկան յուրաքանչյուր մարդ, ով առողջ է, չունի արտահայտված հիվանդություն, կարող է դիմել մեր կենտրոն և դառնալ դոնոր: Նրա տվյալները տեղադրում ենք մեր բազայում և, անհրաժեշտության դեպքում, եթե որևէ հիվանդի համապատասխանում է տվյալ դոնորը, ապա նա դառնում է հիվանդի կյանքը փրկողը: Կենտրոն դիմում են աշխարհի բոլոր ծայրերից: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում՝ համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել կյանք:


«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ ԱվագյանՄեր հաջորդ զրուցակիցը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանն է:


–   Պարոն Ավագյան, ինչո՞վ է առանձնահատուկ այս գիտաժողովը և ի՞նչ կարևորություն ունեն այսպիսի գիտաժողովները քաղաքացիների համար:


–   Նմանօրինակ գիտաժողով Հայաստանում արդեն 2-րդ անգամ է կայանում: Ուրախ ենք, որ Իմունոգենտիկայի եվրոպական ֆեդերացիան դիմեց մեզ երկրորդ անգամ՝ այս գիտաժողովն իրականացնել: Սա խիստ կարևոր է՝ բժշկագիտական նշաձողը բարձրացնելու: Այստեղ են հավաքվել լավագույն մասնագետները Եվրոպայից և ԱՄՆ-ից: Սա գիտաժողով է, որը կրթելու է մեր բժիշկներին, ինչը անմիջապես բխում է մեր հասարակության շահերից, քանի որ բարձրանալու է նրանց մատուցվող բժշկական ծառայության որակը: Սա միակ գիտաժողովն է վերջին տարիներին, որը ստացել է եվրոպական բժշկական ասոցիացիայի շարունակական կրթության միավորներ; Այսօր շատ հաճախ ենք լսում, թե կազմակերպվել է կոնֆերանս` միջազգային չափանիշներին համապատասխան, բայց այդ չափանիշները պետք է հիմնավորված լինեն լիցենզիայով: Մենք 6 միավոր ենք ստացել այս գիտաժողովի համար: Մեր նպատակը նաև շարունակական կրթության վրա ուշադրություն սևեռելն է: Ոչ թե մենք պետք է հրավիրենք բժիշկներին, որպեսզի նրանք գան սովորելու, այլ նրանք պարտադրված կլինեն՝ հավելյալ միավորներ ստանալու:

 

Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը


–   Ի՞նչ նորություն, ի՞նչ թարմ խոսք կլսենք գիտաժողովին:


–   Սա լեյկոզների, արյան չարորակ հիվանդությունների բուժման, փոխպատվաստման մեթոդների, պորտալարային արյան փոխպատվաստման մասին գիտաժողով է: Ես ինքս ներկայացնում եմ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, բայց մենք դրանով չենք սահմանափակվում: Այսօր մենք հնարավորություն ունենք Հայաստանում իրականացնել պորտալարային արյան պահպանում, փոխպատվաստում: Յուրաքանչյուր նորածին, այսպես թե այնպես, կորցնում է պորտալարային արյունը: Պահպանելով այդ արյունը`հետագայում, բարդ հիվանդությունների առկայության դեպքում, իր իսկ պորտալարային արյունը կփրկի իրեն: Այլևս դոնորի կարիք չի լինի: Սա նորություն է Հայաստանում, սակայն ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այս ուղին: Մենք պայմանագիր ենք կնքել 10-ից ավելի ծննդատների հետ և արդեն ունենք պորտալարային արյուն հանձնած անձինք: Այսօր ցողունային բջիջները ո՛չ միայն ուռուցքա-արյունաբանական ախտաբանությունների ժամանակ են անհրաժեշտ, այլև սկսել են օգտագործվել այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաները: Համոզված եմ` բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան:

«Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» նախագահ Գոթֆրիդ ՖիշերՄեր հաջորդ զրուցակիցը «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» նախագահ Գոթֆրիդ Ֆիշերն է:


–   Ի՞նչ դեր և կարևորություն ունի ազգի համար դոնորների ռեեստր ունենալը:


–   Յուրաքանչյուր ազգ առանձնանում է իր գենետիկայով: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հրաշալի օրինակ է, երբ մի ժողովուրդ ունի իր սեփական ռեեստրը: Ճիշտ է, այն կարող է ծառայել նաև մյուս ազգերի համար, բայց մենք բոլորս գիտենք, որ արդյունավետությունը շատ ավելի մեծ է, երբ դոնորը նույն տոհմից կամ ազգից է: Ոսկրածուծի փոխպատվաստումն ընդամենը սկիզբն է՝ բջջային հիմքի վրա բուժում իրականացնելու գործում: Ճիշտ է, հիմքը դրված է, բայց այն դեռ առաջընթացի տեղ ունի:


–   Եթե դա սկիզբն է, ուրիշ ի՞նչ մեթոդներ են կիրառվում ամբողջ աշխարհում:


–   Մի ամբողջ շարք կա՝ ամենատարբեր մեթոդների: Օրինակ, եթե մասնակցենք արյունաբանական որևէ կոնֆերանսի, կտեսնենք, որ գնալով ավելանում են այն հիվանդությունները, որոնց բուժումը կարելի է իրականացնել բջջային հիմքի վրա: Բնականաբար, ստեղծվում են նաև այդ բջիջներն օգտագործելու նոր, բազմաթիվ մեթոդներ: Բայց պետք է ասել, որ ոսկրածուծի փոխպատվաստումը համարվում է ամենափորձված, ամենաարդյունավետ ու լավագույն մեթոդն այս թերապիայում

 

Բժշկագիտության ապագան ցողունային բջիջներն են և գենետիկ ինժեներիան. «Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի» II գիտաժողովը

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ