Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Հայաստանում դեղագործների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում. Մեկնարկել է դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը

Հայաստանում դեղագործների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում. Մեկնարկել է դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը

Սեպտեմբերի 26-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մեկնարկեց «Ֆարմա Արմենիա 2014 Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը»:

 

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամը` Երևանի քաղաքապետարանի առողջապության վարչության աջակցությամբ: Համաժողովի գլխավոր հովանավորն էր Շտադա գերմանական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Ընկերությունը 3 տարի շարունակ հանդիսանում է «Ֆարմա Արմենիա Դեղագործական միջազգային համաժողովի գլխավոր հովանավորը: Նրա գործունեության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք, միանշանակ, նպաստում են մասնագետների որակավորման աճին:

Միջոցառման և, առհասարակ, դեղարտադրության ոլորտի մասին զրուցեցինք Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանի հետ:


Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել ԶաքարյանՊարոն Զաքարյան, ի՞նչ պատմություն ունի դեղագործական մրցունակության միջազգային համաժողովը, ի՞նչ ավանդույթներ են արդեն ձևավորվել և ինչո՞վ է առանձնանալու այս համաժողովը:


– Սա արդեն 6-րդ համաժողովն է: Մեր համաժողովներն ավանդաբար բաժանվում են 2 մասի: Առաջին մասում մենք ներկայացնում ենք Հայաստանի դեղագործական ձեռքբերումները, իսկ 2-րդ մասում` միջազգային դեղագործական նորությունները: Այս տարի կարևորվեց նաև նրանով, որ առաջին անգամ Հայաստանում մեր երկու դեղագործական կազմակերպությունները ստացան եվրոպական չափանիշներին համապատասխան պատշաճ գործունեության հավաստագրեր: Հայաստանի դեղագործական արդյունաբերության համար սա կանաչ լույս էր, քանի որ շատ երկրներ ընդունում են միայն GMP չափանիշներին համապատասխան դեղամիջոցներ: 


Ի՞նչն եք շեշտադրել այս անգամ, ո՞ր թեմաներն են արդիական դեղագործության ոլորտում:


– Մենք կենտրոնացրել ենք մեր ջանքերը դեղագործական արդյունաբերության վրա: Մեր նվաճումն է նաև այն, որ դեղագործական ոլորտն ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի արդյունաբերության մեջ` շուրջ 29%: Այսօր արդեն մեր հայկական արտադրանքը կիսով չափ արտահանում ենք:

 

Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը


Ի՞նչ խնդիրներ ունի այսօր դեղարտադրությունը Հայաստանում:


– Կան ներքին մարտահրավերներ, որոնք շատ անսպասելի են դրվում արտադրողների առջև: Դա դրոշմապիտակավորման հարցն է, որն անսպասելի, առանց մասնավոր ոլորտի հետ քննարկումների, ընդունվեց: Այն պարզապես հավելյալ ծախսեր, խոչընդոտներ է ստեղծում տեղական արտադրողի համար: Երկրորդ մարտահրավերը Հայաստանում տեղական արտադրանքի հանդեպ վստահությունն է: Մենք` լինելով տեղական արտադրող, անընդհատ բարձրացնելով մեր արտադրության որակը, մրցակցում ենք ինչ-որ կասկածելի ծագման դեղերի հետ: 


Ի՞նչ խոսք ունեք` ուղղված սպառողներին:


– Ես կհորդորեմ մեր սպառողներին մեծ նշանակություն տալ տեղական արտադրողներին: Մենք խնդիր ունենք՝ տեղականը, մեր արտադրանքը լիարժեք ընդունելու, տեղական արտադրողին՝ վստահելու: Այժմ մեր արտադրությունը համապատասխանում է միջազգային բոլոր չաանիշներին և շատ հաճախ ավելի վստահելի է, քան անհայտ ծագման այն դեղամիջցները, որոնք բավականին լայն սպառում ունեն:

Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա ԲեգլարյանՄեր զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանը:


Տիկին Բեգլարյան, ի՞նչ հնարավորություն է ընձեռում այս միջոցառումը դեղագործներին:


– Սա արդեն ավանդույթ դարձած հրաշալի առիթ է, երբ տարին մեկ անգամ մենք` դեղագործներս, կարողանում ենք հավաքվել մեկ հարկի տակ, լսել Հայաստանում դեղագործական շուկայի հիմնախնդիրների մասին, հնարավորություն ունենք ծանոթանալու դեղագործության միջազգային տենդենցներին , շփվելու մեր արտասահմանցի գործընկերների հետ, փոխանակվել փորձով, իմանալ դեղագործական նորություններ ամբողջ աշխարհից:


Այս միջոցառումը ի՞նչ խնդիր է փորձում լուծել:


– Ամեն տարի այն կազմակերպվում է և գրեթե միշտ նույն առաքելությամբ` կապեր և համագործակցություն ստեղծել հայաստանյան և արտասահմանյան դեղարտադրողների միջև: Այս տարի համաժողովը տարբերվում է նրանով, որ համաժողովի մեկ օրը նվիրում ենք բիոտեխնոլոգիային, որն այսօր դեղագործության նոր ճյուղ է համարվում ամբողջ աշխարհում: Հույս ունենք, որ Հայաստանում ևս շուտով կլինեն կենսատեխնոլոգիական դեղեր: Դրանք «թանկ հաճույք» են և Հայաստանը դեռևս միայն ներկրում է այդ դեղերը: Շատ ողջունելի կլինի, եթե Հայաստանում ևս արտադրվեն կենսատեխնոլոգիական դեղեր:

 

Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը

Դեղագործական մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը


Իսկ ի՞նչ ներդրում ունի Ձեր ղեկավարած ամբիոնը Հայաստանում դեղագործության կայացման գործում:


– Այն ամբիոնում, որը ես ղեկավարում եմ, սովորում են բակալավրիատի III, IV կուրսերի ուսանողները, I և II կուրսի մագիստրանտները: Ունենք օրդիանտորներ ո՛չ միայն ԵՊԲՀ-ից, այլ ամբողջ Հայաստանի դեղագետներից: Մեր ամբիոնում ստանում են նաև հետդիպլոմային կրթություն: Մենք դասավանդում ենք մարքեթինք, մենեջմենթ, հաշվապահություն, դեղային գործունեություն, դեղաշուկայի հիմնախնդիրները Հայաստանում… Բացի ուսուցումից, իրականացնում ենք նաև վերապատրաստում: Ըստ ԱՆ օրենքի` 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր դեղագետ պետք է վերապատրաստում անցնի: Սա այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ շատ մեծ քայլերով է առաջ գնում, փոփոխվում, և պետք է ձեռքդ միշտ պահես զարկերակին:

 

«Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ