Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը` համախմբելով ոլորտի՝ հայաստանաբնակ և արտասահմանից ժամանած մասնագետներին

Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը` համախմբելով ոլորտի՝ հայաստանաբնակ և արտասահմանից ժամանած մասնագետներին

Գիտաժողովի կազմակերպիչներն էին «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համատեղ:


Կոնֆերանսի բացման խոսքում կարևորելով ընտանեկան բժշկի մասնագիտությունը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը ներկայացրեց Հայաստանում նրա անցած ուղին, ձեռքբերումները: Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նա անդրադարձավ նաև համապատասխան մասնագետների կրթության, վերապատրաստումների խնդիրներին:


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյան–   Ինձ համար անձամբ շատ կարևոր է այս ոլորտը, թեման: Տասնչորս տարի եղել եմ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ: Գիտաժողովի կազմակերպիչն է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպությունը: Ինչո՞ւ «ակադեմիական». որովհետև այն նշանակում է «ուսումնական»- «գիտական»- «կրթական»- «հետազոտական», դա է այս մասնագիտւթյան զարգացման ուղղությունը: 1999 թվականին ընդունվեց ընտանեկան բժշկի մասնագիտությունը, հաստատվեց՝ որպես առաջնային օղակում գործող այլընտրանքային մասնագիտություն:

 

Մենք հիմա փորձում ենք  շեշտադրում կատարել կրթական բաղադրիչի վրա: Փոխվում է առհասարակ բարձրագույն բժշկական կրթության կոնցեպցիան, այն դառնում է առավել միտված դեպի կանխարգելիչ բժշկությունը, ընդ որում՝ կանխարգելում երկու փուլում, մեկը՝ հիվանդության զարգացման, մյուսը՝ հիվանդության բարդության զարգացման:


–   Ունե՞նք հաջողված նախատիպ, մոդել:


–   Այո՛, իհարկե՛: Նախ՝ մենք ունենք այս տասնչորս տարիների կուտակված փորձը, նաև՝ մեր հրավիրած դասախոսների: Հատկապես Անգլիայում և Շվեդիայում ունենք այս ոլորտում շատ հաջողված հայրենակիցներ: Մենք նրանցից շատ բան ունենք սովորելու: Պետք է հաշվի առնել, որ սա դեռ անցումային շրջան է առողջապահության առաջնային օղակում:

 

Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը


–   Բարեփոխո՞ւմ է ընտանեկան բժշկությունը:


–   Նախևառաջ ձևափոխում է, իսկ թե որքանով է բարեփոխում, պարզ կդառնա արդյունքներից: Ես իմ ելույթում նույնպես նշեցի, որ մարդն աշխարհ է գալիս իր գենով՝ ժառանգած ծնողներից, որտեղ կան նաև ախտածիններ, և ապրած կյանքը կա՛մ ակտիվացնում է դրանք, կա՛մ՝ մարում է: Այս խնդրում պետք է օգնի ընտանեկան բժիշկը, որը կանխարգելում է առաջ եկող խնդիրները: Շատ հետաքրքիր, միաժամանակ, հավակնոտ խնդիր է:

 
–   Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը:


–   Առողջապահության և կրթական-հետազոտական ոլորտների ռեֆորմների համակցումն ու ինտեգրացիան է այդ լուծումը: Ես դրա կողմնակիցն եմ. ամեն բան փոխկապակցված է:

 

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյան Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը` համախմբելով ոլորտի՝ հայաստանաբնակ և արտասահմանից ժամանած մասնագետներին

 
–   Ի՞նչ շարունակություն եք տեսնում այսօրվա քննարկումներին:


–   Հոկտեմբերի 25-ին մեր համալսարանում լինելու է ևս մեկ գիտաժողով՝ նվիրված ուսումնական, կրթական գործընթացի ռեֆորմին և քննական համակարգին, որում արտացոլվելու է այն ամենը, ինչն այսօր քննարկում ենք: Պետք է ներդրվի խնդրի հիման վրա կազմակերպած ուսուցում, փաստերի վրա հիմնված բժշկություն: Դասավանդումը նույնպես գիտություն է. դասախոսը պետք է լինի հետազոտող հենց ուսումնական գործընթացում:

«Ընտանեկան բժշկության ակադեմիական միություն» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյան«Ընտանեկան բժշկության ակադեմիական միություն» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովը հաջողված փորձ է՝  համախմբելու հայ բժիշկներին ողջ աշխարհից և քննարկելու ընտանեկան բժշկության խնդիրները: 


–   Մեր գիտաժողովն ունի մի առանձնահատկություն. հյուրերն իրենց զեկույցները ներկայացնում են հայերենով: Օրինակ՝ անցած տարի Բրիտանիայից մի մասնակից, որն ընդամենը մեկ-երկու բառ գիտեր հայերեն, մեկ տարվա ընթացքում հայերենի առցանց դասերի միջոցով յուրացրել է լեզուն, և այս տարի հայերեն զեկույց է ներկայացնում: Հայերեն ելույթները, ինձ թվում է, գեղեցիկ նախաձեռնություն է: Նաև, մեր խորհրդանիշն է Արարատ լեռը, որը ևս հայության միասնության խորհուրդն ունի:

 

–   Ընտանեկան բժշկությունը մեզ մոտ ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունի:


–   Կարևորն է մարդիկ իրենց փորձով համոզվեն, որ դա լավ, գործող տարբերակ է, ծանոթանան եվրոպական փորձին: Կարծում եմ՝ մեր մարզերում ընտանեկան բժշկությունը զարգացել է, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ այնտեղ նեղ մասնագետները քիչ են: Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը՝ ապացուցելու ոլորտի արդյունավետությունը: Օրինակ՝ Եվրոպայում առողջական խնդիրների մոտավորապես 80%-ը լուծվում է առաջնային օղակում՝ ընտանեկան բժշկի միջամտությամբ:

 

Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը Երևանում սեպտեմբերի 25-26-ը կայացավ ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը


–   Ի՞նչ հիմնական թեմաներ են քննարկվում գիտաժողովում:


–   Ընտրած թեմաները հետաքրքիր են մասնագետի համար, օրինակ՝ քրոնիկ հոգնածության համախտանիշը, խնդիր, որին շատ բժիշկներ ուշադրություն չեն դարձնում, այսօր շատ տարածված է: Նույն կերպ՝ դեպրեսիան. շատերը բժշկին դիմում են գլխացավի, սրտանոթային, աղեստամոքսային համակարգի և այլ գանգատներով, բայց իրականում գործ ունենք դեպրեսիայի հետ: Մեր ջանքերով ստեղծվում է մի մասնագիտական միջավայր, որն օգնում է գտնել շատ հարցերի պատասխաններ:


Նման գիտաժողովների դերն իրենց մասնագիտական աճի գործում մեծապես գնահատում են նաև մասնակից բժիշկները:


8-րդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Անահիտ Զարգարյան.


8-րդ պոլիկլինիկահի ընտանեկան բժիշկ Անահիտ Զարգարյան–   Շատ կարևոր են նման միջոցառումները, քանի որ ունեցած և ստացած գիտելիքներն առավել պրակտիկ են դառնում: Մեզ համար շատ կարևոր է արտերկրի փորձը, որով կիսվում են ժամանած մասնագետները: Բժշկությունը փոփոխություններով առաջ շարժվող գիտություն է, պետք է միշտ տեղյակ լինել նորություններին, իսկ գիտաժողովները մեծապես նպաստում են դրան: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին:

 

Կոնֆերանսի համացանցային տեղեկատվության հովանավորն է Շտադա գերմանական դեղագործական ընկերությունը, որն այժմ իր մեջ է ներառել Նիժֆարմ և Հեմոֆարմ ընկերությունները: Ընկերության մասնակցությունն այս կոնֆերանսին նպատակ ունի ներկայացնել արտադրվող դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են բուժման և առողջության պահպանման համար:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Տիգրան Ապիկյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ