Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Բնակչության 25%-ը ռևմատիկ հիվանդություններով է տառապում. կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը

Բնակչության 25%-ը ռևմատիկ հիվանդություններով է տառապում. կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը

Հունիսի 27-ին «Մոսկվայի տանը» մեկնարկեց Հայաստանի ռևամտոլոգների 3-րդ  գիտաժողովը: Գիտաժողովը ներառում է ռևմատոլոգիայի առավել կարևոր ուղղությունները, որոնք պետք է նպաստեն  հայաստանյան ռևմատոլոգիայի զարգացմանը և ռևմատիկ հիվանդություններով պացիենտների բուժման արդյունավետության բարձրացմանը: Գիտաժողովին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած առաջատար մասնագետներ:


Գիտաժողովի նպատակի և կազմակերպիչների առջև դրված առաջադրանքների մասին զրուցեցինք Երևանի գլխավոր ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Հարոյանի հետ:


Երևանի գլխավոր ռևմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Հարոյան–   Տիկին Հարոյան, Հայաստանի ռևմատոլոգների արդեն 3-րդ գիտաժողովն է: Ինչո՞վ կտարբերվի այս գիտաժողովը: Ի՞նչ խնդիրներ են ձեր առջև դրված:  


–   Գիտաժողովներն արդեն պարբերական բնույթ են կրում: Տարվա մեջ 1-2 անգամ  փորձում ենք այսպիսի հանդիպումներ կազմակերպել: Փորձում ենք  մեր բժիշկներին ծանոթացնել այս  ոլորտի նորագույն ձեռքբերումների հետ, որոնք վերաբերվում են ո՛չ միայն բուժմանը, այլև ախտորոշմանը, պացիենտի հանդեպ նոր մոտեցումներին, ևարդենկիրառվում են առաջատար երկրներում: Մեր առջև դրված խնդիրներից մեկը նաև առաջնակարգ արտասահմանյան  մասնագետների ներկայությունն  է այս կոնֆերանսներին, ինչը փորձի փոխանակման և մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման համար հիանալի հնարավորություն է: Նրանք ո՛չ միայն գիտնականներ են, այլև պրակտիկ բժիշկներ` իրենց գործի գիտակներ:


Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը


–   Որո՞նք են Հայաստանում ռևմատոլոգիայի հրատապ խնդիրները:


–   Առհասարակ ռևմատիկ հիվանդությունների դեպքում առաջնային խնդիրը ժամանակին կատարված ախտորոշումն է: Փորձը ցույց է տալիս, որ ինչքան շուտ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան արդյունավետ է լինում բուժումը: Ռևմատիկ հիվանդություններով պացիենտները մեծամասամբ երիտասարդներ են, և հուզող խնդիրը նրանումէ, որ ռևմատիկ հիվանդությունները շատ հաճախ բերում են հաշմանդամության: Ժամանակին սկսված բուժումը, երբ դեռ չկան անդառնալի փոփոխություններ օրգազնիզմում՝հոդերում, հյուսվածքներում, կերաշխավորի հաշմանդամության բացառումը կամ, ծայրահեղ դեպքում այն  կհետաձգվի: Մասնավորապես.  Հայաստանում պետք է բարձրացնել առաջնային օղակի բժիշկների մասնագիտական որակավորումը, որպեսզի նրանք ճիշտ ժամանակին ուշադրություն դարձնեն այն փոփոխությունների վրա, որոնք պահանջում են  ուշադրություն և արագ արձագանք:Դեռևս չկա համապատասխան մոտեցում  այս հիվանդներին, սակայն փաստ է , որ երկրի բնակչության 25%-ն ունի այս կամ այն ռևմատիկ հիվանդությունը: Այս հիվանդություններն ունեցող պացիենտները չեն ստանում բավականաչափ ուշադրություն, անհրաժեշտ դեղորայք, չեն մտնում պետպատվերի  շրջանակի մեջ:


Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը


–   Դուք հնարավորություն ունեք լայն զանգվածներին ուղղելու ձեր խոսքը: Ի՞նչ խորհուրդ, հորդոր կուղղեք ընթերցողներին:


–   Առաջին հերթին ուզում եմ բժիշկներին դիմել: Պետք է միշտ կատարելագործվել, բարձրացնել որակավորումը, միշտ ձգտել ավելիին, տեղյակ լինել  համաշխարհային բժշկության տենդենցներին, ոլորտի նորագույն ձեռքբերումներին: Մեր հասարակությունը, ցավոք, տարվում է ինքնաբուժությամբ: Շատ հաճախ, երբ անհրաժեշտէ մասնագետի օգնություն, պացիենտը դիմում է ծանոթներին, բարեկամներին, հարևաններին, իսկ բժշկին  դիմում է միայն այն դեպքում, երբ օգնություն ցուցաբերելն արդեն շատ ավելի դժվար է և ռիսկային:

 

Բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաստանի հետդիպլոմային ուսուցման բժշկական ակադեմիայի ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր ԲադոկինԶրուցեցինք  բ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաստանի հետդիպլոմային ուսուցման բժշկական ակադեմիայի ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Բադոկինի հետ:


–   Ձեր այսօրվա զեկույցի թեման օստեարթրոզն է: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հիվանդության վարման և բուժման գործընթացում:


–   Ցավոք, այս հիվանդությունը շատ տարածված է ամբողջ աշխարհում:  Ամբողջ խնդիրը նրանում է, որ սա միատարր հիվանդություն չէ, այդ պատճառով էլ դժվար է գտնել մի դեղահաբ, որը համապատասխանի բոլոր հիվանդներին: Այն դեղը, որը կարող է փրկություն լինել մի հիվանդի համար, մյուսի համար կարող է բնավ  արդյունավետ չլինել: Բուժման գործընթացում դեղի ընտրությունը շատ կարևոր է: Պետք է հաշվի առնել, թե որտեղ է զարգացել հիվանդությունը, ինչ տեսակի  օստեոորթրոզ է զարգանում: Ցավոք, շատ դեղեր, որոնք նախկինում բուժման միջոց էին համարվում, չարդարացրին բժիշկների սպասումները: Հիմա կան նոր տվյալներ, նոր մեթոդներ, որոնք խոստանում են հեղաշրջում կատարել ոլորտում:


Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը


–   Կա՞ հիվանդության տարածվածության մասին վիճակագրություն:


–   Այո, և դրանք շատ մտահոգիչ են: 50 տարեկանից բարձր մարդկանց 50%-ը օստեոարթրիտ ունի: 70 տարեկանից բարձր բոլոր մարդիկ տառապում են այս հիվանդությամբ:

 

«Նասոնովի անվան ռևմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի բժիշկ, Դաշնային պետական բյուջետային հաստատության պրոֆեսոր, բ.գ.դ. Ս.Կ. ՍոլովյովԶրուցեցինք նաև  «Նասոնովի անվան ռևմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի բժիշկ, Դաշնային պետական բյուջետային հաստատության պրոֆեսոր, բ.գ.դ. Ս.Կ. Սոլովյովի հետ:


–   Ի՞նչ խնդիրներ կան ռևմատոլոգիայի ոլորտում: Ի՞նչն է անհանգստացնում ռևմատոլոգներին ամբողջ աշխարհում:


–   Ամենահրատապ և կարևոր խնդիրը վաղ ախտորոշումն է: Որքան շուտ ախտորոշվի հիվանդությունը, այնքան քիչ կլինեն կողմնակի ազդեցությունները, այնքան արդյունավետ կլինի թերապիան, կպակասեն հիվանդության դրամատիկ զարգացումները: Ստանդարտ, դասական դեղերը, որոնք մենք կիրառում ենք (երբեմն նույնիսկ  առանց վերահսկողության), բերում են տարբեր օրգանների ծանր ախտահարման, որոնց բուժումը, հետևանքների վերացումը շատ ավելի թանկ է և դժվար:

 

Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը Կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը


–   Եթե մասնավորեցնենք,  հատկապես կարմիր գայլախտի դեպքում ի՞նչ խնդիրների ենք հանդիպում:


–   Այստեղ առաջին պլանում երկու  խնդիր կա: Գլյուկոկորտիկոիդային հորմոնների ճիշտ ընտրությունը, որոնցով սկսվում է կարմիր գայլախտի բուժումը, ժամանակին իսկական հեղաշրջում առաջացրեց խնդրի լուծման հարցում: Սկզբանական շրջանում այն նշանակվում էր հնարավորինս սահմանափակ քանակությամբ և տալիս բավականին դրական արդյունքներ` լավ ինքնազգացողություն և կյանքի տևողության երկարում: Միայն հիմա, երբ արդեն տևական ժամանակ այս մեթոդը կիրառվում է, պարզվեցին դրանց  կողմնակի ազդեցությունները և  վտանգավորությունը: Այսօր սակայն ամբողջ աշխարհում բժշկությունը սկսեց գնահատել դեղերի արդյունավետությունը` ըստ կյանքի որակի վրա դրանց ազդեցության, ըստ այդմ առաջացան բուժման նոր մոտեցումներ, նոր դեղեր: Հարկավորէ ընտրել դեղ, որ լինի և՛ արդյունավետ, և՛ անվտանգ:


«Շտադա» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Արաքսյա  ԳրիգորյանՀայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը կայացավ նաև գերմանական «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ջանքերով: Մեր զրուցակիցը «Շտադա» դեղագործական  ընկերության բժշկական ներկայացուցիչ Արաքսյա  Գրիգորյանն է:


–   Մենք բազմիցս խոսել ենք «Շտադա» դեղագործական ընկերության գործունեության մասին, այս անգամ՝մասնավորեցնեմ. ի՞նչ ներդրում ունի «Շտադան» Հայաստանում ռևմատոլոգիայի զարգացման գործում:


–   Շտադա» գերմանական  դեղագործական ընկերության գործունեության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք, միանշանակ, նպաստում  են մասնագետների որակավորման  աճին:


–   Ի՞նչ է ներկայացնում ընկերությունը ռևմատոլոգիայի ոլորտում:


–   Մեր փաթեթում կան դեղեր, որոնք անփոխարինելի  են հայ ռևմատոլոգների առօրյա աշխատանքում: Այսօր ներկայացնում ենք բրենդային «Խոնդրոքսիդ» դեղամիջոցը ` քսուքի, դոնդողի և հաբի տեսքով: «Խոնդրոքսիդը» նշանակում են օստեոարթրոզի, օստեոխոնդրոզի դեպքերում: Հրավիրել ենք Ռուսաստանի Դաշնությունում առաջատար մասնագետ  պրոֆեսոր Բադոկինին, ով ներկայացրեց օստեոարթրոզի բուժման նոր ուղղություններն ամբողջ աշխարհում: Օստեոարթրոզը կրճիկային զանգվածի քայքայումն է, իսկ «Խոնդրոքսիդը» կանգնեցնում է այդ քայքայման գործընթացը: «Շտադա» դեղագործական ընկերությունը ներկայացնում է նաև «Խոնդրոքսիդը Ֆորտե» դեղաձևը, որն իր մեջ պարունակում է մելոքսիկամ, ինչն ունի ցավազրկող  և հակաբորբոքիչ ազդեցություն:


«Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն


Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ