Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Պենոքսալ ԲԳ» չեխական բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում

«Պենոքսալ ԲԳ» չեխական բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում

Դեղամիջոցը համապատասխան կարգավորումներ է մտցնում օրգանիզմում, որոնք կանխում են ուռուցքային գոյացությունների առաջացումը: Դեղը շատ ավելի արդյունավետ է կանխարգելման համար:

Երևանում, Հայ - Ամերիկյան առողջության կենտրոնում տեղի ունեցավ չեխական «Պենոքսալ ԲԳ» դեղամիջոցին նվիրված կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցելու համար Չեխիայից ժամանել էր «Պենոքսալ ԲԳ» դեղամիջոցը հայտնագործող և ստեղծող, կենսաբանական գիտությունների դոկտոր Էդուարդ Սարդարյանը: Դեղամիջոցի միակ և բացառիկ արտադրողն ամբողջ աշխարհում չեխական Bimedical  s.r.o. ընկերությունն է: Հայաստանում նրա բացառիկ  ներկրողն է «Մեդ Պրոգրես» ընկերությունը ( www.penoxal-bg.am ):


Յուրահատուկ դեղամիջոցի հատկությունների մասին «Մեդ Պրակտիկ»-ը զրուցեց դոկտոր Էդուարդ Սարդարյանի հետ.


–   Ճի՞շտ է, որ ավելի քան քսան տարի Դուք աշխատել եք այս հայտնագործության վրա: 

Կենսաբանական գիտությունների դոկտոր Էդուարդ Հովհաննիսյան–   Այո: Այսօր ինձ համար շատ թանկ օր է, քանի որ քսան տարվա լռությունից և բացակայությունից հետո ներկայանում եմ իմ հայրենակիցներին: Շատ հուզվում եմ: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ այս դեղամիջոցի ստեղծմանը: Գիտեք՝ գաղթականի կյանքն այնքան էլ քաղցր չէ, եթե անգամ այն Չեխիայի նման երկրում է…  Մինչև 1993 թվականն ապրել եմ Երևանում: 1972 թվականին ինձ բախտ վիճակվեց գտնել պենիցիլիում խմբի մի միկրոօրգանիզմ, որը շատ օրիգինալ է: Այն արտադրում է օրգանիզմի վրա աննախադեպ ազդեցություն ունեցող կարմիր պիգմենտ: Ես ուղղակի սիրահարվեցի այդ միկրոօրգանիզմին. սկսեցի ուսումնասիրել, խորանալ, երազել… Իհարկե, շատ դժվար տրվեցին ուսումնասիրությունները, գիտական հետևությունները, բայց արդյունքներն արժեն դրան:


–   Ի՞նչում  է «Պենոքսալ ԲԳ» դեղամիջոցի արդյունավետությունը:


–   Այն առհասարակ բուժում, վերականգնում է օրգանիզմը, բայց առաջին հերթին ունի հզոր հակաուռուցքային ազդեցություն: Կարող է օգտագործվել թե՛ կանխարգելման, թե՛ բուժական նպատակներով: Այն բոլորովին նոր բաղադրությամբ դեղամիջոց է, որը գործնականում չունի նաև հակացուցումներ:

 

Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի հայտնագործած բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի հայտնագործած բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի հայտնագործած բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում


–   Արդեն գրանցե՞լ եք որպես Ձեր հայտնագործություն:


–   Այո, գրանցել եմ: Արտոնագիրը (պատենտ) պատկանում է Bimedical ընկերությանը: Ես ուրախ եմ, որ Աստված հենց ինձ ընտրեց այս միկրոօրգանիզմն աշխարհին ներկայացնելու համար:


-–   Ի՞նչ արձագանքներ ունեք արտասահմանից:


–   Այն արդեն շատ լավ ճանաչում են Չեխիայում և ունի բավականին լուրջ արձագանքներ: Սա նոր դեղամիջոց է և դեռ շարունակում է բացահայտել իր բազմաթիվ դրական հատկանիշները:  «Պենոքսալ ԲԳ» -ն ամեն անգամ հաճելի անակնկալի է բերում մեզ:

 

Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի հայտնագործած բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի հայտնագործած բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի հայտնագործած բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում


–   Ինչպիսի՞ն են դեղամիջոցի ազդեցության մեխանիզմներն օրգանիզմի վրա: Ինչպե՞ս է այն ներգործում:


–   Այն հզոր հակաօքսիդանտ և իմունոմոդուլյատոր է: Այն մեծ առավելություններ ունի մնացած հակաօքսիդանտների նկատմամբ:  Դեղամիջոցը կարգավորում է  օրգանիզմի իմունային համակարգի գործունեությունը ապոպտոզի մեխանիզմով, որը կանխում է ուռուցքային գոյացությունների առաջացումը և դրանց զարգացումը: Փորձարկումների ժամանակ հայտնի դարձավ, որ հիվանդության սկզբնական փուլում օգտագործելու դեպքում դեղամիջոցի հնարավորությունները շատ ավելի լայն են. այն լիովին նախապատրաստում է օրգանիզմի դիմադրողականությունը: Իսկ հիվանդության ընթացքում մեղմացնում է քիմիոթերապիայի բացասական հետևանքները, բարձրացնում է կյանքի որակը և ավելացնում կյանքի տևողությունը: Բացի այդ  «Պենոքսալ ԲԳ»-ն նպաստում է բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների բուժմանը:

 

Չեխական Bimedical s.r.o. ընկերության փոխտնօրեն Դանա ԲայգազինաՉեխական Bimedical s.r.o. ընկերության փոխտնօրեն Դանա Բայգազինան մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեղամիջոցը շուրջ յոթ տարի մեծ հաջողությամբ վաճառվում է Չեխիայում և Եվրամիության մի շարք երկրներում`«Ինգիբոլ» առևտրային անվանմամբ.


–   Սա շատ օգտակար և արդյունավետ դեղամիջոց է, ինչի շնորհիվ այն գիտեն և բարձր են գնահատում թե՛ բժիշկները, թե՛ պացիենտները: Հայաստանում մենք համագործակցում ենք «Մեդ Պրոգրես» ընկերության պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ովքեր ճիշտ ճանապարհ են ապահովում դեղամիջոցի առաջխաղացման համար: Մեր Հայաստանյան բժիշկներին և պացիենտներին կխնդրեի զգուշանալ դեղամիջոցի կեղծված տարբերակներից, քանի որ այս պրեպարատի միակ արտադրողն ամբողջ աշխարհում Bimedical ընկերությունն է: Օրիգինալ պրեպարատի սրվակի վրա կարող եք տեսնել «որակի երաշխիք» պիտակը:


«Մեդ Պրոգրես» ընկերության տնօրեն Հռիփսիմե ԲաբայանՉեխական ընկերության հետ համագործակցության և հայազգի գիտնականի հայտնագործած դեղամիջոցի մասին «Մեդ պրակտիկ»-ին ներկայացրեց «Մեդ Պրոգրես» ընկերության տնօրեն Հռիփսիմե Բաբայանը.


Bimedical  s.r.o. ընկերությունը «Մեդ Պրոգրես» ընկերության լավագույն գործընկերն է: Ուրախ ենք, որ Հայաստանում «Պենոքսալ ԲԳ» օրիգինալ դեղամիջոցը ներկայացնելու բացվառիկ պատիվը մեզ է ընձեռնված: 2009 թվականին դեղամիջոցին վերաբերող հետազոտություններ են իրականացվել նաև Հայաստանում և մինչ օրս ստացվում են բազմաթիվ դրական արձագանքներ: Բացի «Պենոքսալ ԲԳ» կապսուլաներից, ներկայացնում ենք նաև «Պենոքսալ+ (պլյուս)» քսուքը, որը հաջողությամբ կիրառվում է մի շարք գինեկոլոգիական և մաշկային հիվանդությունների ժամանակ:


Ուզում ենք, որ մարդիկ տեղեկացված լինեն, ի շահ օրգանիզմի օգտագործեն այս հիասքանչ դեղամիջոցը:

 

Բժիշկ Էդուարդ Հովհաննիսյանի հայտնագործած բացառիկ դեղամիջոցը ներկայացվեց Երևանում

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ