Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

«Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր

«Պֆայզեր» դեղագործական ընկերությունը  Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր

Երևանում անցկացվեց Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը, որի գլխավոր հովանավորն էր «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը:

 

Մեդ Պրակտիկի հետ զրույցում «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչյան ղեկավար Դավիթ Պալյանն ամփոփեց համագումարին առնչվող մի շարք հարցեր:


«Պֆայզեր» ընկերությունը միջոցառման գլխավոր հովանավորն էր. հատկապես ի՞նչ կարևորություն ուներ այն ձեզ համար:


Պֆայզեր դեղագործական ընկերության ղեկավար Դավիթ Պալյան– Սա այն յուրահատուկ միջոցառումներից է, որն ունի գիտական մեծ ներուժ: Շատ ուրախ ենք, որ մասնակցում էինք գլխավոր հովանավորի դիրքում: Ակտուալությունը, կարծում եմ, պարզ է բոլոր նրանց համար, ովքեր բժշկության ոլորտում են: Շատ ուրախալի է, որ ոլորտն այսքան զարգացած է Հայաստանում, հագեցած լավագույն մասնագետներով: Ակնհայտ է նաև, որ վիրահատական միջամտությունը խնդրի վերջնական լուծումը չէ, դրանից հետո պետք է հիվանդին գրագետ դեղորայքային բուժում նշանակել: Նրանց այդ հարցում օգնելու նպատակով էլ մենք այստեղ ենք: «Պֆայզեր» ընկերությունը ցավային համախտանիշի բուժման առաջատարներից մեկն է աշխարհում և Հայաստանում ներկայացված է, չեմ վախենա ասել, ամենաանվտանգ ու ամենաարդյունավետ ցավազրկողներով:


Դուք հանդես եկաք ո՛չ միայն որպես միջոցառման գլխավոր հովանավոր, այլև ներկայացրեցիք երկու դասախոսություն: Սա ուղիղ առնչություն ունի՞ միջոցառման՝ ձեր նշած գիտական հագեցվածության հետ…

 

ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյան «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը  Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր


– Այո՛, դասախոսություններից մեկը ներկայացրեց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը, մյուսը՝ Մոսկվայից հրավիրված վիրաբույժ, պրոֆեսոր Մաքսիմ Եվսեևը, ովքեր ներկայացրեցին միջազգային փորձն ու բուժման ժամանակակից մոտեցումները: Վնասվածքաբանությունն ասոցացվում է ցավի հետ, որը, միանշանակ, վատթարացնում է կյանքի որակը: Եվ այստեղ մեծ դեր ունի «Պֆայզեր» ընկերության դեղորայքը, որոնք լայն տարածում են գտել ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ շնորհիվ իրենց լավագույն ազդեցության:


Մենք փորձել ենք վնասվածքաբանների, նյարդաբանների և վիրաբույժների մոտեցումները համակարգել և միավորել ցավի խնդրի լուծման շուրջ: Դատելով մասնակիցների ակտիվությունից՝ կարծում եմ, որ մեզ դա հաջողվեց:

 

«Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր


Մարդիկ սովորել են մշտապես նորություններ լսել «Պֆայզեր» -ից: Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:


– Մենք վերջին երկու-երեք տարվա ընթացքում շատ մեծ ու լուրջ ուղի անցանք: Մեր ակտիվ համագործակցությունը շարունակաբար աճում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում՝ արյունաբանություն, սրտաբանություն, գինեկոլոգիա, նյարդաբանություն, ռևմատոլոգիա, հոգեբուժություն և այլն: Ապագայում շարունակելու ենք նաև մեր համատեղ աշխատանքը դեղատների հետ: Բավականին շատ նոր դեղեր ունենք, որոնք կներկայացնենք մեր շուկայում:

 

«Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր

 
Համագումարից ձեր ակնկալիքները բավարարվա՞ծ են:


– Մենք ոչ թե ակնկալիքներ ունեինք, այլ համոզված էինք, որ ամեն բան շատ լավ է անցնելու: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ կոնֆերանսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

 
Դուք շփվում եք բժշկության տարբեր ոլորտների հետ: Կոնկրետ այս ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:


– Երևի թե բոլոր ոլորտներում խնդիրներ կան, որոնք գրեթե ամենուրեք նույնն են: Շատ ողջունելի է, որ համագործակցությունը բժիշկների և նախարարության միջև բավականին սերտ է, որն էլ բերում է առողջապահական ենթակառուցվածքի զարգացմանը: Բժիշկները նվիրյալներ են, ովքեր շրջանցելով բոլոր դժվարությունները, շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանը:

 

«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան թիմը հյուրերի հետ
«Պֆայզեր» ընկերության նշանաբանը կարծես ևս մեկ անգամ հաստատվեց այս համագումարով…


– Այո, աշխատելով միասին կառուցենք առողջ աշխարհ: Լիովին համաձայն եմ. այն ներառեց կոնֆերանսը: Կաշխատենք հավատարիմ մնալ մեր կարգախոսին:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ