Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում

«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում

Երևանում մայիսի 21-24-ը տեղի ունեցավ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը: Վեհաժողովի կազմակերպիչներն էին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիան:

 

«Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը Մեդ Պրակտիկի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց միջոցառման մասին:


«Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիաji նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայան– Երկու տարին մեկ անգամ «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիան կազմակերպում է իր հերթական միջազգային վեհաժողովը: Յուրաքանչյուր անգամ այն նվիրված է որևէ առիթի: Այս անգամ առիթը ասոցիացիայի հնգամյակն է: Վեհաժողովի գլխավոր թեման էր՝ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները»:


Վեհաժողովին շա՞տ հյուրեր կային արտերկրից:


– Այո, ունենք բազմաթիվ հյուրեր արտասահմանից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ամերիկայից, Ճապոնիայից, Լեհաստանից. շատ են, վախենում եմ մոռանալ որևէ մեկին: Բավականին լայն աշխարհագրություն ունենք: Մի շարք կազմակերպություններ առաջին անգամ են մասնակցում վեհաժողովին՝ ներկայացնելով իրենց արտադրանքը: Արտասահմանյան կազմակերպություններից շատերը գործընկերներ են փնտրում Հայաստանում. հնարավոր է՝ լավ համագործակցություններ ստացվեն այս վեհաժողովից հետո:

Վիրաբուժական եւ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Լալայան «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում

 

Վեհաժողովն արդեն ավանդական է դարձել. սովորաբար որո՞նք են լինում նրա գլխավոր ձեռքբերումները:


Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյան– Բնականաբար, յուրաքանչյուր գիտական-պրակտիկ վերաժողով ենթադրում է ոչ միայն դասախոսություններ, այլև գործնական հատված… Վեհաժողովի շրջանակում անց են կացվել ձեռքի հմտության դասընթացներ: Ուսանողները, մասնակցելով դրանց, ավելի են հմտանում իրենց մասնագիտական գործունեության մեջ: Գլխավոր արդյունքներից է նաև արտերկրում գործընկերներ գտնելը: Մենք չենք սահմանափակվում Հայաստանում նման միջոցառումներ կազմակերպելով, ինքներս ևս գնում ենք այլ երկրներ՝ մասնակցելու վեհաժողովների:


Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը մեզ հետ զրույցում մեծապես կարևորեց վեհաժողովի կազմակերպումը, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի գործունեությունը:


– Ինչպես շատ երկրներում, վերջին տարիներին Հայաստանում ևս քանակով շատացան նեղ մասնագիտական ասոցիացիաները, սակայն նրանցից քչերն են ակտիվ: Շատ ուրախ ենք, որ «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիան նման որակյալ միջոցառումներ է կազմակերպում: Այս վեհաժողովը ևս, կարծում եմ, մեծ ներդրում կունենա Հայաստանի ստոմատոլոգիայի զարգացման գործում:

 

«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիաji նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայան Վիրաբուժական եւ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Լալայան


Գերմանական «Շտադա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը վեհաժողովին մասնակցում էր ստոմատոլոգիայի ոլորտի համար նախատեսված իր արտադրանքով: Մեդ Պրակտիկին մանրամասներ ներկայացրեց ընկերության բժշկական ներկայացուցիչ Արսեն Միրզոյանը:


Գերմանական «Շտադա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Արսեն Միրզոյան– «Շտադան» բավականին հայտնի է Եվրոպայում: Մեր շուկայում ավելի շատ հայտնի են «Նիժֆարմ» և «Հեմոֆարմ» բրենդները, որոնք գտնվում են «Շտադա» ընկերության կազմում և համեմատաբար երկար են եղել Հայաստանում:


Ի՞նչ էր ներկայացնում «Շտադան» վեհաժողովում:


– Ստոմատոլոգների ասոցիացիայի հետ վաղուց ենք համագործակցում: Ունենք դեղամիջոցներ, որոնք կիրառվում են ստոմատոլոգիայում: Մանկական պրակտիկայում ունենք ատամների ծկթման ժամանակ կիրառվող միջոցներ, որոնք, պարունակում են և՛ ցավազրկող, և՛ հակասեպտիկ նյութեր, ունենք հակամանրէային դեղամիջոցներ, որոնք լայնորեն կիրառվում են տարբեր բժշկական միջամտություններից հետո: Բավական բարձր մակարդակով կազմակերպված վեհաժողով էր, շատ գոհ ենք համատեղ աշխատանքից, և կարծում եմ՝ հետագայում կընդլայնվի մեր համագործակցությունն ասոցիացիայի հետ:


Արտերկրից եկած հյուրերի հետ հասցրե՞լ եք ծանոթանալ, համագործակցության եզրեր գտնել:


 – Իհարկե, շատ կարևոր է փորձի փոխանակումը տարբեր երկրների հետ: Ես տեսնում եմ, որ յուրաքանչյուր տարի նոր տեխնոլոգիաներ են մտնում ստոմատոլոգիական ոլորտ, և շատ ուրախալի է, որ մեր երկրում դրանք նունպես կիրառություն են գտնում:

 

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյան «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում


Ի՞նչ նորություններ ունի «Շտադան»:


–  Ի ուրախություն բոլորիս՝ ներկայումս Հայաստանյան բժիշկների դեղորայքային զինանոցը ևս  համալրվեց ամբողջ Եվրոպայում հայտնի և լայնորեն կիրառվող Տրանեկսամ հաբերով և ամպուլաներով: Ամպուլաները կիրառվում են հրատապ և հետվիրահատական չդադարող արյունահոսությունների ժամանակ, բժշկի հսկողության տակ, իսկ հաբերը ունեն ավելի լայն կիրառություն: Հանդիսանալով արյունահոսությունը կանգնեցնող ունիվերսալ միջոց՝ այն կիրառում են ևՙ որպես տեղային միջոց, ևՙ որպես համակարգային՝ ատամի հեռացումից հետո, իմպլանտոլոգիական միջամտություններից հետո, քթից արնահոսությունների դեպքում, արնահոսող ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում, պրոստատեկտոմիայից հետո, գինեկոլոգիական արնահոսությունների դեպքում, արնահոսող թութքի և այլ դեպքերում:


Առհասարակ, ընկերությունը շատ դինամիկ է զարգանում, հաճախ ենք ունենում նորություններ: Յուրաքանչյուր տարի մեր ընկերությունը հադես է գալիս նորագույն դեղամիջոցների արտադրությամբ:

 

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյան «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում


Մեդ-Պրակտիկը զրուցեց նաև վեհաժողովի՝ արտասահմանից ժամանած հյուրերի հետ:


Նիրաջ Խաննա, Չիկագո, ԱՄՆ


«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում, «Վերդենտ »ընկերության ներկայացուցիչներ Իզաբելա և Ագաթա– Իմ նպատակն է վեհաժողովի մասնակիցներին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները: Ես այստեղ եմ կրթական նպատակներով: Առաջին անգամ եմ Հայաստանում, վեհաժողովը կազմակերպված է հրաշալի, սիրեցի ձեր քաղաքը: Պատրաստվում եմ ավելի լավ ճանաչել այն: Ես շատ երկրներում եմ եղել, դասախոսություններ կարդացել, այս տարածաշրջանում Հայաստանն առաջինն է:


«Վերդենտ »ընկերության ներկայացուցիչներ Իզաբելա և Ագաթա


– Մենք եկել ենք Լեհաստանից, ներկայացնում ենք «Վերդենտ » ընկերությունը: Շատ ենք ցանկանում, որ Հայաստանում ավելի լավ ճանաչեին ու կիրառեին մեր ընկերության որակյալ արտադրանքը, համոզված կարող ենք ասել, որ այն որակյալ է: Հուսով ենք գործընկերներ և լավ բարեկամներ գտնել Հայաստանում այս վեհաժողովից հետո:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ