Միջոցառումներ
Մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը
Մայիսի 22-ին մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը: Բժշկության ոլորտում մասշտաբային այս իրադարձույթյանը մասնակցելու էին եկել պատվիրակություններ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մոլոդովայից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Համագումարի մասնակիցներին ողջունեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Այսպիսի մասնագետների մասնակցությունն անգամ վկայում է, որ բավականաչափ արդյունավետ համագումար է լինելու: Մեր մասնագետներն` ի դեմս Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, լուրջ հաղջողություններ են արձանագրել: Այս համագումարը կնպաստի տարբեր երկրների առաջատար կլինիցիստների հետ գործնական և գիտական կապերի ամրապնդմանը»:
Նախարարն իր խորին երախտագիտությունը հայտնեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Վաչագան Այվազյանին: Վերջինիս իր երախտիքի խոսքերը հայտնեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Նա նշեց, որ վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան բժշկության այն ճյուղերն են, որոնք Հայաստանում անընդհատ ու հաստատուն քայլերով զարգանում են:
Հայաստանում վնասվածքաբանության և օրթոպեդիայի իրավիճակի մասին զրուցեցինք Վնասվածքաբանության և օրոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, համագումարի նախագահ, պրոֆեսոր Վաչագան Այվազյանի հետ:
– Պարոն Այվազյան, մեկնարկեց միջազգային VI համագումարը: Ի՞նչ պատմություն ունի այս նախաձեռնությունը, ո՞րն է նպատակը:
– Վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի, ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի շնորհիվ, Հայաստանի Հանրապետության կազմավորման օրվանից, 4 տարին մեկ անգամ կազմակերպվում է վնասվածքաբանների-օրթոպեդների համագումարը: Նպատակը հենաշարժողական համակարգի ախտահարումների ախտորոշման և բուժման նորագույն ձեռքբերումների, կլինիկական պրակտիկայում դրանց ներդրման հետ ծանոթացնելն է, ինչպես նաև՝ պացիենտների բուժման մակարդակի և արդյունավետության բարձրացման համար կրթական ծրագրերի կազմակերպումը:
– Ովքե՞ր են մասնակցում համագումարին:

– Գիտաժողովին մասնակցում են ո՛չ միայն վնասվածքաբաններն ու օրթոպեդները, այլև անոթային վիրաբույժները, անեսթեզիոլոգներն ու առաջնային օղակի մասնագետները, ինչը հնարավորություն կտա քննարկելու և մշակելու բուժման միասնական առավել արդյունավետ մոտեցումներ ու սխեմաներ: Համագումարի աշխատանքներին մասնակցում են հայտնի օրթոպեդ-վնասվածքաբաններ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Ծնկահոդի խնդիրների ընկերության նախագահ, դոկտոր Ռասսել Վինդզորը, Մոսկվայի գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբան Նիկոլայ Զագորոդնին, Էդվարդ Ռոդրիգեսը՝ Հարվարդի բժշկական դպրոցից, Ֆրիդուն Կերշմբաուերը՝ Համբուրգից, Մաքս Այեբին՝ Շվեյցարիայի Բեռնի համալսարանից և այլք: Համագումարից դուրս նաև հնարավորություն կտրվի օտարերկրյա մասնակիցներին ծանոթանալ մեր քաղաքի ու մշակույթի հետ:
![]() |
![]() |
![]() |
– Հայկական օրթոպեդիա. ի՞նչ մակարդակի վրա է այն, ի՞նչ խնդիրներ կան:
– Հայկական օրթոպեդիան բավականին զարգացած է, սակայն միշտ սովորելու տեղ կա, միշտ գիտելիքի փոխանակման անհրաժեշտություն կա: Այո՛, տեխնիկապես մենք զիջում ենք միջազգային չափանիշներին, բայց դրա պակասը փորձում ենք լրացնել լավ պատրաստված մասնագետներով: Այսօր մեզ մոտ կատարվում են այնպիսի միջամտություններ և այնպիսի մակարդակի վրա, ինչպես եվրոպական երկրներում:
– Ի՞նչ ձեռքբերումներ ունենք այս ոլորտում:
– Դեռ 1976-ին ոսկրային մատրիցան առաջին անգամ այստեղ է օգտագործվել մարդկանց բուժման գործընթացում: Այժմ, մի փոքր ավելի մշակված, լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում: Մեզ համար մեծ հպարտություն է, երբ միջազգային ասպարեզներում շեշտում են, որ այն մշակված է Հայաստանում:
![]() |
![]() |
![]() |
– Իսկ որո՞նք են ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարցերը:
– Ֆինանսավորումն է մեր խնդիրը: Առանց պետական աջակցության ոչ մի հիվանդանոց ի վիճակի չէ այսօր գոյատևելու: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ հասարակությունը վճարունակ է, մեր հասարակությունը վճարունակ չէ և գոյատևել կարելի է միայն ֆինանսավորման կամ բժշկական ապահովագրության օգնությամբ:
ԱՄՆ-ի Ծնկահոդի խնդիրների ընկերության նախագահ, դոկտոր Ռասսել Վինդզորն.
– Դոկտոր Վինդզորն, առաջին անգամ եք Հայաստանում, ի՞նչ տպավորություններ, գուցե՝ ակնկալիքներ ունեք:
– Սա իմ առաջին այցն է Հայաստան, բավականին տպավորված եմ: Հետաքրքիր է` ես մեծացել եմ Ֆիլադելֆիայում, որտեղ իմ հարևանները հայեր էին: Այսօր ես ինքս եմ տեսնում Հայաստանը: Շատ մասնագետների ճանաչում եմ Զալցբուրգի ծրագրից, հաճելի է նրանց կրկին տեսնել:
– Որո՞նք են այս ոլորտում զարգացման ուղղությունները:
– Այս ոլորտին առնչվող աննկարագրելի զարգացումներ են կատարվում աշխարհում, մասնավորապես` կապված ֆիքսացիոն նոր սարքավորումների ներմուծման հետ: Ծնկահոդի ցավերի դեպքում հնարավոր է իրականացնել փոխպատվաստում` տեղադրելով իմպլանտ մակերես, որն ազատում է հիվանդին ցավերից և երկար ժամանակ ծառայում է որպես հոդ: Խնդիրն այն է, որ արթրիտով հիվանդների կարիքները հոգալը շատ դժվար է: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հիվանդների մոտ ոսկրերի փոխարինումն ապահովում է նաև ծախսերի արդյունավետությունը: Հիվանդը կարիք չի ունենում երկարատև և հերթական վիրաբուժական միջամտությունների, ինչն արդյունավետ է թե՛ հիվանդի համար, թե՛ պետության, որը ստիպված չի լինի շարունակաբար գումար տրամադրել տարբեր հաջորդիվ միջամտությունների համար:
![]() |
![]() |
![]() |
Վնասվածքաբան-օրթոպեդների ռուսական ասոցիացիայի կառավարման անդամ Վահրամ Աղաջանյան.
– Դոկտոր Աղաջանյան, ի՞նչ խնդիրներ ունի վնասվածքաբանության ոլորտն ամբողջ աշխարհում:
– Վնասվածքաբանույթունը և օրթոպեդիան ամենահին մասնագիտություններից են: Գերակա խնդիրն այսօր ամբողջ աշխարհում «ճանապարհային վնասվածքաբանությունն» է: Մեքենաներն աննկարագրելի արագությամբ շատանում են, վարորդներն ու ուղևորները շատ ավելի հաճախ են դառնում ավտոճանապարհային պատահարի մասնակից, ինչի պատճառով էլ շատ հաճախ ծանր վնասվածքներ են ստանում: Մեր ուսումնասիրության կիզակետում են պոլիտրավմաները, որոնց հետևանքով շատ հաճախ դեպքերն ավարտվում են մահով: Պոլիտրավմաներով մարդկանց կյանքը փրկելը վնասվածքաբանության ամենօրյա խնդիրներից է:
– Ի՞նչ ձեռքբերումներ կան վնասվածքաբանության ոլորտում:
– Ձեռքբերումները կարելի է քննարկել միայն հաշմանդամությունից փրկելու, կյանքը պահպանելու տեսանկյունից: Այն կենտրոնում, որտեղ ես աշխատում եմ, մահացությունների թիվը, արդյունավետ աշխատանքի գնահատականը համապատասխանում է միջազգային պահանջներին: Ախտորոշման հարցում զարգացումներ պարբերաբար լինում են` կապված տեխնոլոգիայի հետ, միայն թե բուժման մեջ քիչ բան կարող է փոխվել:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք համագումարից:
– Առաջին հերթին ուրախ եմ հանդիպելու իմ ընկերներին, գործընկերներին: Սա փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ է, որի շնորհիվ ամրանում են նաև մասնագիտական կապերը: Անշուշտ, վերջնական արդյունքն ուղղված է պացիենտին: Հատկապես բժշկի համար գիտելիքները երբեք բավարար չեն, միշտ պետք է կատարելագործվել:
– Հայ մասնագետները մրցունա՞կ են միջազգային ասպարեզում:
– Հայկական բժշկությունը պատմականորեն միշտ էլ առաջատար է եղել: Ես այսօր էլ գիտեմ շատ մասնագետների, ովքեր աշխատում են համաշխարհային մակարդակով: Կարծում եմ, որ խնդիրներն այստեղ կարող են կապված լինել ոչ թե բժիշկների մասնագիտական որակի, այլ ոլորտի ֆինանսավորման հետ: Ի վերջո, ո՛չ մի երկրում այս ոլորտը կատարյալ վիճակում չէ: Այստեղ անընդհատ ջանքեր ու ներդրումներ են պետք:
![]() |
![]() |
![]() |
2014թ. կազմակերպվող հերթական ՀՀ վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը նախատեսում է լիագումար նիստերի անցկացում 3 օրերի ընթացքում` 22-25-ը: Համագումարի շրջանակներում գործում է նաև նոր տեխնոլոգիաների, դեղերի, բժշկական տեխնիկայի և սարքավորումների ցուցահանդես:
23.05.2014 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ











































