Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Մայիսի 3-4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց օրթոդոնտների միջազգային համագումարը

Մայիսի 3-4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց օրթոդոնտների միջազգային համագումարը

Մայիսի 3-4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց օրթոդոնտների միջազգային համագումար, որի կազմակերպիչներն էին Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիան: Միջազգային համագումարին մեկ տասնյակից ավելի հայտնի օրթոդոնտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունգարիայից և Թուրքիայից ներկայացրեցին օրթոդոնտիայում զարգացման նորագույն մոտեցումները, իրենց փորձը բարդ ախտորոշվող և բուժվող ախտաբանությունների, ինչպես նաև ատամնաշարի և ծնոտների ձևախախտումների շտկման գործընթացում:

 

Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի փոխնախագահ Հայկ ՍարգսյանՄիջազգային մասնագետները ներկայացրեցին նոր սերնդի օրթոդոնտիկ սարքեր, եռաչափ ռենտգեն սարքավորումներ: Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ օրթոդոնտիան այժմ էսթետիկ ատամնաբուժության ամենապահանջված ուղղություններից է, որը զբաղվում է ատամների և ծնոտի ուղղումով՝ հիվանդի արտաքին տեսքի և առողջության բարելավման նպատակով: Օրթոդոնտիկ բուժման շնորհիվ լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամների ոչ ճիշտ դասավորությունը, ոչ ճիշտ կծվածքը կամ քունքստործնոտային հոդի հետ կապված խնդիրները: 

 

Հարցին, թե ինչու է առաջին անգամ նմանատիպ միջոցառում կազմակերպվում Հայաստանում, Հ. Սարգսյանը հետևյալն ասաց. «Նախ, մասնագիտությունն է ինքնին երիտասարդ: Այն որպես մասնագիտություն Հայաստանում ունի 6 տարվա պատմություն, իսկ օրթոդոնտների ասոցիացիան մեկ տարի է, ինչ գործում է: Մեկ տարվա ընթացքում նմանատիպ միջոցառում կազմակերպելն արդեն հաջողություն է»: 

 

Մայիսի 3-4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց օրթոդոնտների միջազգային համագումար

 

Խոսելով համագումարի մասին, Հ. Սարգսյանը նաև ասաց, որ, թեպետ հետաքրքրվածությունը համագումարի շուրջ մեծ է եղել երկու օրերի ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, կա խնդիր տեղացի մասնագետներին հավաքելու, հետաքրքրելու: «Մեզ մոտ դեռ չունեն ցանկություն լսելու այլ մասնագետի խոսքը, երկրից դուրս գալու: Ընդհանրապես երկրից շատ քիչ թվով մասնագետներ են դուրս գնում և մասնակցում նմանատիպ միջոցառումներին: Գուցե, դա ունի սոցիալական պատճառներ: Բժշկությունն այն ոլորտն է, որ պահանջում է մշտապես գիտելիքների թարմացում ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանելու համար: Հույսեր կան, որ այս համագումարը խթան կհանդիսանա տեղացի մասնագետների համար ՝ավելի ակտիվ լինելու», - եզրափակեց Հ. Սարգսյանը:

 

Մայիսի 3-4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց օրթոդոնտների միջազգային համագումար

Սկզբնաղբյուր. med-prarctic.com
Լուսանկարը. alfa.stom.
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ