Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014»

Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014»

Ապրիլի 17-19-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Yerevan Cardiology Forum 2014» ֆորումը` նվիրված սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին:

 

Ֆորումի նպատակն էր  ինտեգրատիվ գիտական ծրագրի միջոցով ոլորտի` վերջին երկու տասնամյակների նվաճումները հասու դարձնել համաժողովի մասնակիցներին: Համաժողովի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ողջույնի խոսքով էլ մեկնարկեց «Yerevan Cardiology Forum 2014» ֆորումը: Ռեկտորը կարևորեց սրտաբանական կլինիկայի 10-ամյա գործունեությունը և հորդորեց ավելի ուղղորդված աշխատել առաջնային օղակի բժիշկների հետ, քանի որ պացիենտներն իրենց խնդիրներով առաջինը նրանց են դիմում: Բացման արարողության ընթացքում լսարանին իրենց խոսքն ուղղեցին նաև Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը և սրտաբանության համալսարանական կլինիկայի  ղեկավար Համայակ Սիսակյանը:   


ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանՖորումի կրթական գործառույթի և սրտաբանության համալսարանական կլինիկայի գործունեության մասին խոսեցինք ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:


–   Պարոն Նարիմանյան, կրթական առումով ինչքանո՞վ էր կարևոր այս միջոցառումը:


–   Այս միջոցառումը կարևոր էր նախադիպլոմային շրջանի ուսանողների, կլինիկական օրդինատորների, վերամասնագիտացում կամ վերապատրաստում անցնող բժիշկների համար, որովհետև այստեղ քննարկվեցին սրտաբանության առավել կարևոր հարցերը և բուժական տարբեր մեթոդների կիրառումը: Մեծ կարևորություն ենք տալիս նաև առողջապահական համակարգի առաջնային օղակի բժիշկների մասնակցությանը ֆորումին: Համալսարանական կլինիկան` ի դեմս սրտաբանության կլինիկայի, աշխատում է արդեն 3-րդ մակարդակի վրա` բուժական գործընթացում կիրառելով նաև բարձր տեխնոլոգիաներ:


–   Ինչպե՞ս եք գնահատում սրտաբանության համալսարանական կլինիկայի 10-ամյա գործունեությունը:


–   Համալսարանական համալիրի սրտաբանական կլինիկան մեծ ու լուրջ պատմություն ունի: Սկզբում այն սրտաբանական բաժանմունք էր, որն ընդգրկում էր նաև ինտենսիվ սրտաբանության ենթաբաժինը: Հետո այն զարգացավ և առանձնացավ` որպես սրտաբանական կլինիկա: Սկսվեցին ստենտավորման աշխատանքներ իրականացնել, ինչը բարձրացրեց կլինիկայի մակարդակը 2-րդայինից մինչև երրորդային: Կլինիկան զարգացավ ու հարստացավ միջազգային կապերով, ընդգրկվեց ուսումնական գործընթացի բոլոր փուլերում:


Սրտաբանության համալսարանական կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյան3-օրյա ֆորումի մանրամասները մեզ հետ զրույցում ներկայացրեց Սրտաբանության համալսարանական կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը:


–   Պարոն Սիսակյան, ներկայացրեք, խնդրե՛մ, եռօրյա ֆորումի նպատակն ու կաատարված աշխատանքը:


–   Սրտաբանության ֆորումը նվիրված էր սրտաբանության կարևորագույն հիմնախնդիրների քննարկմանը, որին մասնակցում էին սրտաբաններ թե՛ մայրաքաղաքից, թե՛ մարզերից, և թե՛ արտասահմանից: Մեր արտասահմանյան գործընկերների մասնակցությունը ֆորումին ինքնանպատակ չէր: Մենք մեր առջև խնդիր էինք դրել որքան հնարավոր է շատ սրտաբանների ներգրավել ֆորումի կազմում, որպեսզի առաջատար մասնագետների կողմից տրված տեղեկատվությունը հասու լինի բոլորին: Ֆորումի վերջնական նպատակը սրտանոթային հիվանդություններով տառապող պացիենտների կենսունակության ապահովումն է:


–   Նշեցիք արտասահմանից ժամանած հյուրերի մասին. ի՞նչ համատեղ աշխատանք է իրականացվել վերջիններիս հետ:


–   Մենք հրավիրել էինք Ավստրիայից էնդովասկուլյար վիրաբույժներ, ովքեր բացի դասախոսություններից, կատարեցին նաև 2 վիրահատություն, որոնք Հայաստանում դեռևս չեն իրականացվում: Ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու և դիտելու ողջ գործընթացը, որն ինչպես կրթական, այնպես էլ գործնական նշանակություն ուներ: Կային մասնագետներ Չեխիայից, Ռուսաստանից, Իտալիայից:

 

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014» Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Կառլեն Ադամյան


–   Ի՞նչ ճանապարհ է անցել Համալսարանական համալիրի սրտաբանության կլինիկան, ինչ ձեռքբերումներ է գրանցել:


–   Սրտաբանության կլինիկան գործում է 2004 թվականից: Այս տարիների ընթացքում կլինիկան ընդլայնել է իր աշխատանքը` ներառելով նոր ծառայություններ: Դիմելիությունը բավականին բարձրացել է, կլինիկա են ընդունվում ամենածանր սրտանոթային հիվանդությունից մինչև ամենահաճախ հանդիպող հիվանդություններով պացիենտներ: Մարդկանց վստահության բարձրացման հետ մեկտեղ ավելանում է  նաև մեր պատասխանատվությունը: 2010 թ.  կլինիկան միջամտական սրտաբանության ասպարեզ է դուրս եկել:  Մեր կլինիկայում հաջողությամբ կիրառվում է իշեմիկ հիվանդությունների, մասնավորապես` ինֆարկտների բուժումը ինվազիվ տարբերակով, ընդհանուր առմամբ, կիրառվում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման գրեթե բոլոր մեթոդները: Սրտաբանության զարգացման համար գործնական նշանակություն ունեն մեր  հետազոտական աշխատանքները, որոնք բազմիցս ներկայացվել են սրտաբանությամբ հետաքրքրվող միջազգային հանրությանը:

 

Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014» Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014» Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014»


–   Կլինիկայում բուժական գործընթացն առաջնորդվո՞ւմ է արտասահմանյան ուղեցույցների համաձայն:


–   Միանշանակ: Ուղեցույցները բժշկական ճշգրիտ մոտեցումներ են, որոնք հեշտացնում են մեր գործնական աշխատանքը: Այդ ուղեցույցների շնորհիվ բժիշկները զերծ են մնում ճակատագրական սխալներից: Իհարկե 100%-ով հնարավոր չէ հետևել ուղեցույցներին, որովհետև յուրաքանչյուր հիվանդ ունի իր առանձնահատկությունները: Ի դեպ, մեր կլինիկան նաև մասնակցում է ուղեցույցների ստեղծման աշխատանքներին:


–   Ելնելով ձեր աշխատանքային պրակտիկայից, սրտանոթային ո՞ր հիվանդություններն են մեզ մոտ ամենատարածվածները:


–   Ավելի շատ դիմում են սրտի իշեմիկ հիվանդությամբ, որն առանձնանում է բարդության մակարդակով, մահացության բարձր հավանականությամբ: Շատ են դիմում նաև արյան գերճնշմամբ հիվանդները: Շատացել է շաքարային դիաբետով հիվանդների  դիմելիությունը, որի բարդությունները միայն սիրտանոթային չեն:

 

Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014» Մխ. Հերացու անվ. Երևանի պետական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյան Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014»


–   Որպես ամփոփում` խորհուրդ տվե՛ք. ինչպե՞ս կարելի է խուսափել սրտանոթային հիվանդություններից: 


–   Սիրտանոթային հիվանդությունները կանխելով` մենք երկարացնում ենք կյանքի տևողությունը: Արդեն բարդություններով դիմած հիվանդին բուժելու համար հսկայական միջոցներ են հարկավոր: Կանխարգելումը, միանշանակ, շատ ավելի դյուրին է, պարզապես որոշակի փոփոխություններ կենսակերպ մտցնելու համար անհրաժեշտ է մեծ կամք: Խորհուրդ կտայի ավելի չափավոր լինել սննդակարգի հարցում և խուսափել պասիվ կենսակերպից:


Բեռլին Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Տաթևիկ ԳևորգյանՖորումի ընթացքում առաջատար դեղագործական ընկերությունները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց ապրանքանիշը և արտադրանքը: Ֆորումին իրենց մասնակցության մասին զրուցեցինք Բեռլին Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Տաթևիկ Գևորգյանի հետ:


–   Տաթևի՛կ, խոսենք Բեռլին Խեմի/ Մենարինի ընկերության և սրտաբանության ֆորումի համագործակցության մասին:


–   Բեռլին Խեմի մենարինի ընկերությունը միշտ եղել է սրտաբանների վստահելի գործընկերը, մշտապես մասնակցություն ենք ունեցել առողջապահական ծրագրերին, ֆորումների կամզակերպման գործընթացներին: Քանի որ Բեռլին Խեմի/ Մենարինի ընկերությունն ունի սրտաբանական դեղամիջոցների բավականին լայն փաթեթ, որոշեցինք ներկայանալ ֆորումին նաև զեկույցի տեսքով:


–   Ի՞նչ է առաջարկում ընկերությունը սրտաբանության ոլորտում:


–   Սրտաբանության բնագավառում ընկերությունն առաջարկում է բրենդային և ինովացիոն դեղամիջոցներ, ինչպիսիք են «Նեբիլետը», «Զոկարդիսը», «Լերկամենը» և այլն: Այսօր  զեկույցով ներկայացրել ենք «Ռանոլազին» դեղամիջոցը, որը Հայաստանում կիրառվում է 2013 թվականից:


Մխ. Հերացու անվ. Երևանի պետական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն ՓիրուզյանԶեկույցի մասին զրուցեցինք Մխ. Հերացու անվ. Երևանի պետական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ:


–   Խնդրե՛մ, համառոտ ներկայացրեք. ինչի՞ մասին էր Ձեր այսօրվա զեկույցը:


–   Իմ զեկույցը վերաբերում էր լարվածության կայուն ստենոկարդիայի բուժման դեղորայքային լուծումներին, մասնավորապես` «Ռանոլազինին»:


–   Ռանոլազինի դերը  լարվածության կայուն ստենոկարդիայի դեղորայքային բուժման համակարգում…


–   «Ռանոլազինն» առաջին գծի հակաանգինալ դեղամիջոց չէ, սակայն բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ նույնիսկ լավագույն դեղորայքային բուժման պայմաններում, նաև  ինվազիվ միջամտություններից հետո, ստենոկարդիայի նոպաները չեն պակասում, չեն դադարում: Եթե կա խնդիր, կա նաև նոր մոտեցման կարիք: «Ռանոլազինը» վերջին տասնամյակում հայտնաբերված նոր մոտեցումն է:


–   Դեղամիջոցի կիրառության այլ օրինակներ կա՞ն:


–   Շատ լավ արդյունքներ ենք ստացել՝ հատկապես շաքարային դիաբետով հիվանդների մոտ: Խրախուսիչ տվյալներ կան, որ ապագայում «Ռանոլազինը» կարող է օգտագործվել սրտային անբավարարության ժամանակ:


–   Ո՞րն է դեղամիջոցի առավելությունը:


–   «Ռանոլազինն» ազդում է սրտամկանի նյութափոխանակության վրա` դարձնելով այն ավելի արդյունավետ, ավելի քիչ էներգիա պահանջող ազատ ճարպաթթուների նյութափոխանակումից գլյուկոզայի նյութափոխանակության անցման շնորհիվ:  Բոլոր այս առանձնահատկությունները  դեղամիջոցին դեղաշուկայում դարձնում են բացառիկ:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ