Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը

Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը

Փետրվարի 25-ին ԵՊԲՀ կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները»  խորագրով գիտա-ուսումնական կոնֆերանսը, որի նպատակն էր ԵՊԲՀ ուսանողներին և երիտասարդ բժիշկներին ներգրավել գիտության մեջ: Այն հնարավորություն ընձեռեց ո՛չ միայն լսել մասնագիտական դասախոսություն, այլև սովորել զեկույցի պատրաստման և ներկայացման գաղտնիքները:

 

Կոնֆերանսը հնարավորություն տվեց մասնակիցներին ունկնդրել նյարդաբանության ոլորտում մեծ ճանաչում ունեցող գերմանացի պրոֆեսոր Մայքլ Շտրուպպեի գլխապտույտի (Vertigo) վերաբերյալ դասախոսությունը, և  ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի «Չափավոր ճանաչողական խանգարումներ» («Mild Cognitive Impairment»)  թեմայով դասախոսությունը:


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել ՆարիմանյանՆմանատիպ կոնֆերանսների կարևորության, թեմայի արդիականության մասին զրուցեցինք Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:


–   Պարոն Նարիմանյան, ինչո՞վ է այս կոնֆերանսն առանձնանում մեր օրերում բավականին հաճախ կազմակերպվող կոնֆերանսներից, գիտաժողովներից և սեմինարներից:


–   Սա մեծ և կարևոր քայլ է դեպի նորամտություն, երբ հրավիրված մասնագետը ո՛չ միայն կարդում է իր կատարած գիտական աշխատանքի զեկույցը, այլև ներկայացնում է մի գործընթաց, որը կոչվում է «կլինիկական դեպք» («case presentation»): Այսինքն` բանախոսը սովորեցնում է, թե ինչպես պետք է մատուցել կլինիկական դեպքի նկարագիրը լսարանին: Շատ գնահատելի է, երբ հրավիրված մասնագետը ցույց է տալիս նաև դասավանդման մեթոդաբանությունը, ինչը պակաս կարևոր չէ նաև մեր պրոֆեսորների համար: Մեր ուսանողներն ու կլինիկական օրդինատորներն ակտիվ ներգրավված են այդ գործընթացի մեջ:


–   Կարելի է ասել` սա դասավանդման նոր մոտեցում է…


–   Այո, սա դասավանդման նոր մեթոդներից է, որը պետք է լայն կիրառություն գտնի մեզանում: Կոնֆերանսի մասնակիցները ստացան արժեքավոր տեղեկատվություն, թե ինչպես քաղել նյութից այն ամենն, ինչ անհրաժեշտ է կոնկրետ գիտելինքեր ստանալու համար: Նման մոտեցմամբ նրանք կսովորեն վերլուծել կլինիկական դեպքեր:

 

Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը


–   Պարոն  Նարիմանյան, ուսանողների շրջանում, որտեղ կա հետաքրքրություն դեպի նյարդաբանություն մասնագիտությունը, կարողանում ե՞ք ապահովել մասնագիտության գիտական ճյուղը:


–   Եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ մեծաթիվ երիտասարդներ են ավարտում նյարդաբանության ուղղվածության կլինիկանան օրդինատուրա, իրավամբ հետաքրքրությունն իսկապես մեծ է: Գիտական բազան պահանջում է համապատասխան պայմաններ, սարքավորումներ, ռեակտիվներ, և այլն, և այն կայանում է՝ իրականացվող հետազոտությունների արդյունքում, որոնք, իհարկե՛, ուղղված են առողջապահության մեջ գերակա խնդիրների լուծմանը:


ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես ՄանվելյանՄեր զրուցակիցը ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանն է:


–   Պրոֆեսոր Մանվելյան, ներկայացրեք, խնդրե՛մ, կոնֆերանսի թեման, արդիականությունը և նպատակը:  


–   Նպատակն էր  ուսանողներին և երիտասարդ բժիշկներին  գրավել դեպի գիտությունը: Ճշմարիտ չենք լինի, եթե ասենք, որ ուսանողը մեծ հետազոտություններ կարող է կատարել, սակայն այս և նման նախաձեռնությունները կարող են յուրօրինակ փորձ լինել՝ նրանց ուղղորդելու գիտական ոլորտ: Այսօրվա միջոցառումն օրինակ է՝ ուսանողներին կլինիկական դեպքերն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել, ընդ որում, այսօրվա վերլուծողական թեմաներն ընտրված են ըստ «New England medical journal» ամենագլխավոր բժշկական ամսագրում տպագրված դեպքերի: Ներկայացվեցին դեպքեր, որտեղ բժիշկներն ախտորոշման և բուժման գործընթացում ունեցել են սխալներ: Ուսանողները բավականին աշխատանք էին կատարել և պատրաստված էին. նրանք ուսումնասիրել էին հոդվածները և այսօր կարողացան ներկայացնել իրենց կողմից մշակած «հիվանդության պատմություններ» («case report»): Սա հնարավորություն է սովորել միմյանցից, յուրահատուկ փորձ է ամբիոնի առջև կանգնելու ու լսարանին զեկույց ներկայացնելու:

 

Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը


Այս առիթով հրավիրել ենք նաև իմ գործընկեր, գերմանացի պրոֆեսոր Մայքլ Շտրուպպեին, ում 4-րդ այցն է Հայաստան: Պրոֆեսոր Շտրուպպեն գլխապտույտի գլխավոր մասնագետներից է ամբողջ եվրոպայում: Զարմանում եմ, որ իմ գործընկերներից քչերն են ներկա այսօրվա կոնֆերանսին: Պետք է որ այս նորամտությունը հետաքրքրեր բոլորին: 


Կոնֆերանսի երկրորդ մասը նվիրված էր  կոգնիտիվ փոփոխություններին, որը լուրջ, արդիական  խնդիր է. այն չի՛ ախտորոշվում, ժամանակին չի՛ բուժվում: Հաջորդ թեման վերաբերում էր գլխապտույտներին, որը ներկայացրեց պրոֆեսոր Շտրուպպեն:


Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ ՍարգսյանՄեր հաջորդ զրուցակիցը գիտա-ուսումնական կոնֆերանսի հովանավոր Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ Սարգսյանն է:


–   Ինչո՞վ է պայմանավորված Գրինդեքս ընկերության մասնակցությունն այս կոնֆերանսին: 


–   Գրինդեքս ընկերությունը հայաստանյան դեղագործական շուկայում ներկայացված է մի քանի ուղղություններով` նյարդաբանություն,  սրտաբանություն և ուռուցքաբանություն: Այսօրվա կոնֆերանսն  անդրադառնում է նյարդաբանության արդի խնդիրներին, և մենք սիրով որոշում կայացրեցինք մեր մասնակցությունն  ու աջակցությունը ցուցաբերել միջոցառման կազմակերպման գործում: Կոնֆերանսը բավականին հետաքրքիր է և քննարկվող թեմաների բնույթով իր տեսակի մեջ առաջինն է:


–   Ի՞նչ է ներկայացնում ընկերությունը նյարդաբանության ոլորտում:


–   Նյարդաբանության մեջ կիրառվող մեր դեղամիջոցները բավականին հայտնի են նյարդաբանների շրջանում: Այսօր մենք ներկայացնում ենք նոր դեղամիջոց` «Իպիգրիքս», որը բավականին մեծ հավանության է արժանացել հայաստանյան նյարդաբանների կողմից: «Իպիգրիքս»-ը կիրառվում է մի շարք նյարդաբանական խնդիրների դեպքում, ինչպես օրինակ` մոնոնևրիտների, դիմային նյարդի նեյրոպաթիայի, պոլինեյրոպաթիաների, ռադիկուլոպաթիաների, իշեմիկ ինսուլտների, միասթենիաների, գլխուղեղի վնասվածքների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ: «Իպիգրիքս»-ը ` լինելով խոլինէսթերազայի  պաշարիչ, բարձացնում է  ացետիլխոլինի քանակը, որի հետևանքով տեղի է ունենում նյարդային իմպուլսի անցման խթանում և ավելի լավ տարածում կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգում: 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ