Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

«Կարվիդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները

«Կարվիդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը  սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները

«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը փետրվարի 19-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կազմակերպեց սեմինար` նվիրված սիրտ-անոթային խնդիրների քննարկմանը:

 

Սեմինարի մանրամասները ներկայացրեց Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքեթինգի գծով մենեջեր Կարեն Մկրտչյանը:


Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքեթինգի գծով մենեջեր Կարեն Մկրտչյան–   Ներկայացրեք, խնդրե՛մ, «Գրինդեքս» ընկերությունը և գործունեության հիմնական ուղղությունները:


–   «Գրինդեքս» ընկերությունը Բալթյան երկրներում առաջատար դեղագործական ընկերություն է, որը զբաղվում է ինչպես օրիգինալ, այնպես էլ գեներիկ  դեղամիջոցների արտադրությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում ևս «Գրինդեքս»-ն ունի իր պաշտոնական ներկայացուցչությունը: «Գրինդեքս» ընկերության արտադրության դեղամիջոցների կիրառման հիմնական ուղղություններն են՝ սիրտ-անոթային համակարգը, նյարդային համակարգը, ուռուցքաբանությունը:

 

–   Ո՞րն էր սեմինարի նպատակը և ի՞նչ զեկույցներ ներկայացվեցին:


–   Սեմինարը նվիրված էր սիրտ-անոթային համակարգի ախտաբանությանը: Սեմինարի ընթացքում սրտաբան Մարինա Օրդյանը ներկայացրեց «Կարվիդիլ» դեղամիջոցի կիրառումը սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ: Երկրորդ զեկուցումը նվիրված էր Միլդրոնատին, նրա լրացուցիչ ազդեցություններին:

 

«Կարվեդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը  սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները «Կարվեդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը  սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները «Կարվեդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը  սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները


–   Ի՞նչ դեղամիջոց է Միլդրոնատը, ի՞նչ առավելություններ ունի:


–   «Միլդրոնատ»-ը ցիտոպրոտեկտիվ միջոց է, որը թույլ է տալիս արդյունավետորեն բուժել ինչպես սրտանոթային, այնպես էլ գլխուղեղային տարբեր հիվանդություններ: Միլդրոնատը հիանալի միջոց է՝ բարձրացնելու օրգանիզմի աշխատունակությունն ու դիմադրողականությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:


«Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի ղեկավար Մարինա ՕրդյանՍեմինարի ընթացքում ներկայացված զեկույցների մասին խոսեցինք բանախոսների հետ: Իր զեկուցման թեման հակիրճ ներկայացրեց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի ղեկավար Մարինա Օրդյանը:


–   Տիկին Օրդյան, ի՞նչ եք ներկայացրել սեմինարին:


–   Այսօրվա իմ զեկուցման թեման «Գրինդեքս» դեղագործական ընկերության արտադրության «Կարվիդիլ» (կարվեդիլոլ) դեղամիջոցն էր: Դեղամիջոցը նոր չէ,  շրջանառվում է հայկական դեղագործական շուկայում և արդյունավետորեն կիրառվում հիվանդների բուժման գործընթացում: Այն բազմաթիվ առավելություններ ունի: «Կարվիդիլը» ո՛չ միայն բետա-պաշարիչ է, այլև նյարդահորմոնալ մետաբոլիկ դեղամիջոց: Ունի նաև լրացուցիչ դրական ազդեցություն սրտամկանի և անոթների վրա: Զեկույցում հատկապես շեշտեցի սրտային անբավարարության դեպքում «Կարվիդիլի» անփոխարինելի դեղամիջոց լինելու փաստը: Ի դեպ, դեղամիջոցը ցուցված է ո՛չ միայն սրտային անբավարարության, այլ նաև սրտի իշեմիկ հիվանդության և զարկերակային հիպերտոնիայի դեպքում:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-ԳրիգորյանՄեր հաջորդ զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-Գրիգորյանն է:


–   Քանի որ Ձեր զեկույցը մետաբոլիկ դեղամիջոցի մասին էր, բացատրեք, խնդրե՛մ, ի՞նչ կարևորություն ունի այդ խումբը մեր օրգանիզմի համար:


–   Վաղ թե ուշ սիրտ-անոթային հիվանդությամբ տառապող հիվանդը հայտնվում է մի վիճակում, երբ  հեմոդինամիկ դեղամիջոցները կորցնում են իրենց ազդեցությունը: Հիվանդը կարող է անընդհատ ավելացնել չափաբաժինը, սակայն, հասնելով թույլատրելիի սահմանին, կրկին կկանգնի խնդրի առջև: Ամբողջ աշխարհը մտահոգված է այս խնդրով: Խնդիրը թթվածինն է: Եթե այս կամ այն օրգանին հասնի բավականաչափ թթվածին, ապա տվյալ օրգանիզմում երբեք խնդիրներ չեն լինի: Մարդու օրգանիզմում ԱԵՖ ստանում ենք երկու եղանակով` ճարպաթթուների բետա-օքսիդացումից և գլյուկոզայի օքսիդացումից, ընդ որում  ճարպաթթուների բետա-օքսիդացումը զգալիորեն շատ թթվածին է պահանջում: Առողջ մարդն իր ԱԵՖ-ի  2/3 մասը ստանում է ճարպաթթուներից: Այս պարագայում հիվանդ օրգանիզմը սկսում է խնայել և «հաշվել» թթվածնի ամեն գրամը: Մետաբոլիկ դեղամիջոցները հենց այդ ֆունկցիան են իրականացնում` խնայելով օրգանիզմի էներգիան և տալով նույն քանակությամբ էներգիա գլյուկոզայից, ինչ ճարպաթթուները՝ թթվածնի զգալիորեն քիչ քանակի օգտագործմամբ: Մետաբոլիկ դեղամիջոցները մենք միշտ համեմատում ենք մրգերի հետ: Ինչու՞: Խորհրդային ժամանակներից ավանդապես ընդունված է սկզբում ուտել ապուրը, ապա՝ ուտեստը և հետո միայն՝ մրգերը: Սակայն ամբողջ աշխարհում մրգերն ուտում են և՛ ճաշից առաջ, և՛ ճաշի ընթացքում, և՛ ճաշից հետո, և՛ միշտ: Այսինքն` մետաբոլիկ դեղամիջոցներով մենք տալիս ենք օրգանիզմին անհրաժեշտ էներգիա, և սահմանափակել այն՝ պարզապես վտանգավոր է:

 

«Կարվեդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը  սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները «Կարվեդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը  սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները «Կարվեդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը  սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները


–   Սեմինարի ընթացքում խոսվեց նաև կատարված հետազոտության մասին: Կբացե՞ք փակագծերը:


–   Հետազոտությունը կատարվել է սահմանափակ թվով հիվանդների ներգրավմամբ, երեք սրտաբանական  կենտրոններում՝ իմ, «Կանխարգելիչ սրտաբանության կենրտոն»-ի գիտական ղեկավար Պարունակ Զելվեյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտանոթային բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանի ղեկավարությամբ: Մենք ընտրեցինք  բավականին ծանր խումբ` շաքարային դիաբետով և լարվածության կայուն ստենոկարդիայի 2,3 ֆունկցիոնալ դասի հիվանդների: Հարկավոր էր պարզել ներարկման նշանակման Միլդրոնատի ազդեցության արդյունավետությունը հիվանդների վրա: Արդյունքում. զգալիորեն նվազեցին ստենոկարդիայի  նոպաները, հիվանդների մոտ ընդհանուր առմամբ մեծացավ նոպաների միջև ժամանակահատվածի տևողությունը, կայունացավ կարդիոգրամայի պատկերը և բարձրացավ տոլերանտությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ: Այս ամենն, իհարկե, անմիջապես ազդում է կյանքի որակի բարելավման վրա:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ