Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին

Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին

Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիան վերջերս  անցկացրեց իր հերթական նիստը: Նիստի օրակարգի և քննարկվող թեմաների մասին զրուցեցինք վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաչագան Այվազյանի հետ:


–   Պարոն Այվազյան, ներկայացրեք, խնդրե՛մ, նիստի օրակարգը:


–   Սա մեր ասոցիացիայի հերթական հանդիպումն է: Օրվա հիմական թեմաները երկուսն են: Առաջինը կներկայացնի Հարվարդի համալսարանի օրթոպեդիայի գիտական ծրագրերի ղեկավար մեր հայրենակից Արա Նազարյանը: Հաջորդ թեման ներկայացնում է Իզմիրլյան գիտա-բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և սպորտային վնասվածքների բաժանմունքի վարիչ Հայկ Ավագյանը:  Զեկուցումներից հետո ասոցիացիայի անդամներով քննարկելու ենք շուտով կայանալիք համագումարի նախապատրաստական աշխատանքները:


Վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաչագան Այվազյանի–   Մայիսին կայանալիք հանրագումարն ունի նաև իր նախատիպերը...


–   Սկսած 1993թ. 4 տարին մեկ անգամ կազմակերպվում է վնասվածքաբան- օրթոպեդների համագումարը: Տարեց-տարի այն ավելի է ընդարձակվում, ավելի կատարելագործվում: 1-ին հանրագումարն անց է կացվել Աղվերանի մի փոքրիկ պանսիոնատում՝ ընդամենը 67 հոգով: Այնպես է ստացվել, որ հանրագումարները միշտ կազմակերպել ենք քաղաքից դուրս` հանգստայան վայրերում: Այս անգամ որոշել ենք կազմակերպել Երևանում, որպեսզի մեր հյուրերին հնարավորություն տանք ծանոթանալու նաև մայրաքաղաքին: Գարուններն այստեղ երկարատև են և շատ հաճելի: Հարմար առիթ է ներկայացնելու մեր մայրաքաղաքը հենց գարնանը: Պլանավորում ենք նաև հանդիպումներ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:

 

Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին

 

–   Ինչո՞վ կառանձնանա այս համագումարը: Ի՞նչ եք ակնկալում:


Բոլոր համագումարների նպատակը մեկն է` քննարկել խնդիրները, որոնք կան առօրյա աշխատանքային պրակտիկայում, ներկայացնել, թե ինչ է կատարվում տարբեր բժիշկների հիվանդասենյակներում, ինչ խնդիրներ ունեն նրանք և ինչ արդյունքների են հասել: Կարևոր է նաև մասնագետների անմիջական շփումը, որը շատ հաճախ վերածվում է ընկերության: Դա արդեն հնարավորություն է տալիս այցելել արտասահմանյան կլինիկաներ, մասնագետներ հրավիրել և փորձի փոխանակում իրականացնել:

 

Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին


–   Հայ մասնագետները մրցունա՞կ են միջազգային շուկայում:


Մենք ունենք անհրաժեշտ տեխնիկա, շատ լավ պատրաստված մասնագետներ, միայն թե շարունակական աճի համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ, որոնք դեռևս չկան: Պետությունն այսօր չի կարող իրեն թույլ տալ պետբյուջեի հաշվին բուժել այն հիվանդությունները, որոնց բուժման համար արտասահմանում պահանջվում է 40 հազ. ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերվում է մեր բժիշկներին, նրանք լիովին մրցունակ են: Մենք գիտե՛նք, մենք կարո՛ղ ենք, մենք պատրա՛ստ ենք, սակայն... Կա պատնեշ, դա ֆինանսական անապահովությունն է: Մոտ 150 վնասվածքաբան կա մեր հանրապետությունում, և, ի տարբերություն շատ ոլորտների, վնասվածքաբանությունն իր դիրքը պահում է բավականին բարձր: ԱՊՀ երկրների շարքում մեր երկիրը վնասվածքաբանության ոլորտում զիջում է միայն Ռուսաստանին, որի առաջատար լինելն, իհարկե, բնական է, քանի որ այնտեղ հզոր ներդրումներ են կատարվում:


Արա ՆազարյանՄեր հաջորդ զրուցակիցը Արա Նազարյանն է:


–   Պարոն Նազարյան, ի՞նչ եք ներկայացնելու համագումարին:


–   Ես զբաղվում եմ հետազոտություններով օրթոպեդիայում: Հենց այս ոլորտում կատարված իմ աշխատանքներն էլ ներկայացնելու եմ:  Զեկուցելու եմ ոչ ինվազիվ եղանակներով մետաստատիկ կոտրվածքների կանխարգելման մասին: Համագումարին մասնակցելու կգան նաև վնասվածքաբաններ և սպորտային վնասվածքների մասնագետներ ԱՄՆ-ից: Նրանք կներկայացնեն հետազոտման և բուժման այն մեթոդները, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում: Նրանց զեկույցներում կանդրադառնան հետվիրահատական ընթացքներին, և իրենց փորձառության մասին կպատմեն մեր հայ մասնագետներին: Այս ամենը չի կրելու միակողմանի բնույթ` հայ մասնագետները ևս կկիսվեն իրենց փորձով:

 

Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին


–   Ի՞նչ եք կարծում, մեր մասնագետներն իսկապե՞ս մրցունակ են միջազգային ասպարեզում:


–  Հայ մասնագետները միջազգային չափանիշներից ոչնչով հետ չեն մնում: Պարզապես օրթոպեդիան այն ոլորտն է, որտեղ անհնար է աշխատել առանց տեխնիկայի, առանց միջոցների: Ինքներդ էլ պատկերացնում եք, որ առանց պրոթեզների, իմպլանտների, առանց բավարար սարքավորումների հնարավոր չէ օրթոպեդիան զարգացնել: Մեր երկրում օրթոպեդիայի զարգացմանը խոչընդոտում է տեխնիկայի, տարբեր անհրաժեշտ պարագաների  սղությունը: Եվ դա խնդիր է դառնում արդեն թե՛ հիվանդների համար և թե՛ բժիշկների, ովքեր չեն կարողանում նորագույն տեխնիկայով աշխատելու բավականաչափ փորձ ձեռք բերել : Զարգացման բոլոր նախադրյալներն ունի Հայաստանը, մնում է ապահովել ֆինանսական կողմը: Վերջապես ժամանակն է գիտակցել` խաշ ուտելով ոսկորները չեն կպչում:

 

ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ ՅեղջյանՀամագումարի մասին զրուցեցինք նաև ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ Յեղջյանի հետ: «Առ այսօր Հայաստանից մոտ 30 օրթոպեդներ մեկնել են Զալցբուրգ` վերապատրաստման: Այս անգամ ծրագրի ղեկավարը կգա Հայաստան, և հայ մասնագետները հնարավորություն կունենան իրենց երկրում լսելու նրա զեկույցը: Մանրամասնեմ. համագումարին մասնակցելու ենք հրավիրել Զալցբուրգի բժշկական ծրագրերի ղեկավարին` դոկտոր Ուինսդորին, ով կներկայացնի իր զեկույցները: Նա մասնագիտացած է ծնկահոդի պրոթեզավորման և մարզիկների մոտ ծնկահոդի խնդիրների բուժման գործընթացում:  Դոկտոր Ուինսդորն ԱՄՆ-ում ամենաճանաչված մասնագետներից է»,- ասաց Գևորգ Յեղջյանը:  

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ