Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը

Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը

Փետրվարի 1-ին Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին հանրապետության բժիշկները` դիտելու «Ա՜խ, այս ֆրանսիական հնարքները» ներկայացումը և պարզապես վայելելու միմյանց ներկայությունը:

 

Երեկոյի մասին հոգացել էր գերմանական «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը բժիշկներին մշտապես հաճելի անակնկալ է մատուցում տարբեր առիթներով և անգամ՝ առանց առիթի: Հանրապետության բժիշկներից մի քանիսը մեզ հետ զրույցում խոսեցին իրենց տպավորությունների մասին:


Երևան քաղաքի գլխավոր Էնդոկրինոլոգ Էլզա ՀայրապետյանԵրևան քաղաքի գլխավոր Էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյան.

«Շատ կարևոր է,  որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան միմյանց հետ շփվելու, քննարկելու աշխատանքային խնդիրները, փորձով փոխանակվելու, բայց գնահատելի է, երբ դա արվում է այսպիսի մթնոլորտում: Միջոցառումից միջոցառում ընկած ժամանակահատվածում բժիշկները կարողանում են ուսումնասիրել դեղամիջոցները, տեսնել դրանց արդյունավետությունը և այսպիսի հանդիպումների ժամանակ քննարկել դրանք: Ամեն ինչ շատ ճիշտ և օպտիմալ է կազմակերպված: Այսինքն` սկզբում մենք դիտում ենք թատրոնը, իսկ ընդմիջմանը զրուցում ենք միմյանց հետ, շփվում: Շտադա ընկերության այն դեղամիջոցները, որոնք ես ինքս օգտագործում եմ իմ աշխատանքային պրակտիկայում, արդյունավետ են, ես տեսնում եմ դրանց ազդեցությունն ու արդյունքը հիվանդի առողջության վրա»:

 

Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը


Սեքսոպաթոլոգիայի քաղաքային վերականգնողական կենտրոնի ղեկավար Կարեն ԹոփչյանՍեքսոպաթոլոգիայի քաղաքային վերականգնողական կենտրոնի ղեկավար Կարեն Թոփչյան.

«Չեմ կարծում, թե սա կաշառք է բժիշկներին (ծիծաղում է): Սա իսկապես ուշադրություն է բժիշկների հանդեպ: Եթե մյուս դեղագործական ընկերություններն էլ այսպիսի նախաձեռնությամբ հանդես գային, գովելի կլիներ: Բժիշկներին համախմբելու փորձ է սա, բոլորը հաճելի զրուցում են, քննարկում, ծանոթություններ են հաստատում: Շատ ճիշտ նախաձեռնություն է հենց այսպիսի միջոցառումներով բժիշկների ուշադրությունը գրավել»:


ՆՆատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայության ղեկավար Նարինե Իգիթյանատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայության ղեկավար Նարինե Իգիթյան.

«Այս դեղագործական կազմակերպությունն աչքի է ընկնում իր շատ որակյալ և քիչ կողմնակի ազդեցություն ունեցող դեղորայքով: Տարիների փորձ ունի մեր  համագործակցությունը: Ես նշեցի նրանց որակյալ դեղամիջոցների մասին, բայց ես ամենից շատ այս պահին կարևորում եմ նրանց վերաբերմունքը բժշկի աշխատանքի հանդեպ: Հենց այսպիսի գեղեցիկ միջոցառումով մեզ` մասնագետներիս, հնարավորություն են տալիս կտրվել առօրյա զբաղվածությունից, վայելել միմյանց ներկայությունը և պարզապես հանգստանալ»:

 

 Մալաթիա բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Նարինե ԳոջաբաշյաՄալաթիա բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Նարինե Գոջաբաշյան.

«Այս գաղափարը ես համարում եմ նաև հիանալի հետամանորյա նվեր բոլորիս: Սա հիանալի առիթ է կտրվելու աշխատանքային առօրյայից: Քանի որ բավականին ծանր աշխատանքային օրեր ենք ունենում, գրեթե չենք հասցնում թատրոն գալ, առհասարակ դուրս գալ առօրյա կյանքի ռիթմից: Շատ գործընկերներ կան, որոնց հետ առիթ չենք ունենում հանդիպելու, զրուցելու, իսկ այստեղ արդեն հասցրեցինք ողջունել միմյանց, զրուցել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երեկոյի համար «Շտադա» ընկերությանը»:

 

ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի և Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇահրամանյանԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի և Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյան.

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Շտադա ընկերությանը, որովհետև մենք՝ բժիշկներս, այնքան ենք տարվում մեր աշխատանքով, որ մոռանում ենք, թե ինչ է հանգիստը: Սա այն եզակի հնարավորություններից է, երբ մենք իրար տեսնում և կարողանում ենք շփվել: Ներկայացումներին պարբերաբար ներկա գտնվելը ստիպում է հիշել, որ բացի աշխատանքից կարող ես ունենալ նաև հետաքրքիր կազմակերպված առօրյա: Արդեն երկար տարիներ է, ինչ իմ աշխատանքային պրակտիկայում վստահորեն նշանակում եմ Շտադա ընկերության դեղամիջոցները՝ համոզված լինելով նրանց արդյունվետության և անվտանգության վրա:

Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը


Սուրբ Աստվածամայր բժշկական կոնտրոնի թերապևտ Ռուզաննա Եսայան.

«Նման միջոցառումները շատ ավելի մտերմիկ են դարձնում թե՛ բժիշկների հարաբերությունները, թե՛ բժիշկ-դեղագործական ընկերություն հարաբերությունը: Շատ ողջունելի են նմանատիպ միջոցառումները, որոնք բժշկին կարողանում են կտրել առօրյա ծանրաբեռնվածությունից, թույլ են տալիս վայելել հիանալի ներկայացում»:


Գերմանական Շտադա դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ ԱյվազյանԻսկ միջոցառման խորհրդի, նպատակի մասին զրուցեցինք գերմանական Շտադա դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանի հետ:

 

«Ինչպես և խոստացել էինք, այս միջոցառումը բարի ավանդույթ է դարձել: Ինչպես միշտ` փորձել ենք մեր բժիշկներին փոքր-ինչ կտրել աշխատանքային ծանր առօրյայից, որովհետև նրանք իսկապես կարիք ունեն այսպիսի երեկոների, հաճելի միջավայրի: Նախորդ կազմակերպած միջոցառումներից այնպիսի ջերմ արձագանք ստացանք բժիշկների կողմից, որ փորձում ենք ավելի հաճախ կազմակերպել այսպիսի երեկոներ: Սա արվեստին մոտ կանգնելու մեր փորձն է, չէ՞ որ շատ հաճախ բժիշկները չեն գտնում այդ ժամանակը` տրամադրելու ոչ աշխատանքային զրույցներին, հաճելի երեկոներին, արվեստին»:

 

Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը

Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ