Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը

Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը

Հունվարի 24-ին Գեդեոն Ռիխտեր ընկերությունը կլոր սեղանի շուրջ հրավիրել էր Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի մասնագետներին: Քննարկման թեման վնասվածքաբանության ոլորտում Գեդեոն Ռիխտեր ընկերության կողմից առաջարկվող դեղամիջոցներն էին:

 

Միջոցառման և ներկայացվող դեղամիջոցների մասին զրուցեցինք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:


–   Ի՞նչ առիթ է այսօր բժիշկներին հավաքել մեկ տեղում:


–   Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը հրավիրել է վնասվածքաբաններին` մասնակցելու կլոր սեղանի շուրջ քննարկմանը, նվիրված դեղագործական ընկերության այն դեղամիջոցներին, որոնք կիրառվում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի  ոլորտում:


Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Ի՞նչ դեղամիջոց է ներկայացնում ընկերությունը վնասվածքաբանության ոլորտում:


–   Գեդեոն Ռիխտերն իր պորտֆելում ունի ոչ ստերոիդային հակաբորբոքային բրենդային դեղամիջոց` «Աերտալ»: Այս դեղամիջոցն աշխատում է բորբոքումների և ցավի դեմ: Ներկայացնում ենք նաև նեյրոպատիկ ցավերի ժամանակ նշանակվող «Տեբանտին» միջոցը: Հաջորդը «Միդոկալմն» է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ մկանային լարվածությունը հատում է նորմայի սահմանը ու ստանում ախտաբանական բնույթ, երբ ցավն ու բորբոքումը պարզապես հեռացնելով չենք հասնում ցանկալի արդյունքի: Այս պարագայում առաջանում է համալիր բուժման անհրաժեշտություն: Վնասվածքաբաններին ներկայացվող դեղամիջոցների  ցանկում հաջորդը օստեոպորոզի ժամանակ կիրառվող «Օստալոնն» է: Ավելի ուշ Հայաստանի դեղաշուկա ներկրվեց նաև «Օստալոն կալցիում D»-ն, որն, ի դեպ, իր արդյունավետության շնորհիվ լայն տարածում գտավ օստեոպորոզի բուժման գործընթացում: 


–   Ձեր ելույթում անդրադարձաք «Աերտալի» բուժական ազդեցությանը, խոսքը բազմապրոֆի՞լ ցավի մասին է, թե՞ մասնավոր: 


–   Խոսքը վերաբերում է բազմապրոֆիլ ցավին: Ինչպես գիտենք, ցավը լինում է 2 տեսակի (նեյրոպաթիկ և նոցիցեպտիվ): «Աերտալը» նշանակվում է նոցիցեպտիվ ցավի բուժման ժամանակ: Վնասվածքների ժամանակ օրգանիզմի կողմից արտադրվում են պրոստոգլանդիններ, ինչի հետևանքով առաջանում է ցավ և բորբոքում: Աերտալ դեղամիջոցի  օգտագործումը խոչընդոտում է պրոստոգլատինների առաջացումը: 

 

Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը


–   Եթե ավելի մատչելի մեկնաբանենք ընթերցողների համար, յուրաքանչյուր ցավի դեպքում` լինի դա գլխացավ, մեջքի ցավ և այլն, կարելի՞ է կիրառել «Աերտալը»:


–   Այո, հենց դրանում է դեղամիջոցի բազմապրոֆիլ գործառույթի էությունը: Ցանկացած ցավի դեպքում «Աերտալը» մեծ բուժական ազդեցություն ունի: Այն կարող են օգտագործել նաև կանայք՝ դաշտանի օրերին ի հայտ եկող ցավի վերացման համար:

 

Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը


–   Ո՞րն է  դեղամիջոցի  առավելությունը, առանձնահատկությունը:


–   Ոչ ստերոիդային հակաբորբոքայինների խումբը շատ մեծ է: Այստեղ պարզապես պետք է ընտրել առավել անվնաս տարբերակը: Կան դեղամիջոցներ, որոնք  5 օր և ավելի կիրառելիս ի հայտ են գալիս կողմնակի ազդեցություններ հիմնականում աղեստամոքսային տրակտի խանգարումների տեսքով, որոնք «Աերտալի» կիրառման դեպքում ավելի քիչ հավանական են:


Վնասվածքաբանության ոլորտի զարգացումների մասին զրուցեցինք Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, գիտության գծով տեղակալ Տաթևիկ Խանամիրյանի հետ:


Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, գիտության գծով տեղակալ Տաթևիկ Խանամիրյան–   Տիկին Խանամիրյան, ամբողջ աշխարհում վնասվածքաբանության ոլորտը հաստատուն քայլերով շարունակում է զարգանալ, ի՞նչպիսին է վիճակը մեզ մոտ:


–   Միջազգային փորձի հետ համահունչ առաջ ենք շարժվում նաև մենք: Չորս տարին մեկ կազմակերպում ենք վնասվածքաբան-օրթոպեդների միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվում են բոլոր չորս տարիների աշխատանքը, բացերը, աշխատանքում թերացումները, նաև՝ առաջընթացը: Գիտաժողովները նպաստում են մեր արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակմանը: Հերթական գիտաժողովը կկայանա այս տարի մայիսին: Սա կլինի թվով 6-րդ գիտաժողովը: Մասնագետների շրջանում լայն ճանաչում ունեցող ավանդույթի ապացույց է այն, որ բավականին հեղինակավոր կլինիկաներ, բժիշկներ, արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել:


–   Ի՞նչ ձեռքբերումներ ունենք վերջին տարիներին:


–   Հայաստանում կատարվում են լայածավալ և հնարավորինս մատչելի  էնդոպրոթեզավորում: Մենք փորձ ունենք ո՛չ միայն կոնքազդրային հոդի, այլ նաև ծնկան հոդի էնդոպրոթեզավորման գործում, որը նախկինում եզակի երևույթ էր: Կատարվում է նաև ուսահոդի վիրահատություն: Այս առաջընթացը պայմանավորված է նրանով, որ տարբեր ընկերություններ, գնահատելով մեր  բժիշկների աշխատանքի որակն ու փորձը, Հայաստան են ներկրում անհրաժեշտ տեխնիկա: Բուժական գործընթացին նպաստող է արդյունավետ ախտորոշումը, որը հնարավոր է դարձել տարբեր ախտորոշիչ սարքերով հագեցման շնորհիվ: Մեծ նվաճում է նաև Հայաստանի մի քանի կենտրոններում դենսիտոմետրերի առկայությունը: Նշեմ նաև, որ դեղագործական շուկայում առկա դեղամիջոցների բազմատեսակությունը նույնպես արդյունավետ բուժում ապահովելու հնարավորություն են տալիս: Դրանցից է Գեդեոն Ռիխտեր ընկերության «Օստալոն» դեղամիջոցը: 

 

Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը


–   Ի՞նչ նորագույն տեխնոլոգիաներ են օգնում վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում ախտորոշումն ու բուժումն ավելի արդյունավետ դարձնելու համար:


–   Վերջին տարիներին ձգտում եք  հնարավորինս զերծ մնալ լայնածավալ վիրահատություններից և բաց եղանակներից: Ավելի հաճախ դիմում ենք փակ եղանակներով բուժմանը, նվազ ինվազիվ մեթոդներին` կիրառելով ժամանակակից էնդոսկոպիկ  և արթրոսկոպիկ սարքավորումներ: Անցյալ  տարի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը ձեռք բերեց բավականին թանկարժեք արթոսկրոպիկ մի սարք, որը թույլ է տալիս անմիջապես հոդում՝ մի փոքր անցք ստեղծելով, նկարագրել հոդի ամբողջական ճշգրիտ պատկերը, ինչն իր հերթին բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) շատ հաճախ անզոր են լինում հոդի պատկերը ցույց տալ այնքան պարզ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կատարվում հոդի ներսում:


Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. Վաչագան ԱյվազյանԹեման  շարունակեցինք Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. Վաչագան Այվազյանի հետ:


–   Պարոն Այվազյան, կլինիկայի կողմից վերջին տեխնիկական ձեռքբերումներն ի՞նչ հնարավորություններ են տալիս:


–   Մեր կենտրոնը ձեռք է բերել մինիարթրոսկոպ, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում կատարել, ինչն էլ իր հերթին նպաստում է բուժման արդյունավետությանը: Հայաստանում համարյա բոլոր կլինիկաները հագեցած են արթրոսկոպիկ սարքավորումներով, որոնք նախատեսված են ներհոդային վիրաբուժության համար, սակայն մինիարթրոսկոպիկ սարքը բոլորովին այլ հնարավորություններ է թույլ տալիս այս ոլորտում:  Նրա ճշգրտությունն ավելին է, քան կարող է տալ ՄՌՏ-ն, իսկ գինը՝ ավելի մատչելի: Օրինակ, նախկինում եթե ուզում էինք պարզել՝ վնասվա՞ծ է հոդը, թե՝ ոչ, և ընդհանրապես՝ ի՞նչ խնդիր է առաջացել, դիմում էինք ՄՌՏ հետազոտության, իսկ այժմ մինիարթրոսկոպիկ սարքի շնորհիվ հնարավորություն կա տեղում՝ ավելի արագ և 2 անգամ ավելի մատչելի, նաև՝ ճշգրիտ, պարզելու բոլոր ախտորոշմանը վերաբերող հարցերը: 

 

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ