Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով

1994թ. մայիսի 19-ի ՀՀ կառավարության թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության հիման վրա ստեղծվեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը:

 

Ֆակուլտետի 20-ամյակին ընդառաջ և Հայոց բանակի ստեղծման 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներումՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանն այցելեցին Երևանի պետական բժշկական համալսարան: Այցելության նպատակն արդեն ավանդույթ դարձած բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցության ամրապնդումն ու հետագա ծրագրերի մշակումն է:


Հանդիպման բացումն ազդարարեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այսօր շատ կարևոր օր է, քանզի կարող ենք փաստել, որ մեր երկարատև համագործակցության արդյունքում ռազմաբժշկական ֆակուլտետը դարձել  է ամենաապահովվածը՝ ուսումնական գործառույթի, ինչպես նաև գիտապրակտիկ գործընթացի զարգացման հեռանկարի տեսանկյունից»:

 
Բավականին օգտակար համագործակցություն համարելով` ռեկտորը շնորհակալական խոսք ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարությանը և նախարար Սեյրան Օհանյանին:

 

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով


«Ռազմական բժշկությունը բարձր երևույթ է: Այն  2 մասից է  բաղկացած` փրկել զինվորի և սպայի կյանքը ռազմի դաշտում և ապահովել զինվորների, սպաների և նրանց ընտանիքների առողջությունը խաղաղ պայմաններում: Աշխարհում մեծ թափ է առել բժշկագիտության մի նոր տեսակ, որը կոչվում է կազմակերպված կոլեկտիվների բժշկություն: Դժվար է պատկերացնել ավելի կազմակերպված երևույթ, քան մեր բանակը»,- այս խոսքերով էլ իր ողջույնի խոսքը եզրափակեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:


Պաշտպանության նախարարին և դահլիճում գտնվողներին իր խոսքն ուղղեց նաև ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար բ.գ.դ, պրոֆեսոր Սամվել  Գալստյանը: «Հունվարի 28-ին լրանում է մեր բանակի կազմավորման 22-րդ տարին, և բնական է, որ հենց ռազմաբժշկական ֆակուլտետի անձնակազմը մեծ ոգևորվածություն է ապրում այս առիթով: Ի դեպ, այս տարի մայիսի 19-ին կլրանա նաև ռազմաբժշկական ֆակուլտետի 20-ամյակը»

 

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով

 
Ֆակուլտետի դեկանը խոսեց նաև առաջիկա անելիքների և արդեն իսկ կատարված աշխատանքների մասին: Սամվել Գալստյանի խոսքով` ֆակուլտետի նպատակն է կրթել այնպիսի զինվորական բժիշկ, ով լինի գաղափարապես կայուն, հայրենիքին նվիրված, պատրաստ անձնազորհության և մասնագիտական գիտելիքներով քաղաքացիական առողջապահական համակարգում աշխատող բժշկին չզիջող: Դալիճում ներկա ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների բարձր ծափահարությունները փաստեցին ֆակուլտետի ղեկավարի խոսքերն ու ուսանողների պատրաստակամությունը` հետևողական լինել ֆակուլտետի նպատակներին և հնարավորինս մասնագիտանալ ռազմական բժշկության ասպարեզում:

 
Իր հերթին պաշտպանության նախարարը ողջունեց ռազմաբժշկական ֆակուլտետի ամբողջ անձնակազմին և ուսանողներին: Նախարարի համալսարան վերջին այցելությունից 2 տարի է անցել և այդ ժամանակամիջոցում համալսարանում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ շինարարական, թե՛ կրթական համակարգում:  Նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով համալսարանն ակնհայտ առաջընթաց ունի, իսկ ֆակուլտետը զարգացման փուլում է: «Սա միակ համալսարանն է, որտեղ կա ռազմական բժշկության ֆակուլտետ:  Սա մի ծառայություն է, որը կրկնակի երդում է տալիս` բժշկական և զինվորական: Ուստի պարտավորվածությունը կրկնակի է, պատասխանատվությունն էլ՝ չափազանց բարձր»:

 

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊԲՀ` ռազմաբժշկական ֆակուլտետի և ՀՀ զինված ուժերի համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով


Ռազմական բժիշկը պատասխանատվություն է կրում  յուրաքանչյուր զինվորի, մարտական գործչի առողջության, կյանքի համար: Եվ իրենց գործունեությունը նրանք ծավալում են ամենակրիտիկակական իրավիճակում` մարտական դաժան գործողություններին զուգահեռ: Ռազմական բժշկությունը մեր երկրի ընդհանուր առողջապահական համակարգի մաս է կազմում: Զինված ուժերի համակարգն ապահովում է երկրի խաղաղությունն ու բնակչության ապահովությունը: Զինվորական բժիշկներն իրականացնում են այս երկու գործառույթները միասին: «Շնորհակալություն եմ հայտնում այս լսարանում գտնվող բոլորին, պրոֆեսորադասախոսական կազմին, որոնց ջանքերի և հետևողական չարքաշ աշխատանքի  շնորհիվ է, որ այսօր ունենք բանիմաց բժիշկներ, լավ ուսանողներ: Մենք բոլորս էլ մեր ուսուցիչների աշխատանքի արդյունքն ենք և մշտապես գտնվում ենք նրանց ազդեցության ներքո: Մասնագիտական կարողություններն  են , որ ապահովում են հասարակության մեջ հարգանքն ու դիրքը»,- իր ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

 
Պաշտոնական ելույթներին հաջորդեց շքանշանների և պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ռեկտոր Միքայել Նարիմանյանն առաջին աստիճանի շքանշան հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` ռազմաբժշկական կրթության և գիտության կայացման ու զարգացման մեջ մեծ ավանդ ունենալու համար: Անակնկալի եկած նախարարն ասաց. «Շատ շնորհակալ եմ, անսպասելի էր: Այս շքանշանն ինձ պարտավորեցնում է խորությամբ ուսումնասիրել նաև բժշկի մասնագիտությունը (ծիծաղում է)»:   


Տարբեր պատվոգրերով և շքանշաներով պարգևատրվեցին նաև համալսարանի աշխատակիցները թե՛ ադմինիստրատիվ, թե՛ կրթական գծով:


Միջոցառման վերջում ԵՊԲՀ-ն` ի դեմս ռեկտոր Միքայել Նարիմանյանի, Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեց պաշտպանության նախարարության հայրենիքի պաշտպան զինվորի արձանի խորհրդանշանով: «Բժիշկները միշտ մեր կողքին են, ամբողջ կյանքի ընթացքում հետևում են մեր առողջությանը: Օրինակ. իմ տան  բժիշկը միշտ իմ կողքին է (կատակում է ): Ուզում եմ, որ բժշկական համալսարանի մոտ մեր զինվորը միշտ առկա լինի որպես պահապան և խաղաղության երաշխիք»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նելլի Ղարիբյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ