Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

«Պահպանելով կարևորը՝ ստեղծել լավագույնը». «Ացինո»-ն Հայաստանում է

«Պահպանելով կարևորը՝ ստեղծել լավագույնը». «Ացինո»-ն Հայաստանում է

«Ացինո» (Acino) շվեյցարական դեղագործական ընկերության արտադրանքն արդեն հայաստանյան շուկայում է: Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելու համար հրավիրված ցերեկույթին ներկա էին բժիշկներ, դեղագետներ և Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանը:


«Ացինո»-ն հայ սպառողին ներկայացնում է նրա գործընկեր «Մեդիալ» դեղագործական ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, դեղագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Բալասանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեղագործական այդ ընկերության մուտքը հայաստանյան շուկա նշանակում է որակյալ դեղորայքի ապահովում հայ սպառողին:


«Մեդիալ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, դեղագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Բալասանյան–   Մենք հավաքվել ենք՝ նշելու մեզ համար նոր, բայց աշխարհում դեղագործական մեծ փորձ, ավանդույթներ ունեցող արտադրողի՝ «Ացինո»-ի ներկայացումը հայկական շուկայում:


–   Ցանկացած երկրի գերագույն առաքելությունն իր ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ դա անհնար է պատկերացնել առանց անվտանգ և որակյալ դեղերի: Քանի որ հայկական շուկան այդքան էլ մեծ չէ, հաճախ եվրոպական երկրների համար այն ուշագրավ չէ: Բայց «Ացինո» ընկերությունը երկար հետազոտություններից հետո վերջապես որոշեց Հայաստանում ներկայացնել իր արտադրանքը: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Հայաստանում դեղերի ոլորտի կարգավորման վարկանիշը Եվրոպայում շատ բարձր է: Բացի այդ, «Մեդիալ»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որը մինչ այդ արդեն ներմուծում էր շվեյցարական դեղեր, բավական մեծ հաջողություններ ունեցավ դեղերի գրագետ ներկայացման գործում: Հիմնվելով այս ամենի վրա՝ նրանք որոշեցին, այնուամենայնիվ, մտնել մեր շուկա:

 

Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն


–   Ի՞նչ առանձնահատկություններ ունի «Ացինո»-ն:


–   «Ացինո»-ն հիմնականում արտադրում է ջեներիկներ, այսինքն՝ արդեն հայտնի դեղերը՝ տեխնոլոգիական նոր զարգացմամբ: Նրա գլխավոր սկզբունքն է՝ «Պահպանելով կարևորը՝ ստեղծել լավագույնը»:

 
–   Շվեյցարական ընկերության արտադրանքը մատչելի՞ է հայաստանցի սպառողի համար:


–   «Ացինո»-ի դեղամիջոցները հիվանդին առաջարկվում են հասանելի գներով. մեր շուկայում նրանք կներկայացվեն միջին գնային սեգմենտում:

Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն


–   Ի՞նչ արձագանքներ ունեք բժիշկներից:


–   Մեր բժիշկները բուժման գործընթացում հատկապես կարևորում են դեղամիջոցների արդյունավետությունը, ուստի «Ացինո»-ի աարտադրանքի դեղատներում հայտնվելու փաստը չի կարող նրանց անտարբեր թողնել:

 

Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն


Այսօր այստեղ մեզ հետ են բժիշկներ, ովքեր դեղերի անվտանգ կիրառության ջատագովներ են և նրանց ճիշտ ու գրագետ գործունեության շնորհիվ է, որ դեղերի կիրառումը  ծառայում է իր նպատակին: 

 

Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն


–   Հայաստանյան շուկան պատրա՞ստ է ընդունելու «Ացինո»-ին:


–   Այո, կատարվել է մարքեթինգային ուսումնասիրություն: Ճիշտ է, շուկան բավականին հագեցած է, դեղերի քանակի, տեսականու պակաս հանրապետությունը չի զգում, բայց այլ հարց է որակը…  Դրա պակասը զգում ենք: Ինչպես գիտեք, շվեյցարական ժամացույցներն ամենաճշգրիտն են, շվեյցարական բանկերն՝ ամենահուսալին: Ճշգրտություն, հուսալիություն. ահա այն սկզբունքները, որոնք կարևորվում են դեղերի արտադրությունում, այդ իսկ պատճառով շվեյցարական արտադրանքը միշտ էլ առանձնացել են իր որակով: Ես չեմ չափազանցնում. նրանք պահպանում են ավանդույթները և կատարելագործում որակը:

«Մեդիալ» դեղագործական ընկերության՝ ԱՊՀ երկրների փրոդակտ մենեջեր Արաքսյա ԹոփչյանՇվեյցարական արտադրողի՝ հայաստանյան շուկայով հետաքրքրված լինելու, շահագրգռությունների մասին զրուցեցինք «Մեդիալ» դեղագործական ընկերության՝ ԱՊՀ երկրների փրոդակտ մենեջեր Արաքսյա Թոփչյանի հետ:


–   Մեզ համար այս իրադարձությունը հատկանշական է հատկապես նրանով, որ Հայաստանն առաջին ԱՊՀ երկիրն է, որտեղ կգործի «Ացինո»-ն: «Ացինո»-ի արտադրության դեղորամիջոցներն առկա են աշխարի 130 երկրներում, և Հայաստանն ավելի շուտ, քանի այնպիսի մեծ շուկաները, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, «հյուրընկալելու» է «Ացինո»-ին՝ բարձրորակ՝ պրեմիում որակի այդ դեղարտադրողին:

 

Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն Ցերեկույթ նվիրված «Ացինո»-նի՝ Շվեյցարիայի չորրորդ խոշորագույն դեղագործական ընկերության հայաստանյան մուտքը տոնելուն


–   Ինչպիսի՞ն էր հայաստանյան շուկան ուսումնասիրելու գործընթացը:


–   ԱՊՀ երկրներում որպես գործընկեր ընտրվեց «Մեդիալ»-ը, քանի որ նրա հետ համագործակցող այլ դեղարտադրող ընկերությունները կարճ ժամանակում մեծ հաջողություններ ունեցան  ԱՊՀ տարացքում՝ հատկապես Հայաստանում: Գաղտնիքը նրանում է, որ մեր բժիշկներն իսկապես հետամուտ են հիվանդի առողջությանը և դեղերի ընտրության հարցում մեծ տեղ են տալիս դեղի որակին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-ԳրիգորյանՄեզ հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-Գրիգորյանը պատմեց  «Մեդիալ» դեղագործական ընկերության հետ համագործակցության իր փորձի մասին.

 

«Ես հավանում եմ նրանց մեղմ և որակյալ գործելակերպը: Իսկ այն դեղամիջոցները, որոնք նրանք ներկայացնում են մեր շուկայում, շատ լավն են, եվրոպական չափանիշներով: Երբ ասում են՝ դեղամիջոցը լավն է, բայց տեսնում եմ, որ այն արտադրված է երրորդ աշխարհի ինչ-որ երկրում, չեմ հավատում: Ես վախենում եմ նման դեղերից, իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ դրանցից: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք Շվեյցարիայի պես երկրի արտադրանքի հետ»:


ԱՐՄԵՆԻԱ հանրապետական բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար Էդուարդ ԹորոմանյանՆույն վստահությունը հայտնեց նաև ԱՐՄԵՆԻԱ հանրապետական բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի կենտրոնի ղեկավար Էդուարդ Թորոմանյանը:


«Մեդիալ» շվեյցարական դեղագործական ընկերության հետ ես ավելի քան տասը տարի համագործակցում եմ: Պետք է նշեմ, որ նրանց ներկայացրած դեղորայքը միշտ շատ բարձր որակի է և լայն կիրառում ունի բժշկության մեջ: Ես կարծում եմ, որ «Ացինո»-ի դեպքում ևս կտեսնենք շվեյցարական նույն՝ բարձր որակը: Այն ներկայացնում է «Մեդիալ»-ը, իսկ դա արդեն հավատ է ներշնչում»:

 

 

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ