Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը

Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը

Դեկտեմբերի 17-ին «Անի Պլազա» հյուրանոցի դահլիճում  նշվեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասրակական կազմակերպության հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

 

Շնորհանդեսն ուղեկցվեց վերարտադրողական առողջության և ուրոլոգիայի հրատապ հարցերին նվիրված գիտական կոնֆերանսով:  Կոնֆերանսը վարեցին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, փոխնախագահ Հայկազ Անտոնյանը և ասոցիացիայի անդամ Սարգիս Աբովյանը: Վերջինս իր ողջույնի խոսքում նշեց. «Երիտասարդ բժիշկների շրջանում շատ են նախաձեռնող, գիտակ մասնագետները: Պահանջ կար ստեղծելու մի հարթակ, որտեղ այս մասնագետները կդրսևորեին իրենց ողջ պոտենցիալն ու կմիավորվեին մեկ գաղափարի շուրջ: Այսօր մենք ստեղծել ենք այդ հարթակը` Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան»:


Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ ԳրիգորյանԱսոցիացիայի նպատակների, ստեղծման պատմության մասին զրուցեցինք Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:


–   Գևորգ, խոսենք Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հիմնադրման պատմության մասին:


–   Այսօր մեր նորաստեղծ ասոցիացիայի հիմնադիր ժողովն է: Ասոցիացիայի գրանցման մեկ ամիսը դեռ չի բոլորել: Մենք իրականացնում ենք այս նախագիծը, քանի որ բավականին երկար ճանապարհ անցանք վերջին 2 տարիների ընթացքում: Թեև ասոցիացիան նոր է հիմնադրվում, բայց մեր աշխատնքային թիմով մենք աշխատել ենք դեռ 2011թվականի դեկտեմբերի 17-ից: Տեսնելով, որ երիտասարդ մասնագետների խումբը բավականին խոցելի է պահանջվածության առումով, որոշեցինք մեկ հարկի տակ համախմբել երիտասարդ բժիշկներին: Այս կերպ մենք կունենանք միաձայն որոշումներ, որոնք ավելի լսելի և ընդունելի կլինեն:

 

Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը


–   Ովքե՞ր են ներգրավված ասոցիացիայի կազմում:


–   Ամենատարբեր մասնագիտությունների բժիշկներ` ակնաբույժից մինչև ուրոլոգ:

 

–   Ասոցիացիայի անունը հուշում է, որ, այնուամենայնիվ, տարիքային սահմանափակում կա կազմակերպությունում:


–   Մենք երիտասարդ ենք այնքան ժամանակ, որքան ինքներս մեզ այդպիսին ենք համարում: Անկախ անվանումից` տարիքային որևէ սահմանափակում չկա:

 

Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը


–   Ո՞րն է ասոցիացիայի նպատակը, ի՞նչ գործունեություն է իրականացնում:


–   Մեր գործունեությունը ծառայում է թե՛ հասարակության առողջությանը, թե՛ պետության առողջապահական համակարգի գործունեությանը: Այս կարճ ժամանակում հասցրել ենք մի շարք կարևոր ունակություններ ձեռք բերել, բազմաթիվ ծրարգեր ենք իրականացնել, ինչով կարողացել ենք՝ սատարել ենք նաև ավագ սերնդին: Ցանկություն ունենք,  թեկուզ միայն մեր ռեսուրսներն օգտագործելով, որոշակի աշխատանքներ իրականացնել մարզերում, սքրինինգ կատարել, բարելավվել մարզերում գործող բժշկական ծառայությունները: Հավատացե՛ք` այս ոլորտում շատ անելիքներ կան:

 

Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը


–   Անդրադառնալով այսօրվա կոնֆերանսի գիտական մասին` կոնֆերանսն ունի՞ նախատիպ:


–   Իհարկե ունի: Մենք նոր խոսք չենք բերում վերարտադրողական բժշկության մեջ: Այս ոլորտում միշտ էլ աշխատանքներ տարվել են, որոնց մեջ ներգրավված եմ եղել նաև ես: Սակայն չկա մի բնագավառ, որտեղ հնարավոր չլինի նոր շունչ բերել, նոր խոսք ասել, կատարելագործել:

 

Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը


–   Ի՞նչ ներկայացրեց կոնֆերանսը:


–   Այսօրվա կոնֆերանսը նվիրված էր վերարտադրողական առողջությանը, քննարկվեցին բազմաթիվ հարցեր`սկսած ֆիզիոլոգիական խնդիրներից մինչև հոգեբանական թերություններ, ներկայացվեց ախտորոշիչ նոր մեթոդ, որը մինչև վերջերս Հայաստանում չկար: Նոր մեթոդը կօգնի մեկ քայլ առաջ տանել պրակտիկ բժշկությունը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Տիգրան Ապիկյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ