Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով

Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով

Ի ուրախություն բոլոր մայրիկների և ինչու ո՛չ, փոքրիկների, հայաստանյան դեղաշուկայում հայտնվել է նոր անվտանգ, արդյունավետ ու մատչելի ջերմիջեցնող` «ՄԻԳ մանկական»:

 

Դեկտեմբերի 6-ին Բեռլին-Խեմի ընկերության կազմակերպած կոնֆերանսի շրջանակներում մանկաբույժները ծանոթացան դեղամիջոցին և հնարավորություն ունեցան լսելու Անահիտ Քրիստոսդուրյանի և  Գայանե Խլոյանի զեկույցները:


Ներկայացվող դեղամիջոցի մասին զրուցեցինք Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսալմյանի և ընկերության մենեջեր Աննա  Տերտերյանի հետ:


Արմեն Ղոսալմյան՝ Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերություն-Խեմի–   Պարոն Ղոսալմյան, խոսենք միջոցառման մասին, ի՞նչ է մեզ սպասվում և ո՞րն է այս կոնֆերանսի նպատակը:


–   Միջոցառումը նվիրված է Բեռլին-Խեմի դեղագործական ընկերության արտադրած նոր դեղամիջոցին, որը կոչվում է «Միգ երեխաների համար»: Այն իբուպրոֆեն  դեղամիջոցն է մանկական օշարակի դեղաձևում, որի հաբավորված ձևը՝ մեծահասակների և որոշակի տարիքային խմբի երեխաների համար Հայաստանում գրանցված էր: Անհրաժեշտություն կար ստեղծելու դեղաձև, որը հնարավոր լիներ կիրառել փոքր տարիքի երեխաների մոտ հիվանդությունների ցուցման դեպքում:


–   Ի՞նչ առանձնահատկություններ ունի դեղամիջոցը:


–   Իբուպրոֆենը բավականին անվնաս և մանկական պրակտիկայում կիրառվող դեղամիջոց է: Ըստ կիրառման խմբի համալրում է ջերմիջեցնող, ցավազրկող,  հակաբորբոքիչ ազդեցության շարքը: Անվտանգության աստիճանի մասին խոսում է դեղատներում առանց դեղատոմսի վաճառքի հնարավորությունը:

 

Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ-ռևմատոլոգ Գայանե Խլոյան ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Քրիստոսդուրյան


Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Աննա  Տերտերյան–   Աննա, ինչո՞վ է առանձնանում «ՄԻԳ մանկականը» դեղաշուկայում առկա մյուս դեղամիջոցներից:


–   Այս դեղամիջոցը կիրառելի է 6 ամսականից բարձր երեխաների համար և ներկայացված դեղաձևը երեխաների մոտ հիվանդագին վիճակների ժամանակ օգտագործման պարագայում տհաճություն չի առաջացնում: «ՄԻԳ մանկականը»  մրգային համերով օշարակ է: Դեղաշուկայում այն առանձնանում է իր արդյունավետությամբ և անվտանգության բարձր ցուցանիշով, որի վառ ապացույցը մանկական պրակտիկայում կիրառելի լինելն է:


Մեր հաջորդ զրուցակիցը կոնֆերանսի բանախոս, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Քրիստոսդուրյանն է:


ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Քրիստոսդուրյան–   Տիկին Անահիտ, ի՞նչ եք ներկայացրել դահլիճում գտնվող մանկաբույժներին:


–   Ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցների մասին եմ խոսել, որոնք օժտված են ջերմիջեցնող, ցավազրկող և հակաբորբոքիչ ազդեցությամբ: Խոսել եմ այդ դեղամիջոցների ազդեցության մասին՝ ե՞րբ նշանակել, ե՞րբ խուսափել դրանց կիրառումից:


–   Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում նշանակել:


–   Ընդունված է  նշանակել սուր շնչառական վարակների ժամանակ, սակայն ոչ բոլոր դեպքերում: Բացառություն են մինչև 6 ամսական երեխաները, այն հիվանդները, ովքեր ունեն իմմունոդիֆիցիտային հիվանդություններ:  «ՄԻԳ մանկականը»  ջերմիջեցման նպատակով կիրառվում է նաև այն երեխաների մոտ, ովքեր ունեն կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում և  ջերմության բարձրացման ֆոնին ունենում են ցնցումներ, ընդ որում, այս պարագայում 37.5˚ ջերմության դեպքում անգամ հնարավոր են ցնցումներ:

 

Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով

 

–   Իսկ ինչո՞վ է, ըստ ձեզ, «Միգ մանկական»-ն առանձնանում դեղաշուկայում:


–   Մեր օրերում դեղագործական շուկան ողողված է հակաբորբոքիչ ոչ ստերոիդ դեղամիջոցներով.  և բժշկի համար շատ  դժվար է կողմնորոշվել նման տարատեսակության մեջ: «Միգ մանկական»-ը կամ իբուպրոֆենը ` ի տարբերություն պարացետամոլի, ունեն ավելի լավ արտահայտված ջերմիջեցնող հատկություն և միաժամանակ թողնում են նաև հակաբորբոքիչ ազդեցություն: Առավելություն է նաև դեղամիջոցի օշարակի տեսքով թողարկման ձևը, քանի որ օգտագործման նման մատչելիությունը շատ կարևոր է հիվանդ երեխայի ծնողների համար:

 

Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսալմյան


Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ-ռևմատոլոգ Գայանե ԽլոյանՄեր հաջորդ զրուցակիցը Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ-ռևմատոլոգ Գայանե Խլոյանն է:


–   Ի՞նչ զեկույց եք այսօր ներկայացրել:


–   Ես խոսել եմ երեխաների մոտ հանդիպող քրոնիկ արթրիտի  և դրա բուժման մասին: Հենց բուժման գործընթացում մեծ է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների դերը: Մասնավորեցնել եմ հատկապես ռևմատոլոգիայում կիրառվող «ՄԻԳ մանկական» դեղամիջոցի դերի մասին: Առհասարակ իբուպրոֆենը լայն կիրառություն ունի այս շրջանակում: Ավելի մանրամասն ներկայացրեցի իբուպրոֆենի անհրաժեշտ չափաբաժինների, հնարավոր երկարատև օգտագործման և կողմնակի ազդեցությունների մասին:

 

Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով


–   Տարիքային ո՞ր խմբերում է դեղամիջոցը կիրառելի և ի՞նչ դեղաչափերով:


–   Իբուպրոֆենը կարելի է կիրառել նորածնային հասակից: Դեղամիջոցի հակաբորբոքային գործընթացների ժամանակ նշանակվող դեղաչափը տարբերվում է ջերմության իջեցման համար նշանակվող դեղաչափից: Եթե ջերմության իջեցման համար դեղաչափը հաշվարկվում է օրական 20մգ՝ 1կգ մարմնի կշռի դիմաց,  հակաբորբոքային գործընթացի դեպքում դեղամիջոցը նշանակելիս այն հաշվարկում են մինչև 50 մգր՝ 1 կգ-ի դիմաց:

 

Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ