Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան նիստի շրջանակներում Աստելլաս ֆարման ներկայացրեց նոր` «Ֆիդաքսոմիցին» դեղամիջոցը

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան նիստի շրջանակներում Աստելլաս ֆարման ներկայացրեց նոր` «Ֆիդաքսոմիցին» դեղամիջոցը

Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը: Մասնագետները հավաքվել էին`  ամփոփելու տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու քննարկելու առաջիկա քայլերը: Նիստը կարևորվեց նաև «Աստելլա ֆարմա» ճապոնական դեղագործական ընկերության նոր դեղաձևի` «Ֆիդաքսոմիցին»-ի ներկայացմամբ:

 

Նիստը վարում էր Ասոցիացիայի նախագահ, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց ասոցիացիայի և կատարված աշխատանքների մասին:


Ասոցիացիայի նախագահ, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյան–   Պարոն Գրիգորյան, ի՞նչ պատմություն ունի Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան:


–   Բոլորիս է հայտնի, որ ասոցիացիայի դերը մեր իրականությունում ավելի է կարևորվում, քան ընկերությունների դերը: Շատ երկար տարիներ մենք գործել ենք` որպես ընկերություն, այսօր արդեն ներկայանում ենք որպես Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա: Մոտ 2 տարի է, ինչ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան պաշտոնապես գործում է Հայաստանում: Մեր ասոցիացիան ընգրկում է ո՛չ միայն Հայաստանի կամ ԱՊՀ տարածաշրջանում գործող գաստրոէնտերոլոգներին, այլև ամբողջ աշխարհում գործող հայ մասնագետներին:


–   Որո՞նք են ասոցիացիայի նպատակները:


–   Մենք փորձում ենք զարգանալ և՛ տեսական ուղիով, և՛ գործնական: Ներկայացնում ենք ոլորտի նորությունները, շրջաններում տարբեր սեմինարների միջոցով փորձի փոխանակման ծրագրեր ենք իրականացնում:

 

Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը


–   Այս կարճ ժամանակամիջոցում ի՞նչ արդյունքների եք հասել:


–   Մեզ ընդգրկել են գաստրոէնտերոլոգների եվրոպական ասոցիացիայի կազմում, ինչն, անշուշտ, պարտավորեցնող է: Ըստ ասոցիացիայի տարեկան ծրագրերի` մշտապես կազմակերպվում են կոնֆերանսներ, ներկայացվում են կարևոր նշանակություն ունեցող զեկույցներ: Ասոցիացիայի աշխատանքում մեծ դեր ունեն դեղագործական ընկերությունները, որոնք օգնում են բժշկին իր աշխատանքային պրակտիկայում: Այսօր «Աստելլաս» դեղագործական ընկերությունն է կազմակերպել այս կոնֆերանսը, որի շրջանակներում էլ  կներկայացնենք ընկերության նոր դեղաձևը: Այս ամենից զատ, ասոցիացիայի անդամները պարբերաբար հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային կոնֆերանսների` արտասահմանյան փորձը Հայաստան բերելու նպատակով:


«Արմենիա» ՀԲԿ գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի գաստրոէնտերոլոգ  Մանիկ ԳալեյանՄեր հաջորդ զրուցակիցը կոնֆերանսի բանախոս, «Արմենիա» ՀԲԿ գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի գաստրոէնտերոլոգ  Մանիկ Գեմիլյանն է:


–   Մանրամասնեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման մասին:


–   Գաստրոէնտերոլոգների հայկական ասցիացիան` «Աստելլաս» դեղագործական ընկերության հետ համատեղ, կազմակերպել է այս կոնֆերանսը, որը տարվա  ամփոփիչ նիստ կարելի է համարել: Կոնֆերանսի ընթացքւոմ ներկայացնելու ենք տարվա ընթացքում տեղի ունեած 32 կարևորագույն  գաստրոէնտերոլոգիական միջազգային կոնգրեսների արդյունքները:


–   Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի գործունեության մասին խոսենք…


–   Ընդամենը մեկուկես տարի է, ինչ ասոցիացիան առանձնացել է թերապևտների ասոցիացիայից, բայց այս կարճ ժամանակամիջոցում մենք մեծ  ձեռքբերումներ ունեցանք: Այսօրվա դրությամբ ասոցիացիայի կազմում 67 մասնագետներ կան:

 

Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը



–   Որո՞նք են կարևորագույն ձեռքբերումներն այս ճանապարհին:


–   Դրանցից ամենակարևորը մեր անդամագրումն է եվրոպական գաստրոէնտերոլոգիական ֆեդերացիային: Դա մեզ կտա միջազգային համագործակցությունների լայն հնարավորություն: Եվրոպական ֆեդերացիան բավականին մեծ ֆինանսական և ծրագրային ապահովվածություն ունի, ինչն ազդում է անդամ ասոցիացիաների գործունեության բարելավման վրա: Մի խոսքով` միջազգային ասպարեզ դուրս գալու եզակի հնարավորություն է սա, ինչը շատ ասոցիացիաների չի տրվում:


–   Որո՞նք են առաջիկա նախագծերը, որ պետք է իրականացվեն:


–   Հաջորդ տարի մենք անպայման շարունակելու ենք բժիշկների համար կրթական ծրագրերը: Հատկապես կարևորում ենք Հայաստանի մարզերում ծավալած գործունեությունը, որովհետև հենց այստեղ բժիշկների կողմից տեղեկացվածության պահանջարկ կա: 2013-ին  մեկնարկեեց ասոցիացիայի պաշտոնական կայքը` gastro.am, որի վրա ավելի ծավալուն աշխատանքներ կտարվեն 2014-ին:

 

Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը


–   Ո՞րն է Ձեր այսօրվա զեկույցի թեման:


–   Ես ներկայացրեցի Բեռլինում կայացած եվրոպական Գաստրոէնտերոլոգիական շաբաթը, ամփոփիչ տեղեկատվություն տվեցի ներկա բժիշկներին և քննարկեցինք նաև սպասումներն ու արդյունքները:


–   Նշեք, խնդրե՛մ, մի քանի նորություն, որոնք կարևոր են հենց Հայաստանի համար:


–   Այսպիսի կոնգրեսների ժամանակ ամփոփվում է գիտական վերջին միտքը, որը գոյություն ունի ոլորտում: Այս մասնակցությունից հատկապես մի բան պարզ դարձավ, որ մենք համահունչ ենք քայլում եվրոպական չափանիշների, մտքի ընթացքի հետ:


«Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել ԹովմասյանՄեր զրուցակիցն է «Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը:


–   Այս դահլիճում ընթանում է գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի տարեկան նիստը, որի ընթացքում արտասահմանում կոնգրեսների մասնակցած մասնագետները կներկայացնեն ոլորտի նորությունները: Այդ նորությունների մեջ շատ կարևոր նշանակություն ունի այն փաստը, որ հաստատվել են շատ հիվանդությունների հստակ բուժման կարգեր, սխեմաներ: Այդ բուժման մեջ կարևորվել է նաև Աստելլաս ընկերության «Դե-նոլ» դեղամիջոցի նշանակությունը:


–   Ի՞նչ զեկույց եք այսօր ներկայացրել:


–   Խոսել եմ «Աստելլաս ֆարմայի» նոր դեղամիջոցի` «Ֆիդաքսոմիցին»-ի մասին, որը դեռևս չկա հայաստանյան դեղաշուկայում, բայց գրանցման փուլում է: Հատկանշական է, որ Հայաստանի նման փոքր շուկան չի անտեսվում մեր ընկերության  գործունեությունում: Դեղամիջոցի ստեղծումից արդեն մեկ տարի անց այն Հայաստանում է:

 

Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը


–   Ի՞նչ դեղամիջոցի մասին է խոսքը, ո՞ր հիվանդության ժամանակ է կիրառվում և ի՞նչ առավելություներ ունի:


Բավականին հազվադեպ, բայց միևնույն ժամանակ շատ ծանր հիվանդության ժամանակ օգտագործվող դեղամիջոցի է: Այն կիրառվում է պսևդոմեմբրանոզ կոլիտի բուժման համար: Նրա արդյունավետությունն արդեն հաստատվել է FDA-ի կողմից, և առավելությունն էլ հենց իր բարձր արդյունավետության մեջ է: Ի տարբերություն մյուս դեղամիջոցների, այստեղ ռեցիդիվների  հավանականությունը շատ ավելի ցածր է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ