Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Սեռական առողջության հրատապ հիմնախնդիրները ներկայացվեցին հանրամատչելի դասախոսության տեսքով

Սեռական առողջության հրատապ հիմնախնդիրները ներկայացվեցին հանրամատչելի դասախոսության տեսքով

Սեռական դաստիարակության բացթողումները լրացվում են հանրամատչելի դասախոսություններով: Դեկտեմբերի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում էին հավաքվել մի խումբ ուսանողներ և պարզապես մարդիկ, ովքեր կարևորել էին սեռական ճիշտ վարքագծի մասին իմացությունն ու սեռական առողջությունը:

 

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կարդաց «Անվտանգ սեռական վարքագիծ» հանրամատչելի դասախոսությանը՝ նվիրված սեռական առողջության հրատապ հիմնախնդիրներին: Բացի բուն դասախոսությունից տեղի ունեցավ նաև քննարկում, որի ընթացքում դահլիճում ներկաները հնարավորություն ստացան բժշկին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը: Իսկ մինչև դասախոսությունը կսկսվեր, Վրեժ Շահրամանյանը պատասխանեց մեր հարցերին:


Սեռական առողջության վերաբերյալ հանրամատչելի դասախոսություններ հազվադեպ են կազմակերպվում: Դրանց անհրաժեշտության և նշանակության մասին խոսեք, խնդրե՛մ:


Սեռական առողջության հրատապ հիմնախնդիրները ներկայացվեցին հանրամատչելի դասախոսության տեսքով– Այո, հաճախ չեն կազմակերպվում: Արդեն 3 տարի է, ինչ տարին մեկ անգամ բժշկական համալսարանի հետ համատեղ կամզակերպում ենք այսպիսի դասախոսություն: Ինչքան էլ այսօր մասնագիտական տեղեկատվությունը հանրամատչելի է համացանցի միջոցով, այնուամենայնիվ վիրտուալ տիրույթում դժվար է ստանալ ճիշտ տեղեկատվություն, խուսափել ապատեղեկատվությունից: Արդիական և անհրաժեշտ է տարին գոնե մեկ անգամ կազմակերպել հանրամատչելի դասախոսություն, որն ընթանում է նաև քննարկումների միջոցով:


Սեռական առողջության ամենահրատապ հիմնախնդիրները որո՞նք են:


– Հիմնախնդիրներից գլխավորը ապատեղեկացված հանրությունն է, սեռական խնդիրներ ունենալու դեպքում անհատը չի կողմնորոշվում` պե՞տք է դիմել արդյոք, թե՞ ոչ, և ո՞ւմ դիմել: Պատճառը նաև դաշտում քաոսային վիճակն է: Սեռական առողջությունից խոսում են նրանք, ովքեր մասնագետներ չեն: Համացանցաբուժությունը» մեծ թափ է առել: Այսօր գովազդային նպատակ հետապնդող երևույթները մեր իրականությունում շատ են, որոնք շփոթության մեջ են գցում:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ ՇահրամանյանԻ՞նչ դասախոսություն է մեզ սպասվում, սեռական առողջության ո՞ր խնդիրներն եք առանձնացրել:


– Դասախոսությունը կընթանա 3 ուղություններով: Թեմաների ընտրությունը պայմանավորված է ինձ հաճախ ուղարկվող էլեկտրոնային հարցերով: Գրեթե ամեն օր էլեկտրոնային հաղորդագրություն եմ ստանում որևէ հարցի շուրջ: Դրանք հաշվի առնելով` բաժանումն այսպիսին է` սեռավարակները և դրանց հիմնախնդիրները, սեռական դաստիարակության բացթողումները, սեռական սննդակարգը և վնասակար սովորությունները:


Օրեր առաջ նշվեց սեռավարակներից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այսօր անդրադարձը սեռավարակներին, կարծես ավելի քան արդիական է: Որո՞նք են սեռավարակներին առնչվող հիմնախնդիրները:


Սեռական առողջության հրատապ հիմնախնդիրները ներկայացվեցին հանրամատչելի դասախոսության տեսքով– Դասախոսությունը պլանավորված էր անցկացնել հենց ՄԻԱվ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում` դեկտեմբերի 1-ին, սակայն օրը կիրակի էր, այդ պատճառով այն հետաձգվեց: Անպատճառ խոսելու ենք սեռավարակներից, դրանց կանխարգելումից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առաջացրած խնդիրներից և այլն: Սեռավարակներն արդի առողջապահական, սոցիալական, հոգեբանական ամենալուրջ հարցերից են: Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած այս կամ այն հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով՝ բերում են լուրջ հետևանքների: Սեռվարակները կարող են հանգեցնել անպտղության:


Որո՞նք են խոցելի ռիսկային խմբերը:


– Անփույթ սեռական կենսակերպ վարողները, մարմնավաճառները, թմրամոլները, արտագնա աշխատանքի մեկնողները, նրանք, ովքեր վաղ տարիքում են սկսում սեռական կյանք վարել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այժմ սեռական կյանքի արշալույսը երիտասարդների մոտ սկսվում է 16.3 տարեկանից: Սակայն հիմնականում սեռավարակների սրման տարիքը համարվում է 25-35 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ ՇահրամանյանՍեռական դաստիարակության բացթողումներն ինչի՞ կարող են հանգեցնել:


– Այսօր խոսելու ենք նաև այս մասին, թե որտեղից պետք է սկսել սեռակրթությունը, որպեսզի երիտասարդներն իմանան՝ ինչպես կարելի է խուսափել սեռավարակներից, սեռական խանգարումներից և այլն:


Ինչքանո՞վ է մեր կենսակերպն ազդում մեր սեռական առողջության վրա:


– Մեր կենսակերպը, մեր սննդակարգն անմիջական ազդեցություն ունեն սեռական առողջության վրա: Անպտղության ցուցանիշներն այսօր բավականին բարձր են: Դրա պատճառներից մեկը վնասակար սովորություններն են: Ծխելու, խմելու վերաբերյալ մեր թեթևամիտ վերաբերմունքը շատ խնդիրների է հանգեցնում: Անպտղության առաջացման պատճառներից են հենց վատ սովորությունները` սակավաշարժ կենսակերպը, խմելը, ծխելը: Սեռական խնդիրներն այսօր «երիտասարդացել են»: Եթե նախկինում մասնագետները սեռական խնդիրների թիրախում տեսնում էին ավագ սերնդի ներկայացուցիչներին, ապա այժմ փորձը ցույց է տալիս, որ սեռական խանգարումները հաճախ հանդիպում են հենց երիտասարդության շրջանում:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նելլի Ղարիբյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ