Միջոցառումներ
Անհաս նորածինների կյանքն այսուհետև հնարավոր կլինի փրկել. ներկայացվեց «Սուրվանտա» դեղամիջոցը
Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես անհաս նորածինների միջազգային օր: Առանձնահատուկ ուշադրության խնդիրն արժանացել է նաև Հայաստանում: Բազմաթիվ կյանքեր այսուհետև կփրկվեն միայն այն բանի շնորհիվ, որ Հայաստանում ևս հասանելի դարձավ «Սուրվանտա»-ն:
Անհաս նորածինների կյանքի համար այդքան անհրաժեշտ դեղամիջոցն արդեն գրանցված է հայաստանյան դեղաշուկայում: Այս առիթով «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հավաքվել էին բազմաթիվ մասնագետներ և փորձագետներ:
Օրվա թեմայով մեր զրուցակիցն է Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Զավենի Կալենտերյանը:
– Այսօրվա սեմինարը փոքր-ինչ տարբերվում է մնացյալներիցև հավանաբար, քննարկումներն ու ներկայացվելիք նյութը, կարծում եմ, ևս յուրահատուկ է իր նշանակությամբ:
– Առողջապահական մեծ իրադարձություն է, քանի որ պաշտոնապես հայաստանյան դեղաշուկայում գրանցվեց «Սուրվանտա» դեղամիջոցը: 6 ամիս է, ինչ այս դեղամիջոցն օգտագործում ենք Հայաստանում, և այսօր հավաքվել ենք քննարկելու դեղամիջոցի արդյունավետությունը, թե ինչ ենք ստացել առ այսօր և ինչ սպասելիքներ ունենք:
– Մանրամասնեք, խնդրեմ, «Սուրվանտա»-ի ազդեցության մեխանիզմի և բուժական նշանակության մասին:
– Այն սուրֆակտադի հիմքով ամենահայտնի ու կիրառելի դեղամիջոցներից է, որը չափազանց կարևոր նշանակություն ունի խորը անհաս նորածինների բուժման գործընթացում: Սա միացություն է, որը գոյություն ունի բոլորիս, այդ թվում նաև նորածինների թոքերում, և ապահովում է թոքերում օդափոխանակությունը: Անհաս նորածինների մոտ այս միացությունն անբավարար քանակով է կամ իսպառ բացակայում է, ինչի արդյունքում զարգանում է ռեսպերատոր դիսթրես կոչվող հիվանդությունը: Քանի որ ռեսպերատոր դիսթրեսից վրա հասած մահը մեծ տոկոս է կազմում, բնականաբար, նրա հաշվին նորածնային ընդհանուր մահացության թիվն աճում է: Այժմ այդ հիվանդության ամենաարդյունավետ բուժման միջոցներից է «Սուրվանտա» դեղամիջոցը:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ պատմություն ունի դեղամիջոցը և ինչո՞ւ չէր կիրառվում Հայաստանում մինչև այժմ:
– «Սուրվանտա» դեղամիջոցը տասնյակ տարիներ է, ինչ ներդրվել է բուժական պրակտիկայում և լայնորեն կիրառվում է արտասահմանում: Բուժման կուրսը բավականին թանկ է: Հայաստանում չէր գրանցվում, քանի որ դժվար էր ապահովել դեղամիջոցի սպառումը: Արդեն մենք ևս ունենք այս դեղամիջոցի կիրառման փորձ, բայց ձեռք ենք բերել հիմնականում բարեգործական հիմքերով, այն էլ ծայրահեղ դեպքերի ժամանակ: Այժմ դեղամիջոցը մշտապես հասանելի կլինի մեր մասնագետներին, ասել կուզե՝ դրա կարիքը ունեցող անհաս նորածիններին: Հայաստանում Սուրվանտան վաճառվում է ինքնարժեքով: Առհասարակ դեղամիջոցը մատչելի դարձնելու գործում մեծ է «Ֆարմ Տրաստ» ընկերության դերը: Այս փաստից զատ, ընկերությունը նաև Սուրվանտայի անվարձահատույց օգտագործման համար 25 դեղաչափ նվիրեց կլինիկաներին: Այս հիմնախնդրում իր ներդրումն ունի նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի շնորհիվ Երևանյան կլինիկաները ստացան ևս 60 դեղաչափ:
![]() |
![]() |
![]() |
– Նոյեմբերի 17-ը հայտարարված է Անհաս նորածինների օր, մանրամասնեք, խնդրե՛մ, օրվա կարևորության և նպատակների մասին:
– Նպատակը մեկն է` հանրության ուշադրությունը սևեռել խնդրին՝ անհասների խնամքին, սպասվող հավանական բարդությունների բուժման կարևորությանը: Անհաս երեխաներին հատուկ ախտաբանությանը՝ որպես լուրջ առողջապահական հիմնախնդրի, առողջապահական մարմինների կողմից սկսել է ուշադրության արժանանալ միայն XX դարի II կեսից հետո: Ի դեպ, պատմության մեջ շատ են հանճարները, ովքեր անհաս են ծնվել:
Պարզաբանելու՝ ի՞նչ է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը, դիմեցինք ԵՊԲՀ-ը Նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Պավել Արտյոմի Մազմանյանին:
– Պարոն Մազմանյան, ի՞նչ է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը:
– Խորը անհաս երեխաների մոտ հանդիպող շնչառական հիվանդություն է, որը պայմանավորված է սուրֆակտադի պակասով, որը կարելի է բուժել միայն սուրֆակտադի անհրաժեշտ դեղաչափի ներարկումով:
– Ի՞նչ հաճախականությամբ է հանդիպում այս համախտանիշը: Կա՞ն վիճակագրական տվյալներ:
– Գեստացիոն հասակը որոշվում է շաբաթներով: Նորմալ հղիությունը տևում է 41-42 շաբաթ: Այն երեխաները, ովքեր ծնվում են 37 շաբաթից շուտ, անհաս են: Որքան շուտ է ծնվում երեխան, այնքան մեծ է հավանականությունը, որ առկա է ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը: 26 շաբաթական նորածինների մոտ 50-60% դեպքերում նման խնդիր կա, իսկ 34 շաբաթական երեխաների մոտ դեպքերի հաճախականությունը 10-15% է:
![]() |
![]() |
![]() |
– Բուժման այս մեթոդի կարևորությունը, նշանակությունը…
– Բոլոր զարգացած երկրներում ընդունված բուժում է սա: Շատ երկրներում նեոնատոլոգներին պարտադրում են, ըստ անհրաժեշտության, օգտագործել այս դեղամիջոցը: Իմ պրակտիկայում Սուրվանտա կիրառել սկսել եմ 2001թ., այդ ժամանակ դեղամիջոցը ԱՄՆ-ից բարեգործական ճանապարհով էր Հայաստան հասել:
– Անհաս նորածինների բուժումն, իհարկե, չի կարող ամբողջական լինել միայն դեղամիջոցի ներարկումով…
– Բնական է, որքան էլ արդյունավետ լինի դեղամիջոցը, արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է նաև լավ պատրաստված մասնագետ, չափանիշներին համապատասխանող բաժանմունք և հստակ որոշված չափորոշիչներ, ուղեցույցներ:
***
Նեոնատոլոգների համար կարևորվում է Սուրվանտա դեղամիջոցի պաշտոնական գրանցումը Հայաստաում, քանի որ հենց նրանք են տարիներ շարունակ սպասել այս իրադարձությանը: Նրանց աշխատանքային պրակտիկայում դեղամիջոի պակասը շատ բարդություններ է առաջ բերում: Անհաս նորածինների մեծամասնության մոտ սուրֆակտադի պակաս է լինում, միացություն, որը նպաստում է թոքերում առաջին շնչառության կայացմանը և օդափոխանակության իրականացմանը:
![]() |
![]() |
![]() |
«Սուրվանտա» դեղամիջոցի 7 ամիս տևած փորձաշրջանը մեզ հատուցվեց 52 կյանքով: Եվ սա միայն երևանյան 6 կլինիկաների արդյունքն է: Հիմա աշխատում ենք ավելի լայն շրջանակով, շուտով դեղամիջոցը կկիրառվի նաև Արցախում, Գյումրիում:
Մուրացան կլինիկայի բազայի հիման վրա Հայատանում հիմնադրվել է նեոնատոլոգների դպրոց: Հրանտ Կալենտերյանի դասավանդմամբ այստեղ կուսուցանեն այն մասնագետները, ովքեր դեռ ծանոթ չեն «Սուրվանտա» դեղամիջոցին: Վերապատրաստման կուրսն ավարտելուց հետո նեոնատոլոգները կստանան վկայականներ: Միայն վերապատրաստած բժիշկներն իրավունք կունենան աշխատել դեղամիջոցի հետ, քանի որ մեթոդը բավականին բարդ է և ռիսկային: Յուրաքանչյուր սխալ շարժում կարող է մի կյանք խլել, որից պետք է խուսափել:
![]() |
![]() |
![]() |
Անհաս երեխաների միջազգային օրն ամբողջ աշխարհում սկսել են նշել 2009 թվականից: Այսօր ավելի քան 53 երկրներ նշում են Անհաս նորածինների օրը` փորձելով հասարակության ուշադրությունը սևեռել այս երեխաների առողջության խնդիրներին: Այսօր առաջին անգամ անհասների օրը նշվում է նաև մեզ մոտ` Հայաստանում: Հետխորհրդային երկրներից միայն Ռուսաստանում և այժմ նաև Հայաստանում է, որ Օրը կարևորվում է:
Այս ամենը հետապմդում է մի նպատակ. պահպանել հարյուրավոր կյանքեր:
17.11.2013 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



































