Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Հայաստանում 66.000 մարդ տառապում է շաքարախտով. կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան

Հայաստանում 66.000 մարդ տառապում է շաքարախտով. կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան

1991թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Շաքարախտի միջազգային ֆեդերացիան` ի պատասխան ամբողջ աշխարհում շաքարախտի տարածման սպառնալիքին, նոյեմբերի 14-ը պաշտոնապես ընդունեցին որպես Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր:

 

Իսկ օրն ընտրվեց ի պատիվ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով 1923 թ. հայտնաբերել է ինսուլինը: Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Շաքարախտի հայկական ասոցիացիան` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Մոսկվայի տուն» մշակութա-գործարարական կենտրոնում կազմակերպել էր կոնֆերանս:

 

Ներզատաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Էլիզա ՀայրապետյանՀիվանդության հետ կապված խնդիրների, վիճակագրական տվյալների մասին զրուցեցինք Ներզատաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Էլիզա Հայրապետյանի հետ:


Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժկա-սոցիալական խնդիր է, իսկ պատճառը տարեցտարի շաքարախտով հիվանդների թվի աճն է: Ինչո՞վ է պայմանավորվում այդ աճը:


– Անհավանական մեծ քայլերով է աճում շաքարախտով հիվանդների թիվը ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դա է պատճառը, որ 2007թ. ՄԱԿ-ը նոյեմբերի 14-ը պաշտոնապես ընդունեց որպես Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, Օր, որը երկնագույն օղակով միացնում է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Իսկ կարգախոսը մեկն է`«գործել միասին, քանի որ վրահաս խնդիր է շաքարախտը»: Հիվանդների թվի աճը պայմանավորված է նրանով, որ հակված չենք առողջ ապրելակերպի, չենք սիրում հետևել մեր առողջությանը: Առողջության հանդեպ անտարբերությունը նկատվում է անգամ առողջ մարդկանց մոտ, ուր մնաց թե՝ հիվանդների:

 

Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան


Որո՞նք են հիվանդության առաջացման ռիսկի գործոնները:


Սակավաշարժությունը, հավելյալ քաշը, ծխելը, վնասակար, չկարգավորված սնունդը: Մենք կարող ենք ամբողջ օրը քաղցած մնալ, իսկ գիշերը քնելուց առաջ լավ սնվել, ինչը սարսափելի է: Յուրաքանչյուրը պատրաստ է տեղի-անտեղի դեղ խմել, բայց ոչ-ոք չի մտածում առողջությանը հետևելու սեփական կամքի մասին: Սպորտով զբաղվելը չի ենթադրում շռայլ ծախսեր: Յուրաքանչյուրն իր տանը կարող է մարմնամարզություններ անել, կարող է դրսում շատ քայլել, նաև՝ վազել: Այսքանից հետո արդեն տրամաբանական է դառնում գնալով աճող հիվանդների թիվը: Զարմանալի կլիներ, եթե այսպիսի ապրելակերպի հետ մեկտեղ, այսպիսի պայմաններում այդ թիվը նվազեր:


Վիճակագրական ի՞նչ տվյալներ կան ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում:


– Ամբողջ աշխարհում 371 միլիոն մարդ հիվանդ է շաքարային դիաբետով: Առաջիկա 20 տարիներին այդ թիվը կհասնի 552 միլիոնի: Ընդհանրապես համարվում է, որ աշխարհում հայտնաբերված և գրանցված շաքարային դիաբետով մեկ հիվանդին բաժին է ընկնում ևս մեկ չգրանցված հիվանդ, ով անտեղյակ է իր մոտ առկա շաքարային դիաբետի մասին: Այսօր Հայաստանում մոտ 66.000 մարդ հիվանդ է շաքարախտով: Այսինքն, սա այն մարդկանց թիվն է, ովքեր բացահայտել են իրենց հիվանդությունը:

 

Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան


Շաքարային դիաբետը հիվանդությու՞ն է, թե՞ կենսակերպ:


– Դիաբետը համարվում է սխալ ապրելակերպի արդյունք, սա ավելի շուտ կենսաձև է, քան հիվանդություն, և որի ճիշտ վարման դեպքում մարդն ամբողջովին աշխատունակ է: Հիվանդությունը ոչ մի անհանգստություն, անհարմարավետություն չի առաջացնում, չի առանձնացնում հասարակությունից: Միայն թե պետք է կամքի ուժ և սեփական առողջությանը հետևելու ցանկություն:


Ի՞նչ նվաճումներ են եղել վերջին տարիներին ամբողջ աշխարհում` կապված շաքարային դիաբետի բուժման հետ:


– Շաքարային դիաբետի բուժմանն ուղղված օրեցօր նոր դեղամիջոցներ են ստեղծվում և չնայած դրան` այս հիվանդության դեմ վերջնական բուժման ռազմավարություն դեռևս չի մշակվել: Բոլոր լավագույն դեղամիջոցները, որոնք կան միջազգային շուկայում, առկա են նաև հայաստանյան շուկայում, ընդ որում` ավելի մատչելի գներով:

 

Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան Կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան


Տարիքային և սոցիալական ո՞ր խմբերն են հիվանդության թիրախում:


– Ավելի հաճախ միջին և հասուն տարիքի մարդիկ: Եթե ամբողջ աշխարհում բնակչության 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինձ թվում է անիմաստ է նշել, թե սոցիալական որ խմբերն են ավելի շատ ներգրավված հիվանդության մեջ:


Կոնֆերանսի կայացմանն աջակցել էին մի շարք դեղագործական ընկերություններ, որոնց մասին Էլիզա Հայրապետյանը հատուկ շնորհակալական խոսք ուղղեց: Կարևորելով նաև ՄԵԴԱ դեղագործական ընկերության դերը շաքարախտի վարման գործում, Էլիզա Հայրապետյանը նշեց. «Մեդա ընկերության «Սոլկոսերիլ» և «Թիոկտացիդ» դեղամիջոցները հայտնի են բոլոր բժիշկներին: Չկա մի բժիշկ, ով իր պրակտիկայում չի կիրառել այս դեղամիջոցները: Երբ ես իմ առաջին քայլերն էի անում էնդոկրինոլոգիայում, արդեն բավականին հայտնի դեղամիջոց էր «Սոլկոսերիլը», ինչը խոսում է նրա որակի և մրցունակության մասին»:


ՄԵԴԱ դեղագործական ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցչությունների տնօրեն Օլենա ՄագուրաԶրուցեցինք ՄԵԴԱ դեղագործական ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցչությունների տնօրեն Օլենա Մագուրայի հետ:


Ներկայացրեք, խնդրե՛մ. ՄԵԴԱ ընկերությունը:


– ՄԵԴԱ-ն շվեյցարական դեղագործական ընկերություն է, որի ներկայացուցչությունները կան աշխարհի ավելի քան 50 երկրներում: Համեմատաբար նոր է շուկայում, բայց հստակ քայլերով առաջ է շարժվում: Մեր արտադրանքը վաճառվում է աշխարհի 120-ից ավելի երկրներում: Ընկերությունը Եվրոպայում ամենաառաջատար դեղագործական ընկերություննրից է և տեղ է գտել համաշխարհային խոշորագույն դեղագործական ընկերությունների առաջին հիսունյակի ցանկում:


Ի՞նչ է առաջարկում ՄԵԴԱ-ն էնդոկրինոլոգիայի ոլորտում:


– ՄԵԴԱ-ն առաջարկում է «Թիոկտացիդ» դեղամիջոցը, որը կիրառվում է դիաբետից առաջացած բարդությունների բուժման գործընթացում: Նման միջոցառումների կազմակերպումն այսօր պահանջված են, հիվանդները պետք է հնարավորինս տեղեկացված լինեն իրենց հիվանդությունից, կարողանան ճիշտ վարել հիվանդությունը, կարողանան նաև պահպանել գլյուկոզայի կայուն մակարդակն արյան մեջ: Սակայն որոշ դեպքերում, որքան էլ տեղեկացված լինեն, միևնույն է, չեն կարող խուսափել բարդություններից: Այս պարագայում մեր ընկերության առաջարկած «Թիոկտացիդ» դեղամիջոցը կօգնի պայքարել դիաբետի ամենատարածված բարդության` դիաբետիկ նեյրոպաթիայի դեմ:

 

«Մեդա» դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացուցչություն

ՄԵԴԱ դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացուցչություն

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ