Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները

Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Երևանում սկսվեց Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների IV միջազգային գիտաժողովը` «Նորագույն տեխնոլոգիաներ» խորագրով:

 

Գիտաժողովի աշխատանքների ընթացքում դասախոսություններով հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող պլաստիկ վիրաբույժներ: Գիտաժողովի շրջանակներում անցկացվեցին առաջատար մասնագետների 9 դասախոսություներ եւ 56 գիտական զեկուցումներ:

 

Պլաստիկ վիրաբույժ, բ.գ.դ Գագիկ ՍտամբուլցյանԳիտաժողովը նախագահում էր պլաստիկ վիրաբույժ, բ.գ.դ Գագիկ Ստամբոլցյանը, ում հետ զրուցեցինք  գիտաժողովի կարևորության, առանձնահատկությունների մասին: 

–   Այսօր Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների 4-րդ միջազգային գիտաժողովն էր, խոսենք նրա առանձնահատկությունների, կարևորության մասին:

–   Ինչպես նշեցիք, սա Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի կազմակերպած IV միջազգային գիտաժողովn է, սակայն, միաժամանակ անցկացվեց նաև մեր ասոցիացիայի VI և Վրաստանի Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի VII համագումարները` համատեղ: Այս գիտաժողովին հրավիրված են նաև բազմաթիվ հյուրեր` տարբեր երկրներից:


–   Ո՞րն է գիտաժողովի բուն նպատակը:


–   Ամբողջ աշխարհում այսօր  պլաստիկ վիրաբուժության զարգացման  նոր ուղղություններ են մշակվում, միաժամանակ առաջանում է տարբեր երկրների մասնագետների համատեղ եւ արդյունավետ աշխատելու, համագործակցելու առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտություն: Գիտաժողովի առանցքային թելը բջջային տեխնոլոգիաների ներկրումն է պլաստիկ վիրաբուժության պրակտիկա: Մենք շատ հետաքրքիր զեկուցումներ էինք պատրաստել այս թեմայի շուրջ: Վստահորեն կարող եմ ասել, որ առաջին քայլերն այս ուղղությամբ երկրում արդեն արված են մեր: Այդ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ևս մի զարկ  է հենց այս գիտաժողովը:

 

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները


–   Եթե մի փոքր բացեք փակագծերը՝ ինչի՞ մասին խոսվեց, ի՞նչը կարևորվեց, և ի՞նչ է իրենից ենթադրում բջջային տեխնոլոգիան:


–   Զեկուցումները պլաստիկ վիրաբուժության այն բոլոր ոլորտների մասին էին, որոնց, ընդհանուր առմամբ, ծանոթ է հասարակությունը: Խոսվեց պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրահատությունների, այս ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների մասին: Բջջային տեխնոլոգիան թույլ կտա  օգտագործել սեփական մարմնի վերականգնողական հնարավորությունները այս կամ այն թերության շտկման համար:

 

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները V միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները


–   Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել նախորդ գիտաժողովների արդյունքում:


–   Նախորդ գիտաժողովները մեծ արձագանք են գտել, և պատահական չէ, որ այժմ միջազգային և եվրոպական կոնֆեդերացիան այս գիտաժողովն անցկացնում են իրենց բարձր հովանու ներքո: Դա նպաստել է, որպեսզի Հայաստանը պլաստիկ վիրաբուժության մասով մուտք գործի համաշխարհային ընտանիք: Այսպես շատ ավելի դյուրին է դառնում փորձի փոխանակումը: Բժիշկները, ովքեր հնարավորություն չունեն արտասահմանում վերապատրաստվելու, այսօր հնարավորություն ունեն  վերապատրաստում անցնել իրենց իսկ երկրում:


Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն ՀովհաննիսյանՀաջորդ զրուցակիցը Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանն է:


–   Պարոն Հովհաննիսյան, սա թվով IV միջազգային գիտաժողովն է: Ի՞նչ անելիքներ կան, և ո՞րն է վերջնանպատակը: 


-–   Այս գիտաժողովի թեման պլաստիկ վիրաբուժության ոլորտում նորագույն տեխնոլոգիաներն են, բուժման, վերականգնման նոր մեթոդները: Պլաստիկ վիրաբուժությունը շատ արագ է զարգանում, և գիտության ու տեխնիկայի նորույթները պարբերաբար ներդրվում են մասնագիտական պրակտիկայում, ուստի շատ մեծ քայլերով առաջ ընթանալու պայմաններում կարիք կա ամփոփելու այդ տեղեկատվական հոսքը, փորձը, արդյունքները: Առաջիկա 3 օրերի ընթացքում վիրաբույժների միջև փորձի ակտիվ փոխանակում տեղի ունեցավ, ինչն անպայման կնպաստի գործունեության որակի բարձրացմանը:


–   Համառոտ ներկայացրեք, խնդրե՛մ, այս տարիների ընթացքում Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի անցած ուղին, ձեռքբերումները:


–   Միայն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն արդեն խոսում է այն մասին, որ պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան Հայաստանում բավականին լուրջ հաջողություններ ունի: Այսօր Հայաստանում  ներկա են ամբողջ աշխարհից մասնագետներ, ովքեր քաջատեղյակ են, թե ինչ ուղիով պետք է զարգանա պլաստիկ վիրաբուժությունը, շատ բան ունեն տալու, փոխանակելու և ձեռք բերելու: Նրանք քիչ են մեկնում տարբեր երկրներ, սակայն լավ գիտեն, թե որ երկրում որ մասնագիտությամբ ինչպիսի հաջողություններ կան: Ուստի` նման խոշոր վիրաբույժների ներկայությունը միայն խոսում է այն մասին, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը նշանակալից հաջողություններ ունի:

 

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները


–   Կարելի՞ է եզրակացնել, որ հայաստանյան մասնագետները մրցունակ են արտասահմանյան պլաստիկ վիրաբույժների հետ:


–   Այո, միանշանակ մրցունակ են: Շատ հիվանդներ կան, ովքեր արտասահմանից գալիս են Հայաստան` վիրահատվելու: Դրա առաջին նախապայմանը վիրահատության մատչելիությունն է, իսկ երկրորդը` մեր մասնագետները առհասարակ որակապես չեն զիջում արտասահմանյան մասնագետներին:


–   Ի՞նչ անելիքներ, բացեր կան ոլորտում:


–   Շատ-շատ անելիքներ կան: Ամենակարևորը սովորելն է: Չպետք է զլանալ սովորել, նոր տեղեկություններ ձեռք բերել նոր երևույթների մասին, կիրառել դրանք առօրյա պրակտիկայում:

 

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները


–   Ի՞նչ նոր տենոլոգիաների մասին է այսօր խոսվել գիտաժողովի ընթացքում:


–   Կոնգրեսի անկյունաքարը բջջային տեխնոլոգիաներն են` ցողունային բջիջների կիրառմամբ, որոնք հեղափոխություն են առաջացրել բժշկության մեջ և բավականին լայն կիրառություն ունեն սրտաբանության, նյարդավիրաբուժության, նյարդաբանության և հատկապես պլաստիկ վիրաբուժության մեջ: Ցողունային բջիջներն ունեն բարձր վերականգնողական հատկություններ և նպաստում են վերքերի լավացման գործընթացին, մաշկի թարմացմանը, երիտասարդացմանը:


Մեր հաջորդ զրուցակիցն է Պլաստիկ վիրաբույժների վրացական ասոցիացիայի նախագահ բ.գ.թ. Մարլեն Սուլամանիձեն:


Պլաստիկ վիրաբույժ բ.գ.թ. Մարլեն Սուլամանիձե–   Ներկայացրեք, խնդրե՛մ, ի՞նչ թեմաների շուրջ էին Ձեր զեկույցները, ի՞նչ կարևորություն ունեն նրանք բժշկի համար:

 

–   Խոսել եմ աբդոմինապլաստիկայի, վերքերի վերակագնողական գործընթացի, կաթվածների և կտրվածքների, APTOS ձգման թելային մեթոդի մասին: Չգիտեմ այս տեղեկատվությունը, առհասարակ, ինչ կտա բժիշկներին, բայց պլաստիկ վիրաբույժների համար այս թեմաները պետք է որ նշանակալից լինեն: Այստեղ են ժամանել այս ոլորտի հեղինակությունները, ովքեր պատմում են նորամուծությունների ու մեթոդների մասին, որոնք կիրառում են իրենց աշխատանքային պրակտիկայում:

 

–   Եթե վերանայենք նախորդ գիտաժողովները, ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել այս ճանապարհին:


–   Տարեցտարի գիտաժողովներն ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերում, ավելի կարևորվում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան վրաբույժների կողմից: Տարվա ընթացքում անպայման հայտնվում են նոր գաղափարաներ, նոր մեթոդներ, որոնց մասին պետք է քննարկել, տեսակետներ փոխանակել:

 

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները


–   Ի՞նչ է տալիս այն պրակտիկ բժշկին:


–   Երբ գիտաժողովից հետո վիրաբույժը վերադառնում է իր աշխատանքին և նրա դուռը թակում է հենց այն ախտաբանությամբ հիվանդը, որի մասին խոսվել է դահլիճում, նա արդեն այդ պահին իր պրակտիկայում կիրառում է ստացած գիտելիքները: Սա միանշանակ ցույց է տալիս կոնգրեսի արդյունավետությունն ու կարևորությունը պրակտիկ բժշկի և նրա հիվանդի համար:

 

IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները IV միջազգային գիտաժողովն ամփոփեց պլաստիկ վիրաբուժության նորագույն մեթոդները

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ