Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

«Աստելլաս»-ի դերը «Արգանդի պարանոցի ախտաբանությանը ժամանակակից մոտեցումները» գիտա-գործնական գիտաժողովում

«Աստելլաս»-ի դերը «Արգանդի պարանոցի ախտաբանությանը ժամանակակից մոտեցումները» գիտա-գործնական գիտաժողովում

Աստելլաս ֆարմա ճապոնական դեղագործական ընկերության հովանավորությամբ հոկտեմբերի 23-ին կայացավ «Արգանդի պարանոցի ախտաբանության ախտորոշման, վարման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները» գիտա-գործնական գիտաժողովը:

 

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Առողջապահության նախարարությունը և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը: Զեկուցումները` վարպետության դասընթացների ձևով, մատուցեցին Ռուսաստանի դաշնությունում առաջատար մասնագետներ մանկաբարձ-գինեկոլոգներ  բ.գ.թ. Իրինա Ֆոֆանովան և բ.գ.թ. Մարինա Կոստավան: 


Ռուսաստանի դաշնությունում առաջատար մասնագետ մանկաբարձ-գինեկոլոգ բ.գ.թ. Իրինա ՖոֆանովաԲժիշկ Իրինա Ֆոֆանովան մեզ հետ զրույցում խոսեց արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառների, իր զեկուցման թեմայի արդիականության մասին:


–   Դոկտոր Ֆոֆանովա, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման և նրա հրատապությունը մեր օրերում:


–   Իմ զեկուցման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր գինեկոլոգիական հիվանդությունները, այսպես թե այնպես, կապված են բորբոքումների հետ: Իսկ բորբոքումները ախտաբանության հիմք են: Այս կոնտեքստում մենք այսօր խոսեցինք արգանդի վզիկի հիվանդությունների մասին: Այդ հիվանդությունները լայն տարածում են գտել ամբողջ աշխարհում և, չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, խնդիրը չի կորցնում  իր հրատապությունը:


–   Ինչպիսի՞ բուժում է նշանակվում արգանդի վզիկի ախտաբանության դեպքում:


–   Վիճակագրական տվյալներով` արգանդի վզիկի բոլոր հիվանդությունների բուժումը սկսվում է հակաբորբոքային դեղամիջոցներով: Այդ պատճառով յուրաքանչյուր բժիշկ պետք է համապատասխան գիտելիքներ ունենա այս ոլորտում ներկայացվող դեղամիջոցների, դրանց կիրառման և հնարավոր բարդությունների մասին: Որպեսզի կազմակերպվի հիվանդության ճիշտ վարում և բուժում, բժիշկը պետք է հիանալի տիրապետի հիվանդության բոլոր հնարավոր զարգացումների մասին տեղեկատվությանը:

 

«Աստելլաս»-ի դերը «Արգանդի պարանոցի ախտաբանությանը ժամանակակից մոտեցումները» գիտա-գործնական գիտաժողովում «Աստելլաս»-ի դերը «Արգանդի պարանոցի ախտաբանությանը ժամանակակից մոտեցումները» գիտա-գործնական գիտաժողովում «Աստելլաս»-ի դերը «Արգանդի պարանոցի ախտաբանությանը ժամանակակից մոտեցումները» գիտա-գործնական գիտաժողովում


–   Ինչքանո՞վ բժիշկին կօգնի այս կոնֆերանսը:


–   Այս կոնֆերանսը ևս մեկ անգամ հնարավորություն կտա բժշկին իր հետագա պրակտիկ գործունեությանը նպաստող տեղեկատվություն ստանալու՝ պարզելու հիվանդության առաջացման պատճառականությունը, վերհանելու յուրաքանչյուր պացիենտի հիվանդության առանձնահատկությունները: Պետք է անընդհատ փնտրել հիվանդության բուժման  ավելի նոր ու օպտիմալ տարբերակներ:


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե ԱռուստամյանՄեր հաջորդ զրուցակիցն է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:


–   Տիկին Առուստամյան, Ձեզ է պատկանում կոնֆերանսի կազմակերպման նախնական գաղափարը: Խոսենք կոնֆերանսի կայացման անհրաժեշտության մասին:


–   Արգանդի պարանոցի ախտաբանությունը բժիշկների առօրյա գործունեության մեջ ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Ինչ վերաբերում է արգանդի պարանոցի քաղցկեղին, կարող եմ ասել, որ միայն 2012թ., ՈՒւռուցքաբանության կենտրոնի չհրատարակված տվյալներով, Երևան քաղաքում գրանցված արգանդի պարանոցի քաղցկեղի 55.6%-ը եղել են բարձիթող դեպքեր: Իսկ արգանդի պարանոցի քաղցկեղը հնարավոր է ժամանակին ախտորոշել և կանխարգելել: Սա այն քաղցկեղն է, որի ժամանակ հաջողվում է փրկել հիվանդի կյանքը:


–   Որո՞նք են արգանդի վզիկի ամենատարածված հիվանդությունները Հայաստանում:


–   2005 թվականի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բավականին մեծ թիվ են կազմում նախաքաղցկեղային հիվանդությունները, որոնք կարող են ճակատագրական լինել:


–   Ի՞նչ կտա կոնֆերանսը բժշկին, ինչպե՞ս կօգնի առօրյա գործունեության մեջ հանդիպող նման խնդիրների հաղթահարման գործում:


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյան «Աստելլաս»-ի դերը «Արգանդի պարանոցի ախտաբանությանը ժամանակակից մոտեցումները» գիտա-գործնական գիտաժողովում Ռուսաստանի դաշնությունում առաջատար մասնագետ մանկաբարձ-գինեկոլոգ բ.գ.թ. Իրինա Ֆոֆանովա


–   Շատ կարևոր է, որպեսզի բժիշկներն իմանան արգանդի պարանոցի ախտաբանությամբ հիվանդների ժամանակակից ախտորոշման, բուժման, վարման խնդիրները: Այսօր, ինչքան էլ կատարելագործվում են բուժման, ախտորոշման մեթոդները, միևնույնն է, բարդություններն այս ոլորտում շատ են: Բուժման բազմաթիվ մեթոդների մեջ պետք է ընտրել այն միակը, որը համապատասխանում է հիվանդին և նրա տարբերակում ամենաարդյունավետը կարող է լինել՝ փրկելու կյանքը, խույս տալով հնարավոր բարդություններից: Սա առօրյա խնդիր է: Չկա մի բժիշկ, որն ամեն օր չառընչվի այս խնդրի հետ: 


–   Այսօրվա թեման բազմապրոֆիլ է…


–   Այո, մենք որոշեցինք լիովին ընդգրկել այս խնդրի բոլոր կողմերը, բազմակողմանի մոտեցում ցուցաբերել և՛ ախտորոշման, և՛ դասակարգման, և՛ բուժման հարցերում: Մոսկվայից հրավիրեցինք առաջատար մասնագետներ, ովքեր խնդիրն ամբողջովին ու բազմաբովանդակ ներկայացրեցին մեր բժիշկներին: Սա շատ կարևոր է, քանի որ բժիշկները՝ տեղում, չկտրվելով իրենց աշխատանքից, տնից, չվճարելով գումար, կարողանում են վերապատրաստում անցնել:


«Աստելլաս ֆարմա Յուրոփ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Միքայել ԹովմասյանԿոնֆերանսի գլխավոր հովանավոր «Աստելլաս ֆարմա Յուրոփ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Միքայել Թովմասյանի հետ զրուցեցինք օրվա թեմայի և դրան հարակից մի քանի հարցերի շուրջ:


–   Միքայել, Աստելլասի գործունեության մեջ ի՞նչ դեր ունի կնոջ առողջությունը:


–   «Աստելլասը» մեծ կարևորություն է տալիս կնոջ առողջությանը: Մենք մեծ թվով դեղամիջոցներ ենք ներկայացնում հենց գինեկոլոգիայի ասպարեզում: Դուք տեսնում եք, թե ինչ լեցուն է այսօր դահլիճը, ինչ հետաքրքրությամբ են բժիշկները  մասնակցում կոնֆերանսին: Թեման արգանդի վզիկի խնդիրներն են, որոնք շատ տարածված են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Մենք չէինք կարող անտարբեր մնալ նման կարևոր խնդրի բարձրացման գործում:


–   Ի՞նչ է առաջարկում «Աստելլասն» այս ոլորտում:


–   Այս խնդիրները շատ հաճախ դառնում են  վարակիչ հիվանդությունների հետևանք: Քանի որ «Աստելլասն» արտադրում  է դեղամիջոցների մեծ տեսականի, այդ թվում՝ հակաբիոտիկներ, որոնք քննարկվող հիվանդությունների բուժման հիմքն են, ուստի մեր մասնակցությունն ու հովանավորությունը կոֆերանսին դառնում է կարևոր պայման: Պարզապես մենք գիտակցում ենք, որ արգանդի վզիկի խնդիրները հաճախ վերաճում են քաղցկեղի: Մեր բանախոսը՝ տիկին Ֆոֆանովան, ներկայացրեց հիվանդության տարածվածության և դրա հնարավոր բուժման մասին իր զեկույցը: Իսկ բուժման կոնտեքստում խոսեց նաև «Վիլպրաֆենի», «Յունիդոքսի», «Ֆլեմոկլավի» մասին: Սրանք հակաբիոտիկ դեղամիջոցներ են, որոնք լայնորեն կիրառվում են գինեկոլոգիայում ամենատարբեր խնդիրների դեպքում: 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ