Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սեմինարը

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերության սեմինարը

Հոկտեմբերի 5-ին «Victoria Consulting» դեղագործական ընկերության նախաձեռնությամբ Դիլիջան Ռեզորթ հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` նվիրված գինեկոլոգիական խնդիրներին, դրանց բուժման նոր, արդյունավետ մեթոդներին:

 

«Victoria Consulting» ընկերության մասին զրուցեցինք ընկերության տնօրեն Բագրատ Լալայանի հետ:


–   Պարոն Լալայան, համառոտ ներկայացրեք, խնդրե′մ, Ձեր ընկերության ստեղծման պատմությունից, զարգացման ուղին, և ի՞նչ հեռանկարներ կան:


«Victoria consulting» ընկերության տնօրեն Բագրատ Լալայան–   Մեր ընկերությունը` «Victoria Consulting»-ը, արդեն մեկ տարեկան է: Այսօրվա միջոցառումը վկայում է, որ մեր ընկերությունը, չնայած նորաստեղծ լինելուն, այնուամենայնիվ, ինտենսիվորեն զարգանում է: Իհարկե, մեծ ռիսկ էր Հայաստանում նոր դեղագործական ընկերություն հիմնելու գաղափարը, քանի որ շուկայում արդեն ունենք բավականին կայացած, խոշոր դեղագործական ընկերություններ: Սակայն, եթե կա լավ թիմ, հիանալի համախոհներ, պատրաստակամություն և պրոֆեսիոնալիզմ, ապա ինչո՞ւ՝ ոչ: Եվ այսպես. մեր մեկ տարվա գործունեության արդյունքում մենք ներկայացնում ենք  արդեն յոթ հանրաճանաչ ընկերություններ, այդ թվում` իսրայելական «Dexcel pharma», գերմանական «Dr.Wolz», մոլդովական «Pharmaprim» ընկերությունները և այլն: Այսպիսով, մենք հնարավորություն ենք ստեղծում՝ Հայաստանում ներկայացնելու ընկերությունների այլընտրանքային դեղամիջոցներ, որոնք մինչև «Victoria Consulting»-ի  հետ համագործակցությունը Հայաստանում չեն գործել: Սա բացառիկ հնարավորություն է՝ ձեռք բերելու որակյալ, մատչելի և անհրաժեշտ դեղամիջոցներ:


–   Որպես նոր կազմավորված ընկերություն` ձեր կարևոր առանձնահատկությունը կամ առավելությունը շուկայում գործող ընկերությունների հանդեպ:


–   Մեր գլխավոր առավելությունը մասնագետներին փաթեթային առաջարկներ ներկայացնելն է: Եթե որևէ դեղագործական ընկերություն գինեկոլոգին, սրտաբանին կամ մեկ այլ բժշկին առաջարկում է միայն տվյալ ընկերության այդ ոլորտին նախատեսված դեղամիջոցներ, ապա «Victoria Consulting»-ն առաջարկում է միաժամանակ մի քանի ընկերությունների դեղամիջոցներ: Այսպիսով. մենք փաթեթային առաջարկներ ենք կազմում, որտեղ մի քանի ընկերությունների արտադրած դեղամիջոցներն են` կոնկրետ որևէ ուղղության համար, լինի դա գինեկոլոգիա, սրտաբանություն, նյարդաբանություն, թե մեկ այլ ոլորտ, դրանով իսկ խնայում բժշկի ժամանակը, հիվանդի  գումարը: Այս տեսանկյունից սա նորամուծություն է հայաստանյան դեղաշուկայում:

 

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը


–   Բժշկության բնագավառում ո՞ր ուղղություններն են հատուկ շեշտադրումներ ստացել ձեր գործունեության ընթացքում:


–   Բրենդինգի տեսանկյունից, այո, մենք փորձում ենք մեր ընկերության անունը կապել այս կամ այն ուղղության, բնագավառի հետ: Այդ ուղղվածություններից են «Victoria գինեկոլոգիա»-ն, «Victoria սրտաբանություն»-ը, այժմ փորձում ենք ակտիվ գործունեություն իրականացնել ուռուցքաբանության ոլորտում: Մենք գտնում ենք, որ այսօր բիոտեխնոլոգիական դեղամիջոցների դարաշրջան է, և մեր գերակայությունը հենց բիոտեխնոլոգիական միջոցների հետ աշխատանքն է: Լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանում լինեն ժամանակակից, կենսաբանական միջոցներ, ընդ որում՝ ավելի մատչելի և որակյալ:

 

«Victoria consulting» ընկերության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյան Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը


–   Գինեկոլոգիայի ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք նկատում:


–   Եթե կանայք նախկինում ուշադրություն չէին դարձնում շատ հիվանդությունների, ախտանիշների վրա, այսօր շատերը կանխարգելիչ բուժզննում են անցնում գինեկոլոգի մոտ: Սա ընդհանուր մակարդակի, տեղեկացվածության բարձրացում է, ինչը շատ ողջունելի է:


–   Որպես կանանց առողջությամբ մտահոգ ընկերության ներկայացուցիչ, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:


–   Հավատացե′ք և վստահե′ք բժիշկներին: Կանխարգելիչ այցելությունները բժշկին շատ կարևոր են: Հետևե′ք ձեր առողջությանը և ժամանակին դիմեք բժշկի օգնությանը:

 

Մալաթիա բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Իննա ՊերսոյանՄեր զրուցակիցն է Մալաթիա բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Իննա Պերսոյանը:


–   Ձեր մասնագիտական տեսանկյունից ինչքանո՞վ է հրատապ այսօր քննարկվող թեման:


–   Առաջնահերթ խնդիրը, որով կանայք դիմում են գինեկոլոգներին`բորբոքային հիվանդություններն են` որովայնի ստորին հատվածի ցավերի և հեշտոցային արտադրության ամենից հաճախ լսվող գանգատներով: Այսօրվա թեման և բուժման միջոցները հրատապ են այնքանով, որքանով հրատապ է ինքը՝ խնդիրը: Մասնավորապես, ներկայացված գինեկոլոգիական մոմիկներն այսօր համարվում են գինեկոլոգների նախընտրելի բուժական միջոցներից: Կարևոր փաստ է, որ «Victoria Consulting» ընկերության դեղաբազան շատ լայն  է, և կարողանում է ներառել այն բոլոր հիվանդությունների բուժման սպեկտրը, որ կարող են ի հայտ գալ կնոջ օրգանիզմում:  Հետաքրքիր էր լսել մոմիկի տեսքով ներկայացված սպազմոլիտիկ դեղամիջոցների մասին,  որը գործնականում չունի իր նախադեպը թե՛ արդյունավետությամբ, թե՛ հարմարավետությամբ, թե՛ մատչելիությամբ: Յուրօրինակ են «Դոկտոր Վոլց» ընկերության բացառապես բնական միջոցները, ինչն առաջնային կարևորություն ունի: Ուշագրավ էր քրոնիկական հոգնածության դեմ միջոցը, խնդիր, որը հատկապես մեր օրերում ծայրահեղ հրատապ է:  Իմ ուշադրությանն արժանացավ կլիմաքսի մասին զեկույցը, քանի որ «Հայաստանի հակատարիքային բժշկական ասոցիացիայի» նախագահն եմ: Մեր կարգախոսն է «երկարակեցություն և  կյանքի որակ», իսկ այս ընկերության դեղամիջոցներն ապահովում են հենց կյանքի բարձր որակը:

 

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը «Victoria consulting» ընկերության ներկայացուցիչները


–   Ելնելով տարիների Ձեր մասնագիտական փորձից, կանանց տեղեկացվածությանը, բժշկին դիմելու մշակույթին վերաբերող՝ նկատու՞մ եք փոփոխություն:


–   Հիմա կանայք շատ ավելի մտահոգ են իրենց առողջությամբ: Եթե նախկինում բժշկին դիմում էին միայն հիվանդության բացահայտ ախտանիշներ նկատելու դեպքում, այժմ այցելում են կանխարգելիչ նպատակներով: Ողջունելի է ապահովագրական ընկերությունների գործունեությունն այս բնագավառում, քանի որ դրանց շնորհիվ շատ կանայք պարբերաբար հաճախում են բժշկի, կանխարգելիչ բուժզննումներ անցնում: Հաջորդ դրական գործոնը համացանցի միջոցով տեղեկատվության հասանելի լինելն է: Մենք ընդհանուր խմբեր ենք ստեղծում սոցցանցերում, որոնց միջոցով կանայք կարող են փոխանակվել փորձով, հարցեր հղել միմյանց, բժշկին:  Այդպիսի մի հաջողված խումբ արդեն կա, կոչվում է «Մեր մեջ ասած», որտեղ միայն կանայք են և քննարկվում են բազմաբնույթ հարցեր, ինչպես առողջապահական, այնպես էլ հասարակական, հոգեբանական և այլն:

 

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը

 
–   Ի՞նչ խորհուրդ, կոչ ունեք` ուղղված կնոջը:


–   Տարվա մեջ նվազագույնը մեկ անգամ այցելե′ք գինեկոլոգին: Բժիշկների հարցում ևս ընտրությունը մեծ է, և յուրաքանչյուր կին կարող է բուժզննում, կոնսուլտացիա անցնել իր նախընտրելի մասնագետի մոտ: Հետևե′ք ձեր առողջությանը:


Սեմինարի մասնակից, թիվ 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Արփինե Սողոյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց գինեկոլոգիական արդի հրատապ խնդիրների և դրանց առաջացրած բարդությունների մասին:


Թիվ 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Արփինե Սողոյան–   Բորբոքական բնույթի հիվանդություններն ի՞նչ տեղ են գրավում ընդհանուր գինեկոլոգիական պրակտիկայում:


–   Առհասարակ գինեկոլոգիական խնդիրների 60-70%-ը բաժին է ընկնում  բորբոքային  հիվանդություններին, այդ թվում նաև՝ սեռավարակներին:


–   Ո՞ր ախտաբանությունը կառանձնացնեք որպես ամենահրատապ:


–   Բակտերիալ վագինոզ: Այս հիվանդությունն առանձնանում է իրեն բնորոշ սուր սկզբով ու ընթացքով: Բնորոշ գանգատներն են՝ քորը, այրոցը, անհարմարավետության զգացումը: Վարակիչ հիվանդության զարգացման արդեն 3-րդ օրը սուր կլինիկական նշաններ են ի հայտ գալիս: Միայն ժամանակին և ճիշտ բուժման համադրությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի:


–   Որքանո՞վ է վտանգավոր չբուժվելը, ի՞նչ մոտակա և հեռահար բարդություններով է հղի:


–   Հեռահար բարդություները բավականին լուրջ են: Բուժվելու կամ ոչ լիարժեք բուժում ստանալու արդյունքում բորբոքային ընթացքն ավելի է խորանում՝ բարձրանալով և ախտահարելով սեռական օրգանների «վերին հարկերը»: Կարող է առաջացնել արգանդի վզիկի, պարանոցի, արգանդի բորբոքային հիվանդություններ, ինչու չէ՝ նաև ողերի, փոքր կոնքի հետ կապված բարդություններ:

 

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը


–   Ինչպիսի՞ բուժում է նախընտրելի այս դեպքերում:


–   Արդեն նշեցի բորբոքային գործընթացները չկառավարելու հետևանքով ինչ բարդություններ կարող են առաջանալ, ուստի հարկավոր է համալիր բուժում ստանալ: Պետք է  ազդել և՛ մանրէի վրա, և՛ խթանել օրգանիզմի իմուն համակարգի աշխատանքը: Այս դեպքերում հակաբորբոքային, հակասնկային, վիտամինային համակցված բուժումն անհրաժեշտություն է:


–   Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք www.med-practic.com կայքի կին ընթերցողներին:


–   Խորհուրդ կտայի ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ: Վերարտադրողական տարիքի կանայք  պետք է  շատ ավելի ուշադիր լինեն իրենց առողջությանը, քանի որ այն ունի նաև սոցիալական նշանակություն: Կարևորագույն պահանջս, հորդորս, խնդրանքս` ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք:


Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե ՇատվերյանՄեր հաջորդ զրուցակիցն է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Շատվերյանը:


–   Բորբոքական բնույթի հիվանդություններն ի՞նչ տեղ են զբաղեցնում ընդհանուր գինեկոլոգիական խնդիրների շարքում:


–   Թերևս առաջին տեղում բորբոքային հիվանդություններն են, որոնք առաջիկայում ավելի լայն տարածվածություն ձեռք բերելու միտում ունեն` կապված կյանքի ռիթմի, էկոլոգիայի, սեռավարակների տարածվածության, միգրացիոն գործընթացների հետ:


–   Նմանատիպ միջոցառումները, սեմինարները որքանո՞վ են արդյունավետ և որքանո՞վ են կարողանում ազդել գինեկոլոգի պրակտիկայի վրա:


–   Այսպիսի միջոցառումներն ուսուցողական և ճանաչողական մեծ նշանակություն ունեն: Նախ՝ դրանք կարևոր են բուժման նոր մեթոդներին ծանոթանալու տեսանկյունից, տեղեկանում են շուկայում առկա նորություններին, նոր դեղամիջոցներին: Կարևոր նշանակություն ունի նաև փորձի փոխանակումը:


–   Որպես գինեկոլոգ, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:


–   Միշտ հիշե′լ` լավագույն բուժումը կանխարգելումն է: Ավելի հաճախ այցելե′ք գինեկոլոգներին՝ տարվա մեջ առնվազն 2 անգամ, որպեսզի հնարավոր լինի խուսափել լուրջ առողջական խնդիրներից:

 

Գինեկոլոգիայի հրատապ խնդիրները և դրանց լուծման նորագույն մեթոդները. «Victoria Consulting» ընկերության սեմինարը

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ