Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Հոկտեմբերի 5-ին 2013թ. տեղի ունեցավ «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանսը

Հոկտեմբերի 5-ին 2013թ. տեղի ունեցավ «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանսը

«ԷՐԵԲՈՒՆԻ –ՊԼԱԶԱ» բիզնես-կենտրոնում Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան և «Յադրան» գալենական լաբորոտորիան (Խորվաթիա) կազմակերպել էին «Սինուսիտի և ռինիտի համակցված բուժման ժամանակակից մեթոդները» կոնֆերանսը:

 

Կոնֆերանսի հատուկ հյուրը և բանախոսը Պետերբուրգի գիտահետազորական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ և խոսքի գիտության փոխտնօրեն, բ.գ.թ. Սերգեյ Ռյազանցևն էր:


ՀՀ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր ՇուքուրյանԿոնֆերանսի թեմայի մասին զրուցեցինք ՀՀ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ:

–   Ինչպիսի՞ն է սինուսիտների և ռինիտների միջազգային և հայաստանյան վիճակագրությունը:


–   Գրեթե համընկնում է: Ընդհանուր քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) հիվանդությունների մեջ այս ախտաբանությունները 8-ից մինչև 25% են կազմում: Աշուն-ձմեռ անցումային շրջանում հիվանդույթյուններն ավելի ինտենսիվ կերպով են գլուխ բարձրացնում:


–   Չբուժվելու դեպքում ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են զարգանալ:


–    Չբուժվելու դեպքում բարդությունները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան մարդիկ կարծում են: Կարող են վնասել հարակից համակարգերից ակնագունդը, ակնակապիճը, և, վատագույն դեպքում` ներգանգային բարդություններ կարող են առաջացնել:


–   Ե՞րբ դիմել բժշկի, ե՞րբ բուժումը կազմակերպել տանը, ե՞րբ՝ ստացիոնարում:


–   Ցանկացած նման հիվանդության տևողությունը, եթե անցնում է 2-3 օրից, պետք է տագնապային համարել և անհապաղ դիմել բժշկի: Մի շարք հանգամանքներից ելնելով` մարդիկ հաճախ սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել, սակայն 3 և ավել օրեր տևող դեպքերում չի կարելի հապաղել:

 

Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս


–   Բուժման ի՞նչ սկզբունքներով են ուղղորդվում այսօր:


–   Սկսվում է դեղորայքային բուժումից, և միայն արդյունավետ չլինելու դեպքում բուժումը կարող է լինել անգամ վիրաբուժական:


–   Հիվանդների ապաքինման, բարդությունների զարգացման դեպքերի համեմատականությունը այսօր, 10 տարի առաջ, 20 տարի առաջ:


–   Առաջնթացը հաստատ նկատելի է:  Ի ուրախություն մեզ բոլորիս`  կան ժամանակակից դեղեր, որոնք հակաբորբոքիչ ազդեցություն ունեն և բավականին մեծ արդյունավետություն: Շատ հաճախ հիվանդները բողոքում են բժշկից, եթե վերջինս հակաբիոտիկներ չի նշանակում: Այս մոտեցումը ծայրահեղական է, քանի որ մեր օրերում կան հիանալի դեղամիջոցներ, որոնք շատ հաճախ կարողանում են փոխարինել հակաբիոտիկներին:

 

Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտի ՔԿԱ և խոսքի գիտության փոխտնօրեն, բ.գ.թ. Սերգեյ Ռիազանցև Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս


–   Իրատեսական ի՞նչ անելիքներ կան մոտ ապագայում:


–   Այժմ մենք աշխատում ենք միջազգային արձանագրությունների, մեթոդների ներմուծման վրա: Ապագայում պետք է դիմենք Առողջապահության նախարարություն, որպեսզի վերջնականապես հաստատվեն այս չափանիշները, քանի որ նրանք միաժամանակ ունեն իրավաբանական նշանակություն, ինչը կապահովի նաև բժշկի պաշտպանվածությունը:


–   Ի՞նչ ձեռքբերումներ ունի Հայաստանն այս ոլորտում:


–   Մենք Եվրոպային հավասար քայլերով ենք ընթանում: Վերջին տարիներին Հայաստանում մեծ արդյունավետությամբ ներդրել ենք ներքթային, ներդիտակային մեթոդները: Այս մեթոդների կիրառման համար  համապատասխան սարքավորումներ են անհրաժեշտ, որոնք արդեն ունենք Հայաստանում:


«Յադրան» դեղագործական ընկերության ԱՊՀ տարածաշրջանում գլխավոր տնօրեն Նիկոլայ ԵգորենկովԿոնֆերանսի կազմակերպիչ «Յադրան» դեղագործական ընկերության ԱՊՀ տարածաշրջանում գլխավոր տնօրեն Նիկոլայ Եգորենկովի հետ զրուցեցինք կոնֆերանսի թեմայի հրատապության և ոլորտում ընկերության դերի մասին:


–   Համառոտ ներկայացրեք, խնդրե´մ, ընկերության պատմությունից:


–   «Յադրան»-ը խորվաթական արտադրող է,  համեմատաբար երիտասարդ ԱՊՀ դեղագործական շուկայում: Ռուսաստանում այն սկսել է գործել  1998 թվականից և շատ կարճ ժամանակամիջոցում հասցրել գրավել բժիշկների ուշադրությունը, արժանանալ նրանց վստահությանը: 2006 թվականից մեր գործունեությունը ծավալեցինք նաև Հայաստանում: Բավականին արդյունավետ և բեղմնավոր համագործակցություն ունենք «Ֆարմ Թրաստ» ընկերության հետ: Մեծ թվով դեղեր արդեն գրանցված են Հայաստանում, այդ թվում նաև «Ակվա Մարիսը»: Վերջինս համատասխանում է GMP չափանիշներին, պատրաստված է 100% բնական բաղադրիչներից, ինչը թույլ է տալիս վստահ լինել թե՛ որակի, թե՛ արդյունավետության վրա:


–   Սինուսիտներ և ռինիտներ. ինչքանո՞վ է թեման հրատապ մեր օրերում:


–   Ներկա բժիշկների համար այս թեման հրատապ է, քանի որ, ինչպես մեզ է հայտնի, Հայաստանում դեռևս նմանատիպ կոնֆերանս չի եղել ՔԿԱ մասնագետների, մանկաբույժների համար: Հայաստանը փորձում է կիրառել սինուսիտների և ռինիտների բուժման միջազգային մեթոդները:

 

ՀՀ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյան Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս Քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Գեղամ Խանդանյան


–   Ո՞րն է Յադրան դեղագործական ընկերության դերը և ի՞նչ է առաջարկում սինուսիտների և ռինիտների բուժման համար:


–   «Ֆարմ Թրաստ» ընկերության հետ համատեղ կազմակերպել ենք այս միջոցառումը, Սանկտ Պետերբուրգից հրավիրել Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտի ՔԿԱ և խոսքի գիտության փոխտնօրեն Սերգեյ Ռյազանցեվին, ով կվարի սեմինարը:  Մենք այսօր ներկայացնում ենք Ակվա Մարիս դեղամիջոցների շարքը, որոնք ստեղծված են հենց ՔԿԱ օրգանների բուժման և կանխարգելման համար:

 

Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտի ՔԿԱ և խոսքի գիտության փոխտնօրեն, բ.գ.թ. Սերգեյ ՌիազանցևՄեր հաջորդ զրուցակիցն է սեմինարի բանախոս, Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտի ՔԿԱ և խոսքի գիտության փոխտնօրեն, բ.գ.թ. Սերգեյ Ռյազանցևը:


–   Սինուսիտներ և ռինիտներ. ինչպիսի՞ն է միջազգային վիճակագրությունը:


–   Ցավոք, միջազգային վիճակագրական ցուցանիշները գնալով աճում են՝ չնայած ոլորտում կատարվող ձեռքբերումներին, հաջողություններին: ԱՄՆ-ում մոտ 40.000 տարեկան դեպք է արձանագրվում, Ռուսաստանում՝ ավելի քան 30 միլիոն: Նշված հիվանդությունները համարվում են ամենատարածվածներից: Վերջերս ես և պարոն Շուքուրյանը մասնակցում էինք միջազգային վեհաժողովի, որտեղ ներկայացվում էին սինուսիտների բուժման եվրոպական մեթոդները: Ռուսաստանում մենք ունենք բուժման սեփական չափանիշները: Հայաստանում բուժման մեթոդներն ավելի մոտ են ռուսականին, քան եվրոպականին: Այսօր զեկույցում անդրադարձա բուժման այդ մեթոդների համեմատականին: 


–   Ձեր զեկույցի թեմայի հրատապության մասին, խնդրե´մ:


–   Այսօր ներկայացրեցի բոլոր այն վիճահարույց խնդիրները, որոնք արծարվել են միջազգային վեհաժողովում: Մենք քննարկեցինք բուժման նորագույն մեթոդները, դրանց արդյունավետությունը և անվտանգությունը:

 

Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս Հոկտեմբերի 5, 2013թ., «Սինուսիտ և ռինիտ. բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով կոնֆերանս


–   Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ, եթե հիվանդը չբուժվի:


–   Կարող է քրոնիկական դառնալ: Քրոնիկ սինուսիտը մի շարք բարդություներ է առաջացնում, որոնցից արժե խուսափել: Ինչ վերաբերում է ռինիտներին, ալերգիան այսօր սրընթաց աճում է: Եթե նախկինում հիվանդների քանակի 10-20%-ն էր  նորմա համարվում, այսօր՝ մինչև 40%-ը: Չի բացառվում, որ շուտով ամեն երկրորդը ալերգիկ է լինելու: Միջազգային կազմակերպությունների տվյալներով` 2025թ.  ալերգիայի տարածվածությունը երեխաների մոտ կհատի 50-%-ը:


–   Որոնք են բուժման նորագույն մեթոդները, որոնց կիրառումը ճակատագրական կլինի թե՛ հիվանդների, թե՛ բժիշկների համար:


–   Միջազգային տենդենցներին համապատասխան` մենք ևս ցանկանում ենք հետզհետե հեռանալ վիրաբուժությունից, և ավելի շատ հենվել դեղորայքային, թերապևտիկ բուժման վրա:


Յադրան դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ , դեղագետ Նարինե ՀովսեփյանՄեր հաջորդ զրուցակիցը Յադրան դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ , դեղագետ Նարինե Հովսեփյանն է:


–   Նարինե, ներկայացրեք, խնդրեմ, Յադրան դեղագործական ընկերությունը Հայաստանում:


–   Ընկերությունը շուկայում է մոտ 20 տարի, իսկ Հայաստանում` 2006 թվականից: Հայաստանում ոչ բոլոր դեղամիջոցներն են գրանցված, բայց մոտ ապագայում նախատեսում ենք ավելի մեծ անվանացանկ գրանցել, որպեսզի հայաստանյան շուկայում ևս լինեն մեր որակյալ դեղամիջոցները: «Յադրան»-ի դեղամիջոցներն արտադրվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի շնորհիվ ապահովվում է դեղամիջոցների որակը, անվտանգությունը և արդյունավետությունը:


–   Հատկապես ո՞ր ոլորտում է «Յադրան»-ն առաջատար:


–   Յադրանն առաջատար է «Ակվա Մարիս» դեղամիջոցով, որն իր մեջ կրում է ծովի ջրի բուժիչ հատկությունները: Այս դեղերը ամենից հաճախ օգտագործվում է հենց ՔԿԱ հիվանդությունների ժամանակ: Յադրանը ունի նաև դեղամիջոցներ, որոնք կիրառվում են ուրոլոգիայում, գինեկոլոգիայում, մաշկաբանության, ակնաբանության և այլ ոլորտներում:

 

Ֆարմ Թրաստ դեղագործական ընկերություն
Կոնֆերանսի կազմակերպիչներ

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ