Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը

Կայացավ Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը

Հայկական ուրոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 1999թ.  պրոֆեսոր Իվան Աղաջանյանի և իր համախոհների ջանքերով: Յուրաքանչյուր տարի ասոցիացիայի վեհաժողովը Հայաստանում դառնում է խոշոր ուրոլոգիական իրադարձություն:

 

Այս տարի թվով 15-րդ վեհաժողովը կազմակերպվեց սեպտեմբերի 27-ին և 28-ին, որին մասնակցում էին շուրջ 150 բժիշկ: Վեհաժողովը նպատակ ունի նախագծել այն ուղղությունները, որոնցով պետք է զարգանա ուրոլոգիան մեր հանրապետությունում՝ որոշել գերակայությունները, կատարել շեշտադրումներ: 2013թ. ժողովի համանախագահներն էին Շենգավիթ բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկիայի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը և  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Վարուժան Շահսուվարյանը:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Վարուժան ՇահսուվարյանԲժիշկ Վարուժան Շահսուվարյանի հետ խոսեցինք ամենամյա վեհաժողովների նպատակների և 2013թ. համաժողովի առանձնահատկությունների մասին:


–   Պարոն Շահսուվարյան, ի՞նչ նպատակ են հետապնդում ասոցիացիայի ամենամյա համաժողովները:


–   Այսօր Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ  հերթական համաժողովն է, որը նվիրված է Յուրի Զոհրաբյանի 75-ամյակին («Նյու Մեդ» ուրո-գինեկոլոգիական բժշկական կենտրոնի ուրոլոգ, պրոֆեսոր Յուրի Զոհրաբյանը Հայաստանում ուրոլոգիայի հիմնադիրներից է,- Ն.Ղ.): Տարեկան համաժողովներն իմի են բերում նախորդ տարիների աշխատանքը, և պլանավորվում առաջիկա անելիքները:


–   Ինչո՞վ է առանձնանալու այս համաժողովը:


Պրոֆեսոր Ջենս-Ուի Շտոլցենբուրգ–   Այս տարվա համաժողովի առանձնահատկությունն այն է, որ  օնկոլոգիային  վերաբերող շատ լուրջ հարցեր ներկայացվեցին ռոբոտային տեխնիկայով և լապարասկոպիայի միջոցով: Եվրոպայում և ԱՄն-ում  լայն տարածում են գտել և արդեն իսկ պրակտիկ նշանակություն ունեն այս միջոցները: Եվրոպայից հրավիրվել է պրոֆեսոր Ջենս-Ուի Շտոլցենբուրգը, ով մեծ ներդրում ունի լապարասկոպիկ ուրոլոգիայի զարգացման գործում: Համաժողովի ընթացքում հեռուստաբժշկության միջոցով մենք ունեցանք նաև ուղիղ կապ ամերիկացի պրոֆեսոր բժիշկ  Գիլի հետ: Ուղիղ կապով պրոֆեսոր Գիլը ներկայացրեց իրենց կլինիկան, ԱՄՆ-ում ռոբոտային տեխնիկայով կատարած վերջին աշխատանքները:


–   Այս տարվա համաժողովը տարբերվում է նաև իր գործնական բնույթով: Բացի տեսական զեկույցներից, անցկացվեցին գործնական աշխատանքներ, կլոր սեղաններ, տեսագրվող վիրահատությունների դիտումներ և քննարկումներ: Այս ամենն ի՞նչ կտա ներկա գտնվող բժշկին:


–   Այս ամենը կնպաստի, որ մոտ ապագայում լապարասկոպիկ վիրաբուժության մեջ մեր ձեռքբերումներին ավելացնենք նաև մեր գործընկերների փորձը:

 

Կայացավ Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը Կայացավ Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը Կայացավ Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը


–   Ամփոփելով 2013-ին ուրոլոգիայի բնագավառում գրանցած մեր հաջողությունները` կառանձնացնե՞ք, ըստ Ձեզ, գլխավոր ձեռքբերումները:


–   2013թ. նոր կապեր հաստատեցինք եվրոպացի և ամերիկացի մեր գործընկերների հետ, նաև նոր պայմանավորվածություններ ու նախագծեր: Եղավ հրավեր, որ մեր մասնագետները մեկնեն վերապատրաստվելու, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որի համաձայն պետք է կենդանի վիրաբուժություն կազմակերպել նաև Հայաստանում: Կարծում եմ մենք դա կկարողանանք իրականացնել արդեն հաջորդ տարի:

 

Պրոֆեսոր Ջենս-Ուի Շտոլցենբուրգ Կայացավ Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը Կայացավ Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը


Համաժողովին հանդիպեցինք նաև ասոցիացիայի գործընկեր և վեհաժողովի գլխավոր հովանավոր «Աստելլաս» դեղագործական ընկերութան հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միքայել Թովմասյանին:


–   Միքայել, օգտվելով առիթից` ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ գործունեություն է ծավալում «Աստելլաս»-ը ուրոլոգիայի բնագավառում:


«Աստելլաս» դեղագործական ընկերութան հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Միքայել Թովմասյան–   «ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՓ» դեղագործական ընկերությունը ո´չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է ուրոլոգիայի ոլորտում ամենաառաջատար դեղագործական ընկերությունը: Միայն Հայաստանում` ուրոլոգիական տարբեր  հիվանդությունների բուժմանը նախատեսված, կա գրանցված 10 դեղամիջոց : Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում տեղի ունեցող գլխավոր ուրոլոգիական իրադարձություններին «Աստելլաս»-ը միշտ ունենում է իր մասնակցությունը:


–   Հատկապես ո՞ր խնդիրներն են ընկերության նշանակետում:


–   Ե´վ բարորակ, և´ չարորակ ուռուցքները, միզուղիների բորբոքումները… Դեղամիջոցների բավականին վստահելի  շարք է ներկայացնում «Աստելլաս»-ը:


–   Ո՞ր դեղամիջոցներն են լայն տարածում և ընդունելություն գտել բժիշկների և հիվանդների շրջանում:


–   Ամենալայն տարածում ստացած դեղամիջոցն Օմնիկն է, որը կիրառվում է շագանակագեղձի բարորակ ուռուցքների դեպքում: Այն հեշտացնում  է հիվանդների միզարձակությունը, օգնում բարելավվել կյանքի որակը: Առհասարակ, մեր ընկերության բոլոր դեղամիջոցները նպաստում են հիվանդների կյանքի որակի լավացմանը: Ունենք դեղամիջոցներ, որոնք ուղղված են հիվանդությունների՝ այդ թվում նաև քրոնիկական հիվանդությունների, հետագա սրացումների  կանխարգելմանը:

 

Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը Հայկական  ուրոլոգիական ասոցիացիայի 15-րդ ամենամյա վեհաժողովը


–   Ո՞րն եք համարում հայկական ուրոլոգիայի ամենամեծ ձեռքբերումը:


–   Ի տարբերություն բժշկության ոլորտում շատ այլ մասնագետների, Հայաստանի ուրոլոգները մշտապես առաջնորդվել և առաջնորդվում են եվրոպական չափանիշներով, ամբողջ աշխարհում ընդունված ձևաչափերով: Սա մեծ առավելություն է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ