Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով սեմինարը

Կայացավ «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով սեմինարը

Սեպտեմբերի 25-ից 27-ը Իսպանիայի դիմա-ծնոտային վիրաբուժության ազգային կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Մարտին-Գրանիցոն Հայաստանում անցկացրեց  2-օրյա գիտագործնական սեմինար` «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով:

 

Սեմինարը կազմակերպել էր  «Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան»: Ասոցիացիայի նախագահ Գրիգոր Էմիլի Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոսեց սեմինարի կարևորության և քննարկվող թեմայի մասին:


Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Գրիգոր Էմիլի Խաչատրյան–   Պարոն Խաչատրյան, մանրամասնեք, խնդրեմ, սեմինարի թեման:


–   «Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիա»-ն անցկացրեց իր հերթական սեմինարը, որը նվիրված է դիմածնոտային վիրաբուժության մեջ արթրոսկոպիկ վիրահատություններին:  Բժշկության գրեթե բոլոր բնագավառներում արթրոսկոպիան արդեն գրավել է իր տեղը: Դիմածնոտային վիրաբուժության մեջ այն նույնպես շատ կարևոր տեղ ունի, քանի որ թույլ է տալիս առանց որևէ կտրվածքների վիրահատություններ իրականացնել:


–   Կարո՞ղ եք նշել, թե ինչպիսի տարածվածություն ունեն  քունք-ստործնոտային հոդի հիվանդությունները Հայաստանում:


–   Վիճակագրական տվյալներ չունեմ, քանի որ այս հիվանդությունը  կարծես մի փոքր անտեսված լինի, չկան լուրջ ուսումնասիրություններ: Կարծում եմ` այսուհետ մենք ավելի լուրջ կսկենք վերաբերվել այս հիվանդությանը, և որոշ վիճակագրական տվյալներ կհավաքագրվեն:


–   Իսկ բժշկական ինչպիսի՞ միջամտություններ են եղել նախքան արթրոսկոպիկ եղանակի կիրառումը:


–   Շատ դեպքերում կիրառվում էին օրթոդոնտիկ սարքեր, ֆիզիոթերապիա և այլն: Սակայն այս միջոցները երբեք չեն ունեցել այնպիսի արդյունավետություն, ինչպիսին արթրոսկոպիկ եղանակն է:

 

Կայացավ «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով սեմինարը Կայացավ «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով սեմինարը Կայացավ «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով սեմինարը


–   Ինչպե՞ս են արտահայտվում քունք-ստործնոտային հոդերի հիվանդությունները, ի՞նչ բարդություններ կարող են լինել:


–   Քունք-ստործնոտային հոդերի խանգարումներն արտահայտվում են ծամողական ակտի ժամանակ հոդի շրջանում ցավերով և տարբեր տեսակի ձայներով, գլխացավերով և բերանի բացման սահմանափակումով:


–   Ի՞նչ կտա գիտագործնական սեմինարը բժշկին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:


–   Սեմինարին ներկա էին թե´ պրոֆեսորներ, թե´ ուսանողներ, թե´ գործող բժիշկներ, թե´ պրակտիկանտներ: Այս սեմինարով ցանկացանք թեմայի շուրջ ավելի մեծ հետաքրքրություն ստեղծել:


Իսպանիայի դիմա-ծնոտային վիրաբուժության ազգային կոմիտեի փոխնախագահ  Ռաֆայել Մարտին-ԳրանիցոՄեր հաջորդ զրուցակիցը սեմինարի բանախոս, Իսպանիայի դիմա-ծնոտային վիրաբուժության ազգային կոմիտեի փոխնախագահ  Ռաֆայել Մարտին-Գրանիցոն է:


–   Բժիշկ Գրանիցո, ողջունում եմ Ձեր գալուստը մեր երկիր:  Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր այցի նպատակը, խնդրի հրատապությունը:


–   Շնորհակալ եմ: Այսօր խոսել ենք աշխարհում շատ տարածված խնդրի` քունք-ստործնոտային հոդի հիվանդությունների մասին:  Աշխարհում բնակչության մոտ 40%-ն ունի այս խնդիրը: Ի դեպ, հիվանդությունը 95% դեպքերում հանդիպում է կանանց մոտ և միայն 5%-ը՝ տղամարդկանց:


–   Հատկապես ո՞ր խնդրի մասին է խոսքը:


–   Բրուկսիզմն իրավիճակ է, երբ քնելիս ատամներն ուժեղ սեղմվում են իրար: Այս երևույթը հիմնականում հանդիպում է սթրեսային վիճակում, իսկ այդպիսի իրավիճակում շատ հաճախ հենց կանայք են:

 

Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Գրիգոր Էմիլի Խաչատրյան Կայացավ «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով սեմինարը Իսպանիայի դիմա-ծնոտային վիրաբուժության ազգային կոմիտեի փոխնախագահ  Ռաֆայել Մարտին-Գրանիցո


–   Ի՞նչ հնարավորություներ են տալիս արթրոսկոպիկ սարքավորումները:


–   Արթրոսկոպիկ սարքավորումները թույլ են տալիս առանց կտրվածքի կատարել քունք-ստործնոտային հոդի վիրահատություններ: Ես օգնելու եմ հայ մասնագետներին ծանոթանալ և խորը գիտելիքներ ստանալ արթրոսկոպիկ վիրահատությունների մասին: Առաջին մի քանի վիրահատությունները կանցկացնենք միասին, իսկ դրանից հետո, հուսով եմ, Հայաստանում կձևավորրվի վիրաբուժության այս նոր ճյուղը:


«Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիա»-ի քարտուղար, դիմա-ծնոտային վիրաբույժ  Հայկ ՀարությունյանՍեմինարի  մի քանի մանրամասների մասին տեղեկացանք «Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիա»-ի քարտուղար, դիմա-ծնոտային վիրաբույժ  Հայկ Հարությունյանից:


–   Բազմապրոֆիլ խնդիրներ են քննարկվել և ակնկալվում էր միաժամանակ տարբեր պրոֆիլի բժիշկների ներգրավվածություն:


–   Այո, սեմինարին մասնակցեցին մոտ 60 բժիշկ: Հրավիրված էին Հայաստանի բոլոր կլինիկաների դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքների վարիչները, ԵՊԲՀ ստոմատոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչները: Խնդիրը կարևոր է հատկապես դիմա-ծնոտային վիրաբույժների, օրթոդոնտների, ստոմատոլոգների, ՔԿԱ-բժիշկների, ռևմատոլոգների և արթրոլոգների համար:


–   Գիտեմ, որ սեմինարը չի սահմանափակվել միայն  տեսական գիտելիքների փոխանցմամբ, կբացե՞ք փակագծերը:


–   Այո, բացի տեսական հատվածից, կլինեն նաև վիրահատություններ, որոնք թույլ կտան պրակտիկորեն տեսնել, թե ինչպես է կիրառվում բուժման այս մեթոդը: Կարծում ենք` սեմինարի այս եղանակը շատ ավելի արդյունավետ կանցնի:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ