Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում

Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում

«Լյարդաբանությունը բժշկության ամենակարևոր և ամենաարագ զարգացող ճյուղն է»,- այս խոսքերով սկսեց լրագրողների հետ զրույցը լյարդաբանական ֆորումի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

 

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթանում էր  լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից շուրջ 400 լյարդաբաններ անդրադարձան լյարդաբանության հետ կապված բոլոր խնդիրներին: Առանձնակի շեշտադրում ստացան վիրուսային հեպատիտները, դրանց կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդները:


Գիտաժողովը վարում էր  աշխարհահռչակ լյարդաբան, Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Ռոբերտ Գիշը, ով 20 տարուց ավել է, ինչ զբաղվում է լյարդաբանական խնդիրներով:

 

Աշխարհահռչակ լյարդաբան, Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Ռոբերտ ԳիշՄեզ հետ զրույցում Ռոբերտ Գիշն իր ուրախությունն արտահայտեց առ այն, որ կրկին հնարավորություն  է ստացել այցելել Հայաստան և այստեղ քննարկել լյարդաբանության կարևորագույն խնդիրները, մասնավորապես` հեպատիտները:


–   Այսօրվա խնդիրները հիմնականում առնչվում են հեպատիտ B-ին և C-ին: Մենք կքննարկենք այս խնդիրների արդիականությունը, մասնավորապես. ինչպես կանխարգելել դրանց տարածումը և ինչպես խուսափել հետագա բարդություններից:


–   Ինչպիսի՞ն է իրավիճակն ԱՄՆ-ում` կապված հեպատիտների հետ:


–   Քանի որ հեպատիտ C-ն տարածվում է  բժշկական միջամտության ուղիներով կամ սեռական ճանապարհով, վերջին 4 ամսվա ընթացքում ԱՄՆ-ում կազմակերպվում են մեծամասշտաբ քարոզարշավներ, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն հիվանդության մասին, իմանան, թե ինչպես կարելի է խուսափել վարակից: Իսկ հեպատիտ B-ի դեմ, որը  տարածվում է հիմնականում արյան փոխներարկման ճանապարհով կամ մայր-երեխա կապով, մեր աշխատանքները հիմնականում ուղղված են երեխաների շրջանում պատվաստումների իրականացման հնարավորինս մեծամասշտաբ ընդգրկմանը: Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ 1995-ից մինչև այսօր  ծնված բոլոր անձիք անվճար անցնեն հեպատիտ C-ի ախտորոշմանը վերաբերող  թեստը:

 

Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում

 

–   Տիրապետո՞ւմ եք որևէ վիճակագրական տեղեկատվության ԱՄՆ-ում հեպատիտ B-ով կամ C-ով վարակվածության վերաբերյալ:


–   ԱՄՆ-ի բնակչությունն ունի հեպատիտ C-ի 5 միլիոն և B-ի 2 միլիոն վարակակիրներ:


–   Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում ` Ձեր գնահատմամբ:


–   Հայաստանի բնակչության 2%-ը հիվանդ է հեպատիտ B-ով, իսկ 6%-ը` C-ով: Պետք է կազմակերպել այնպիսի աշխատանքներ, որպեսզի առաջին հերթին կանխվի բժշկական միջամտությամբ վարակի փոխանցման հավանականությունը: Դրա համար պետք է ժամանակին վնասազերծել բժշկական  պարագաները:

 

Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում


–   Ինչպե՞ս եք գնահատում հայ լյարդաբանների աշխատանքը:


–   Ուզում եմ նշել պրոֆեսոր Ղազինյանի անսպառ աշխատանքը Հայաստանի և Արցախի բնակչության համար:  Մեր առաջիկա նպատակներից  է` ընդգրկել Առողջապահության նախարարությանը, որպեսզի հետազոտություններ անցկացվեն այս հիվանդությունների շրջանակներում և նորից շեշտադրվի կանխարգելումը, մասնավորապես` պատվաստումները:


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ ՂազինյանԼյարդաբանության միջազգային գիտաժողովի, լյարդաբանության ոլորտում արդի խնդիրների  մասին զրուցեցինք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի հետ:


–   Ի՞նչ նպատակ է հետապնդում ֆորումը և ի՞նչ նորություններ ասվեցին այսօր:


–   Աշխարհում այսօր կազմակերպվում են տարեկան 10-20 նմանատիպ կոնֆերանսներ: Նպատակը լյարդաբանության զարգացումն է, որովհետև լյարդաբանությունը բժշկության ամենակարևոր դաշտերից է, քանի որ իր մեջ ընդգրկում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են վարակիչ հեպատիտները, որոնց արդյունքում գրանցված մահացություններն այսօր տարեկան 1 միլիոնից ավել են: Արտասահմանում` մասնակցելով նմանատիպ կոնֆերանսների, նպատակ դրեցինք նման հնարավորություն տալ նաև հայ բժիշկներին և կազմակերպվեց այս գիտաժողովը, որին մասնակցեցին 11 բանախոս արտասահմանից և 10 -ը` Հայաստանից: Սա փորձի փոխանակում է, միջազգային համագործակցություն:

 

Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում


–   Համեմատած այլ երկրներին ի՞նչ իրավիճակ է Հայաստանում` կապված հեպատիտների հետ:


–   Կա ստույգ տեղեկատվություն, որ հեպատիտ C-ի և B-ի առումով Հայաստանը պատկանում է միջին տարածվածության գոտուն:


–   Կարո՞ղ եք ստույգ վիճակագրություն ներկայացնել:


–   Հայաստանի ազգաբնակչության 2-3 %-ն ունի քրոնիկ հեպատիտ B վիրուսակրություն և մոտավորապես 4%-ը` հեպատիտ C վիրուսակրություն:


–   Ամբողջովի՞ն բուժվող հիվանդություն է հեպատիտ C-ն:


–   Ներկայումս գոյություն ունեն  միջազգային լուրջ ուղեցույցներ, որոնցով առաջնորդվում ենք։ Տարեցտարի ավելացնում է հեպատիտ C-ից բուժվածների թիվը: Դեռևս այն չի համարվում 100%  բուժվող հիվանդություն, բայց եթե 10 տարի առաջ բուժման արդյունավետությունը գնահատվում էր 30%, այժմ այն դարձել է 70-80%:

 

Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում Կայացավ Լյարդաբանության երկրորդ միջազգային գիտաժողովը Երևանում

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ