Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Տագնապը` որպես հոգեկան խանգարում. ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության սիմպոզիումը

Տագնապը` որպես հոգեկան խանգարում.  ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության սիմպոզիումը

Երևանում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովի եռօրյա գիտաժողովի շրջանակներում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության սիմպոզիումը` «Տագնապային խանգարումով հիվանդը բժշկի պրակտիկայում. ի՞նչ անել» խորագրով:


Սիմպոզիումի բանախոսը Կիևի Ազգային բժշկական համալսարանի բժշկահոգեբանական ֆակուլտետի դասախոս,  բ.գ.դ., պրոֆեսոր Օլեգ Չաբանն էր, ում հետ զրուցեցինք թեմային հարող մի քանի հարցերի շուրջ:


Կիևի Ազգային բժշկական համալսարանի բժշկահոգեբանական ֆակուլտետի դասախոս,  բ.գ.դ., պրոֆեսոր Օլեգ Չաբան–   Պարոն Չաբան,  որքանո՞վ է սիմպոզիումի մասնակիցներին ներկայացվող թեման հրատապ:


–   Խոսեցինք տագնապի մասին: Դա այն է, ինչ անհանգստացնում է ինձ, ձեզ, մյուսին: Ներկայացվեց տագնապը որպես ախտաբանական գործըթաց, որն այսօր շատ հաճախ է հանդիպում: Բոլորը խոսում են տագնապի մասին, բայց շատ քչերը գիտեն, թե ինչ է այն իրականում: Քննարկեցինք ոչ միայն հոգեբանի կամ հոգեբույժի, այլև յուրաքանչյուր  բժշկի պրակտիկայում բավականին լայն տարածում ստացած  հիվանդագին իրավիճակներ:


–   Մանրամասնեք,  խնդրեմ, ի՞նչ է տագնապը`որպես ախտաբանություն:


–   Տագնապը ֆիզիոլոգիական իրավիճակ է, բայց եթե քննարկենք որպես ախտաբանական գործընթաց, ապա այն հոգեկան խանգարում է, մեր հուզական դրսևորումների անհաստատությունը:


–   Ինչպե՞ս է իրականացվում տագնապի դեղորայքային բուժումը:


–   Գոյություն ունի համաշխարհային մեծ փորձ տագնապի դեղորայքային բուժման բնագավառում: Ոսկե չափանիշներից է ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության A մակարդակի ապացուցողական հիմք ունեցող պրեգաբալին (ԼԻՐԻԿԱ) դեղամիջոցը: Պետք է ավելացնեմ նաև, որ տագնապը հնարավոր չէ բուժել առանց հոգեթերապիայի:

 

Տագնապը` որպես հոգեկան խանգարում.  ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության սիմպոզիումը Կիևի Ազգային բժշկական համալսարանի բժշկահոգեբանական ֆակուլտետի դասախոս,  բ.գ.դ., պրոֆեսոր Օլեգ Չաբան


–   Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողներին` խուսափելու տագնապից, ինչպե՞ս առանց դեղորայքային բուժման փոքր-ինչ մեղմել հիվանդությունը և կանխել նրա հետագա զարգացումը:


–   ՍԻՐԵԼ ԿՅԱՆՔԸ: Պետք է փորձել փոխել ինքդ քեզ, կյանքի հանդեպ հայացքները, ընդունել կյանքն ինչպիսին կա: Ես այսպես անվերջ կփիլիսոփայեմ…(ծիծաղում է,-Ն.Ղ.):


«Պֆայզեր» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ ՊալյանՄեր հաջորդ զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ Պալյանը:


–   Ի՞նչ դեղամիջոց ներկայացրեց ՊՖԱՅԶԵՐ ընկերությունը:


–   Այսօր խոսվելու է տագնապային խանգարումների մասին։ Թեման ներկայացրեց հոգեթերապիայի ոլորտում բավականին մեծ պրակտիկա ունեցող մասնագետը, ում «Պֆայզեր» ընկերությունը հրավիրել է Ուկրաինայից: Ամբողջ աշխարհում առաջին նշանակման գծում է պրեգաբալին քիմիական ազդող նյութով ԼԻՐԻԿԱ դեղամիջոցը: Նրա նշանակետում որպես առանձին ցավի տեսակ` գրեթե բոլոր կլինիկական դեպքերում հանդիպող նեյրոպատիկ ցավն է, որը տագնապ է առաջացնում, ներառյալ` վնասվածքների հետևանքով առաջացած ցավային յուրահատուկ զգացողությունները:


–   Առհասարակ ինչպիսի՞ն է ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության դերը հոգեկան առողջության բնագավառում:


–   Գերագնահատած չեմ լինի այդ դերը, եթե ասեմ, որ ամբողջ աշխարհում ամեն օր միլիոնավոր մարդիկ, ովքեր տառապում են հոգեկան խանգարումներով, օգտագործում են հենց ՊՖԱՅԶԵՐ ընկերության դեղամիջոցները: Բացի դեղորայքային օգնությունից, մեր ընկերությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում հիվանդների համալիր բուժման  հարցերում` առողջարարական ծրագրերի կազմակերպում, աջակցում:


«Պֆայզեր» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ Պալյան–   Որպես ընկերության բժշկական ներկայացուցիչ, ի՞նչ խորհուրդ կտաք այն հիվանդներին, ովքեր կարծում են, թե տագնապային խանգարումները կարելի է բուժել բացառապես դեղամիջոցներով:


–   Առհասարակ տագնապային խանգարումներ ունեցողները պետք է համալիր բուժում ստանան: Հիվանդը պետք է քաջատեղյակ լինի իր հիվանդությանը, նրա հետ պետք է աշխատի հոգեթերապևտը, հոգեբանը, սոց. աշխատողը:


Այս ամենից զատ, բոլորին խորհուրդ եմ տալիս` շատ ժպտալ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ