Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար

«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար

Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ  «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության կոնֆերանսը` նվիրված հորմոնալ հակաբեղմնավորմանը և հայաստանյան դեղագործական շուկայում  2 նոր դեղամիջոցների` «Դվելլա» և «Դիմիա», որոնք կիրառվում են գինեկոլոգիական պրակտիկայում:

 

Կոնֆերանսի բանախոսը «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանն էր, ում հետ զրուցեցինք թեմայի կարևորության և ընթերցողներին հետաքրքրող մի քանի մանրամասների մասին:


–   Լուսինե, հորմոնալ հակաբեղմնավորիչներն այսօր կիրառվում են տարբեր նպատակներով` բուժման և հակաբեղմնավորման, իսկ Հայաստանում  ինչպիսի՞ն է  այս դեղամիջոցների մասին տեղեկացվածության աստիճանը:


–   Առաջին հերթին թույլ տվեք նշել, որ օրեցոր  փոխվում է մեր ազգի մտածելակերպը և մոտեցումը տարբեր իրավիճակներին, կարողանում ենք հրաժարվել ավելնորդ բարդույթներից։ Մյուս կողմից փոխվել է նաև գինեկոլոգների մոտեցումը դեղամիջոցների` հատկապես հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառմանը:  Դեղագործական ընկերությունները ինենց հերթին ընդլայնել են իրենց տեսականին: Օրինակ` «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը, որը միշտ առանձնացել է իր հոգատարությամբ կանանց նկատմամբ, այսօր առաջարկում է դեղամիջոցներ, որոնք կիրառվում են բուժական, կանխարգելման և արտակարգ իրավիճակնեից խուսափելու նպատակով: Բացի դրանից կարևոր է այդ դեղամիջոցների անվտանգությունը օրգանիզմի նկատմամբ: Հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումն այսօր Հայաստանում արդեն ճիշտ մակարդակի վրա է: 15 տարի առաջ իրավիճակն այլ էր, հորմոնները քիչ էին կիռարվում: Այսօր բոլոր դեղաչափերը և, հետևեաբար, կողմնակի երևույթները հասցված են նվազագույնի: Հորմոնալ դեղամիջոցներով մենք այսօր օգնում ենք կանանց լուծել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են` անպտղությունը, հորմոնալ խանգարումները: Իհարկե պետք է նշել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչներն արդեն կիրառվում են ոչ միայն բուժական նպատակով, այլև անցանկալի հղիության կանխարգելման նպատակով:

 

«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար

«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար

 


–   Ի՞նչ դեղամիջոցներ եք ներկայացնելու այսօր:


–   Կոնֆերանսի ընթացքում մենք կներկայացնենք 2 նոր դեղամիջոց, որոնցից մեկը համակցված օրալ հակաբեղմնավորիչ է` «Դիմիաե, պարունակում է վերջին` 4-րդ  սերնդի պրոգեստին, ինչը գինեկոլոգիայի վերջին նվաճումներից մեկն է:


–   Ինչո՞վ է տարբերվում այն դեղագործական շուկայում առկա մյուս հորմոնալ հակաբեղմնավորիչներից:


–   Դիմիան  նոր համակցություն է` նոր չափաբաժնով և  ընդունման նոր ռեժիմով: Նշեմ, որ այն միակն է մեր դեղագործական շուկայում այդ դեղաչափով:  Երբ հորմոնների չափաբաժինը քիչ է, դեղամիջոցը կարելիէ լայն կիրառել երիտասարդ աղջիկների համար` լուծելով տարբեր գինեկոլոգիական խնդիրներ: Եթե կինը մեծ զգայունություն է ցուցաբերում հորմոնալ տատանումներին, այսինքն` վատ է զգում հորմոնների կտրուկ նվազումից կամ աճից, պետք է հարթեցնել հորմոնալ տատանումները: Դեղամիջոցի` «Դիմիայի» կարգախոսը հենց դա է` հարթեցնել հորմոնալ տատանումները:

 

«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար


–   Իսկ ո՞րն է կոնֆերանսում ներկայացվող երկրորդ դեղամիջոցը։


–   Երկրորդ դեղամիջոցը անհապաղ հակաբեղմնավորման դեղամիջոց է: Այն օգտագործվում է միայն հրատապ դեպքերում: Եթե չպաշտպանված կամ ոչ լիարժեք պաշտպանված սեռական կոնտակտ է տեղի ունեցել, և կինը վախենում է անցանկալի հղիությունից, ապա կարելի է չհասնել այնպիսի հետևանքների, ինչպես հղիության արհեստական ընդհատումն է: Պետք է ընդունել «Դվելլա» դեղամիջոցի ընդամենը մեկ դեղահաբ  ` չպաշտպանված սեռական ակտից հետո 5 օրվա ընթացքում` խուսափելու անցանկալի հղիությունից: Դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը ուսումնասիրվել և ապացուցվել է ԱՄՆ-ում, Իրլանդիայում և Մեծ Բրիտանիայում ընթացող հետազոտությունների արդյունքում: Անհապաղ հակաբեղմնավորման մեթոդը նախատեսված չէ հաճախակի օգտագործման համար, այլ հրատապ դեպքերի համար է: Այն կարելի է կիրառելել 2 ամիսը մեկ անգամ: Նման հազվադեպ օգտագործման դեպքում ոչ մի բացասական ազդեցություն կնոջ օրգանիզմի վրա չի թողնում: Եթե չպաշտպանված սեռական կոնտակտը հաճախ են տեղի ունենում, ապա այս դեպքում կիրառելի են պլանային հակաբեղմնավորիչները:

 

«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Ժաննա Սահակյան


–   Իսկ այս դեղամիջոցները կարելի՞ է ձեռք բերել առանց բժշկի դեղատոմսի:


–   Հայաստանում բացի «Էսկապելե դեղամիջոցից, որը նույնպես անհապաղ հակաբեղմնավորման դեղամիջոց է, մնացած բոլոր  դեղամիջոցները դուրս են գրվում միայն դեղատոմսով, քանի որ գինեկոլոգը պետք է ընտրի յուրաքանչյուր կնոջ օրգանիզմին համապատասխանող դեղամիջոց:  

 

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերությաններկայացուցչությունը Հայաստանում

 

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերությաններկայացուցչությունը Հայաստանում

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ