Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով

Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով

Հունիսի 18-20 Երևանում էր ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Կարելիայի վաստակավոր բժիշկ, ՌԴ բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ, Հարվարդի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանների պրոֆեսոր,  բ.գ.դ. Անատոլի Զիլբերը, ով հայ բժիշկների հետ անցկացրեց եռօրյա գիտագործնական սեմինար «Շնչառական բժշկության և ժամանակակից բժշկական կրթության առավելություններներն ու թերությունները» թեմայով: 

 

Անատոլի Զիլբերը խոստովանեց, որ երեք օրերի ընթացքում հասցրել է շատ բան սովորել նաև հայ բժիշկներից և սեմինարները հաճախ վերածվել են ակտիվ քննարկումներով շփման:


Սեմինարների գլխավոր թեմաների, դրանց առանձնահատկությունների, ստացած տպավորությունների մասին զրուցեինք բժիշկ Անատոլի Զիլբերի հետ:


Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և Արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով–   Պարոն Զիլբեր, որո՞նք են այս սեմինարների ընթացքում ներկայացվող կարևորագույն թեմաները:


–   Սեմինարները նվիրված են կրիտիկական վիճակների բժշկության  արդի խնդիրներին: Բոլոր խնդիրները, բոլոր թեմաները քննարկվելու են  բժշկության մեջ հումանիտար  կրթության անհրաժեշտության տեսանկյունից: Ելնելով նրանից, որ  բժիշկը հասարակական մասնագիտություն ունի, պարզապես անխուսափելի է մարդ-մարդ շփումը: Եթե շատ մասնագիտությունների դեպքում կարևորվում է մարդ-մեքենա, մարդ- բնություն և այլ շփումները, ապա այստեղ միանշանակ առաջնային դերն իր վրա ստանձնում է մարդ-մարդ հարաբերությունը: Այսպիսիշփում է պահանջում նաև ուսուցչի, դասախոսի աշխատանքը: Այսօր ես խոսելու եմ բժշկական կրթության թերությունների մասին և այն բժիշկների մասին, ովքեր եղել են գրադարանավարներ, գրադարանային գործի մասնագետներ: Այն, ինչ ներկայացնելու եմ,  բավականին հազվադեպ աշխատություն է, գրեթե ոչ-ոք չի հետաքրքրվել նրանով, բայց այն չափազանց հետաքրքիր և  ուսուցողական է:

 

Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և Արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և Արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և Արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով


–   Ի՞նչ թերություններ կառանձնացնեք ժամանակակից բժշկական կրթության մեջ:


–   Առաջնային թերություններից  մի քանիսի մասին կարող եմ հակիրճ նշել: Մեր օրերում չափազանց մեծ կարևորություն է տրվում տեխնիկային: Իսկապես, բժշկության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում տեխնիկան, բայց հիմնվել միայն տեխնիկայի վրա, աստվածացնել ինչ-որ արհեստական, մետաղական, անշունչ առարկաներ և դրանք վեր դասել սեփական գիտելիքներից, միանշանակ սխալ է: Այսօր բժշկության ոլորտ մտնում է մի սերունդ, որին, եթե զրկես անհրաժեշտ տեխնիկայից, նա կհրաժարվի այլևս որևէ օգնություն ցուցաբերել, նա պարզապես չի կարողանա դա անել առանց տեխնիկայի: Տեխնիկան բժշկին սովորեցնում է չմտածել, աշխատել մեքենայացված: Կարևորագույն խնդիր է նաև այն փաստը, որ բժիշկ-դասախոսները գիրքը, գրականությունը մատուցում են որպես դոգմա`  անվիճարկելի, միանշանակ: Այս հանգամանքը ևս թուլացնում է  բժշկի մտավոր աշխատանքը: Յուրաքանչյուր տեսություն  պետք է ուսանողին մատուցվի այնպես, որ նա կարողանա իր կարծիքը, իր դիրքորոշումն արտահայտել դրա վերաբերյալ: Պետք է հնարավորություն տրվի բժշկին մտածելու,  ստեղծագործելու: Պետք է խուսափել ստանդարտացումից:  Այսօր կրթությունը տալիս է տեղեկատվություն, բայց ոչ դաստիարակություն:


ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Կարելիայի վաստակավոր բժիշկ, ՌԴ բարձրագույն կրթության վաստակավոր գործիչ, Հարվարդի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանների պրոֆեսոր,  բ.գ.դ. Անատոլի Զիլբեր–   Ի՞նչ նկատի ունեք դաստիարակություն ասելով: Եվ ձեր նշած տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է գիտելիքներ եզրույթին, թե՞ առանձնահատուկ ցանկանում եք նշել, որ դրանք ոչ թե գիտելիքներ են, այլ  տեղեկատվություն, ինչը օրինակ, մենք կարող ենք ստանալ նաև համացանցից:


–   Դուք շատ ճիշտ եք հասկացել: Այսօր համացանցում մենք կարող ենք գտնել ամենատարբեր տեղեկատվություն, գտնել այն ամենը, ինչ տեսականորեն հնարավոր է մատուցել, բայց մենք չենք կարող համակարգչի միջոցով դաստիարակվել: Դասախոսն առաջին հերթին պետք է դաստիարակի բժիշկ-անհատին, հետո միայն բժիշկ-մասնագետին: Մենք չենք կարող համակարգչից օրինակ վերցնել, բայց դասախոսից` կարող ենք: Համակարգիչը մեզ չի սովորեցնի մտածել, այն չի զարգացնի մեր տրամաբանությունը, այն չի տա մեզ մարդ-մարդ շփման հմտություններ:  Դասախոսը չոր տեղեկատվություն կրողը չէ, այն նաև ուսանողին փոխանցող որոշակի մշակույթի կրող է, նա գիտելիքների կրող է, իսկ գիտելիք ասվածը չի վերաբերում միայն թեորեմներին, տեսություններին: Գիտելիք է այն ամենը, ինչ նստվածք է թողնում մեզանում: 


–   Ո՞րն է այն ամենակարևոր հատկանիշը, գիտելիքը, որ ուսանող բժիշկը պետք է վերցնի իր ուսումնառության շրջանում նախքան բժշկության ասպարեզ մուտք գործելը:


–   Դու կարող ես հիանալի մասնագետ լինել, անսխալ վիրահատություններ կատարել, հիանալի գիտական հոդվածներ տպագրել, ամենաբարձր կոչումներն ունենալ, բայց դու երբեք չես կարող բժիշկ և այն էլ` լավ բժիշկ համարվել, եթե չես կարողանում շփման մեջ մտնել հիվանդի հետ, իսկ բժշկի այս առանձնահատկությունը միաժամանակ ներառում է բազմաթիվ հմտություններ:

 

Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և Արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և Արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով Կայացավ Անատոլի Զիլբերի եռօրյա գիտագործնական սեմինարը «Շնչառական բժշկություն և Արդի բժշկական կրթության թերություններն ու առավելությունները» թեմայով


–   Ի՞նչ կասեք շնչառական բժշկության մասին:


–   Շնչառական անբավարարվածությունը գերակայող համախտանիշ է, հանդիպում է այնքան հաճախ, որ  Երկիր մոլորակի բնակչության 5%-ն ունի թաքնված շնչառական անբավարարություն: Դրանով ոչ ոք չի զբաղվում, քանի որ  չկա շնչառական անբավարարության ակնհայտ դրսևորում: Մենք ուշադրություն ենք դարձնում խնդրին այն ժամանակ, երբ արդեն անուղղելի է, երբ մեծածավալ ֆիզիկական  ծանրաբեռնվածությունից   թաքնված նշանները սկսում են հետզհետե ի հայտ գալ: Զարգացած երկրներում  այսօր ընդունված չափանիշ է, որ զբաղվելով շնչառական անբավարարությամբ դեռևս գաղտնի մակարդակում, մենք զգալիորեն  կբարձրացնենք  բուժման արդյունավետությունը:


–   Ի՞նչ կտա սեմինարը բժշկին:


–   Կարծում եմ, որ այս օրերի ընթացքում խոսել եմ նոր երևույթների, նոր բացահայտումների, նոր տեսակետների մասին, որոնք հետաքրքրություն կառաջացնեն հայաստանյան բժիշկների շրջանում:


–   Այս երեք օրերի ընթացքում ինչպիսի՞ արձագանքներ, կարծիքներ եք լսել սեմինարի մասնակիցներից:


–   Շատ բժիշկներ սեմինարից հետո ինձ շնորհակալություն էին հայտնում, ասում, որ  իրենց պրակտիկայում շատ բան կփոխվի իմ դասախոսություններից հետո: Եթե իսկապես այդպես է, ապա  արդյունքն ինձ գոհացնում է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ