Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում

Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը  Հայաստանում

Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին դեղագործական ձեռքբերումներին ծանոթանալու, ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր քննարկելու, ինչպես նաև համագործակցության հնարավորություններ ուսումնասիրելու արդյունավետ հարթակ էր տրամադրել: 


Համաժողովը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման, շուկայի մրցունակության ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովի գլխավոր հովանավորն էր Շտադա դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ:


Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել ԶաքարյանՀամաժողովի պատմության և նպատակների մասին զրուցեցինք Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանի հետ:


–   Ի՞նչ պատմություն ունի Դեղագործության Մրցունակության միջազգային համաժողովը:


–   Թվով 5-րդ համաժողովն էր: Միջազգային բնույթի կոնֆերանս է, որը կազմակերպվում է ամեն տարի: Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների ու նրանց ներկայացուցիչների համար` ներկայացնելու իրենց արտադրանքն ու վերջին ձեռքբերումները:


–   Ի՞նչ նպատակներ էր հետապնդում համաժողովը:


–   Նպատակը մեկն էր. Հայաստանում հավաքվեն և հաստատվեն տարբեր երկրներում գործող դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ,  ինչպես նաև հնարավորություն տալ տեղական ներկայացուցչություններին ներկայացնելու արտադրանքը և դեղագործական քարտեզի վրա մակնանշելու սեփական բրենդը: Նիստերի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց արտադրանքը, տեխնոլոգիաներն ու գիտական հայտնագործությունները, դեղագործական ոլորտում նորարարական մոտեցումները:

 

Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում

Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում

 


–   Համաժողովին զուգահեռ անցկացվում էր ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը: Խնդրեմ, ներկայացրեք Դեղագործական ընկերությունների մասնակցության կարևորությունն այդ ցուցահանդեսին:


–   Սա հնարավորություն է տալիս դեղարտադրողներին, դեղագործական ընկերություններին ցուցադրել իրենց արտադրանքը, ծանոթացնել իրենց գործունեության հետ, ճանաչելիություն ձեռք բերել:  Տարբեր երկրների դեղագործներ հանդիպում են մի վայրում, որտեղ փորձի և գիտելիքների փոխանակում է տեղի ունենում: Հնրավորություն է տրվում իմանալու դեղագործական ոլորտում վերջին նվաճումների մասին:

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան ԵրՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում


Մեր հաջորդ զրուցակիցը Արդյունաբերության զարգացման հիմնադրամի  տնօրեն Հայկ Միրզոյանն է:


–    Հաշվի առնելով համաժողովի պարբերական բնույթը, ինչպիսի աճ եք նկատում 5-ամյա պատմության մեջ:


–   Տարեցտարի միջոցառումն ավելի լայն շրջանականեր է ընդգրկում` ինչպես մասնակիցների, այնպես էլ թեմաների առումով: 2011թ. դեկտեմբերի 15-ին կառավարության կողմից ընդունվեց արտահանման վրա հիմնված արդյունաբերականության ռազմավարությունը, որում ընդգրկված են 11 ոլորտներ, այդ թվում նաև դեղագործության ոլորտը:   Արդեն իսկ մշակվել է դեղագործական ոլորտի ռազմավարությունը, և այս միջոցառումն ընդգրկվում էր հենց այդ ծրագրերի մեջ:


Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյան Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը Հայաստանում


–   Ո՞րն էր համաժողովի գլխավոր նպատակը:


–   Հիմնական նպատակն էր քննարկել մեր ընկերությունների խնդիրները, գրանցած առաջընթացները, տեղեկանալ, թե  ինչ մարտահրավերներ կան աշխարհում և զարկ տալ ոլորտի զարգացմանը:


«Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է ՇՏԱԴԱդեղագործականընկերությանհայաստանյաններկայացուցչությունը: Զրուցեցինք ընկերության ներկայացուցիչ Եվգենիա Մաթևոսյանի հետ:


Շտադա դեղագործական ընկերության ներկայացուցիչ Եվգենիա Մաթևոսյան   Ինչպե՞ս էր Շտադա ընկերությունը ներկայանում Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովին:


–   Շտադա ընկերությունը  գերմանական գեներիկ ընկերություն է, որն այժմ իր մեջ է ներառել Նիժֆարմ և Հեմոֆարմ ընկերությունները: Մեր մասնակցությունն ու աջակցությունն այս կոնֆերանսին նպատակ ունի ներկայացնել մեր ընկերության դեղորայքային ամբողջական համակարգը, որը նախատեսված է բժշկության բոլոր ոլորտների համար: Մեր ընկերության արտադրության մեջ կան այն բոլոր դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են բուժման և առողջության պահպանման համար:


–   Ի՞նչ կարևորություն ունի մասնակցությունը նմանատիպ էքսպոներին:


–   Նախևառաջ մենք ծանոթանում ենք դեղագործական շուկայի հետ, ուսումնասիրում մյուս դեղագործական ընկերությունների արտադրանքը: Հայկանան դեղագործական շուկան մենք ուսումնասիրել ենք, բայց այսպիսի էքսպոները հնարավորություն են տալիս ծանոթանալ միջազգային շուկայում գործող ընկերությունների, փորձագետների հետ:

 

Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի գլխավոր հովանավոր` Շտադա դեղագործական ընկերությունը Հայաստանում Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի գլխավոր հովանավոր` Շտադա դեղագործական ընկերությունը Հայաստանում Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի գլխավոր հովանավոր` Շտադա դեղագործական ընկերությունը Հայաստանում

Դեղագործության Մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի գլխավոր հովանավոր`
Շտադա դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ