Միջոցառումներ
ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆ. Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նպատակները, սրտաբանության արդի խնդիրները, անելիքները,
Տեսասրահում`
Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի հովանավորները
2013 թ-ի մայիսի 15-17-ը Երևան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի սրտաբանների «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով IX վեհաժողովը: Վեհաժողովի ընթացքում քննարկվեցին սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը վերաբերվող հիմնահարցեր, ներկայացվեցին հայազգի, ինչպես նաև այլազգի բժիշկ հետազոտողների կողմից այս բնագավառում կատարված մի շարք հետազոտություններ, սրտաբանության բնագավառում անհրաժեշտ նոր դեղամիջոցներ: Սրտաբանության արդի խնդիրների, Սրտաբանների ասոցիացիայի, կազմակերպվող վեհաժողովի նպատակների ու անելիքների մասին զրուցեցինք ակադեմիկոս, բ.գ.դ. Կառլեն Գրիգորի Ադամյանի հետ:
– Որպես սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ներկայացրեք, խնդրեմ, նրա ստեղծան և գործունեության պատմությունից։
– Ասոցիացիան ստեղծվել է 38 տարի առաջ և սկզբնապես կոչվել է Հայաստանի սրտաբանների ընկերություն, իսկ վերջին տարիներին վերանվանեցինք Սրտաբանների ասոցիացիա:
![]() |
![]() |
![]() |
|
2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը
|
||
– Առանձնացրեք, խնդրեմ, կարևոր ներդրումները։
– Կնշեմ սրտաբանության ոլորտում շատ կարևոր փուլերը: Առաջին փուլը բնորոշվում է նրանով, որ Հայաստանում ստեղծվեցին սուր կորոնար հիվանդություններն ուսումնասիրող ստորաբաժանումներ: Տասնյակ տարիների ընթացքում այս ստորաբաժանումների ստեղծումը դարձավ սրտամկանի կաթվածի ախտորոշման և բուժման անկյունաքարը: Հետագայում` 80-ականներին, տեղ գտան ինտերվենցիոն միջամտությունները, որոնք սկզբում լայն տարածում չունեցան, բայց հետագայում կորոնար անգիոպլաստիկան նպաստեց մեթոդի լայն տարածմանը ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում:
– Կա՞ն այսօր գործող ծրագրեր, կմանրամասնե՞ք։
– Սրտաբանության ոլորտում մենք առաջնորդվում ենք եվրոպական ուղենիշներով, ինչի համաձայն այժմ լայնածավալ աշխատանքներ են տարվում և մեծ ուշադրություն է դարձվում հատկապես սրտամկանի կաթվածին: Կաթվածի հետևանքով առաջացած մահացությունների թիվը Հայաստանում չի նվազում: Սրտաբանության և առհասարակ առողջապահության ոլորտում սա ամենալուրջ խնդիրներից է: Մենք զարգացող երկրների շարքում ենք, որտեղ հատկապես վերջին 20 տարիների ընթացքում սրտանոթային համակարգի բարդություններից մահացությունների թիվը շարունակում է աճել այն դեպքում, երբ արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում աստիճանաբար նվազում է:
![]() |
![]() |
![]() |
|
2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը
|
||
– Կարո՞ղ եք վիճակագրական տվյալներ ներկայացնել` մասնավորապես նշելով մահացությունների աճի թիվը:
– Այս 20 տարիների ընթացքում կաթվածի հետևանքով առաջացող մահացությունների թիվն աճել է 44%-ով, իսկ ընդհանուր առմամբ սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշն աճել է 33%-ով: Թվերն անհանգստացնող են, քայլեր պետք է ձեռնարկվեն, փորձում ենք բարձրացնել մեր աշխատանքի որակը, մշակել նոր մոտեցումներ: Առանց ST էլևացիայի և ST էլևացիայով սրտամկանի կաթվածների վերաբերյալ մենք արդեն իսկ մշակել և Առողջապահության նախարարության ուշադրությանն ենք ներկայացրել հայերեն ձեռնարկ, որտեղ ներառված են եվրոպական մի շարք ուղենիշեր, օգտակար խորհուրդներ, թե ինչպես պետք է աշխատել կաթվածի այս տեսակների հետ: Նպատակը մեր առաջնային օղակի սրտաբանների աշխատանքն ուղղորդելն է:
![]() |
![]() |
![]() |
|
2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը
|
||
– Ի՞նչ անելիքներ ունի ասոցիացիան մոտ ապագայում։
– Ամբողջ աշխարհում ապացուցվել է, որ ինտերվենցիոն միջամտությունները, ստենտավորումը մահացության թվի վրա չեն ազդում: Եվրոպական մի շարք երկրներ աշխարհին ապացուցեցին, որ ամենամեծ հաջողության այս ասպարեզում կարելի է հասնել միայն ռիսկի գործոնների վրա խիստ վերահսկողություն կազմակերպելով, առողջ ապրելակերպ քարոզելով: Օրինակ, Շվեդիայում 20 տարվա ընթացքում սրտամկանի իշեմիկ հիվանդություններից մահացությունների տոկոսն իջեցրին 55-ով: Մենք պետք է ամեն ինչ անենք մեզ մոտ մահացությունների թիվը որոշ չափով կրճատելու համար:
– Ի՞նչ է պետք Եվրոպական փորձը Հայաստանում հաջողությամբ կիրառելու համար:
– Պետք է կատարվեն պետական կանխարգելիչ ծրագրեր: Ամբողջ աշխարհում այս մեթոդով են առաջնորդվում, և պետական կանխարգելիչ ծրագրերն են, որ կարող են արդյունք տալ: Այս հարցը նաև մեծ ֆինանսական ներդրումների հետ է կապված:
– Մեզ մոտ իրականացվո՞ւմ են այդպիսի ծրագրեր:
– Ոչ, մեզ մոտ բացարձակապես չկան պետական կանխարգելիչ ծրագրեր, դրանց ոչ մի լումա չի հատկացվում:
– Ի՞նչ եք ակնկալում կազմակերպվող վեհաժողովներից:
– Ակնկալում ենք սրտաբանների աշխատանքի, առաջնային օղակում ցուցաբերվող ծառայությունների որակի բարձրացում:
– Ի՞նչ խորհուրդ, կոչ ունեք սրտաբաններին:
– Ես միշտ կոչ եմ անում առաջին հերթին հոգ տանել հիվանդի մասին: Ինչ անում ենք, պետք է լինի ի օգուտ հիվանդի: Հիմա նոր դար է, շահի գործոնն ամենուր է, բայց այն չպետք է ներխուժի բժշկության մեջ, պետք է առաջնահերթ մտածել հիվանդի առողջության, հիվանդի շահի մասին:
24.05.2013 -
-
2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը
-
-
ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ
ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԸ Հունգարիա, դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
IX ՎԵՀԱԺՈՂՈՎԻ
ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերություն
-
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ
ԷԳԻՍ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
GMP Pharmaceuticals դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
ԲԵՌԼԻՆ_ԽԵՄԻ I ՄԵՐԱՆԻՆԻ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
ՏԱԿԵԴԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
ԳՐԻՆԴԵՔՍ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
ԲԱՅԵՐ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
ՍԵՐՎԻԵ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
ԷԲԲՈՏՏ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերություն
-
Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի մասնակից և հովանավոր դեղագործական ընկերությունների աշխատակիցները ԱՆ ԱԱԻ տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








