Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

2013թ. մայիսի 17. Բեռլին-ԽեմիIՄենարինի դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը

2013թ. մայիսի 17. Բեռլին-ԽեմիIՄենարինի դեղագործական ընկերության  սատելիտային սիմպոզիումը

Մայիսի 17-ին Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում  կայացավ Բեռլին-Խեմի/Մենարինի դեղագործական ընկերության  սատելիտային սիմպոզիումը ` «Սիրտ-անոթային կոնտինիում, դեղորայքային բուժման դերը» թեմայով:

 

Զեկույցի մանրամասների մասին զրուցեցինք սիմպոզիումի բանախոս «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյանի հետ:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան–    Ինչի՞ն է վերաբերում Ձեր զեկույցի թեման և հատկապես ո՞ր դեղամիջոցին եք անդրադառնալու:


–    Իմ զեկույցը նվիրված է շատ հետաքրքիր մի դեղամիջոցի` Զոկարդիսին: 1997-ից մինչև 2010թ. մի շարք հետազոտություններ են կատարվել` նվիրված սրտամկանի ինֆարկտի ժամանակ Զոկարդիսի ազդեցությանը: Մինչ այդ բոլոր հետազոտությունները շրջանցել են մի  նրբություն. այս հետազոտության մեջ  դեմ հանդիման են դուրս գալիս երկու անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ,  իսկ,սովորաբար, այդպես չեն անում, այլ դեղամիջոցը համեմատում են պլացեբո արդյունավետության հետ:  Այստեղ համեմատվում են երկու արժանի դեղամիջոցներ, ինչը շատ կարևոր է և օգտակար հետագայում ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ կիրառելու համար: SMILE հետազոտությունը ոչ թե ինչ-որ արձանագրություն է, այլ հետազոտությունների մի ամբողջական շարք, որը թույլ է տալիս պատկերացում կազմել դեղամիջոցի բոլոր կիրառությունների, հնարավոր ազդեցությունների մասին: Այն համեմատական վերլուծություն է  Զոկարդիսի և նմանատիպ մի քանի դեղամիջոցների միջև, ինչի արդյունքում ստանում ենք  ծայրաստիճան հավաստի տվյալներ, որն իսկական զենք կարող է դառնալ բժիշկների ձեռքում:

2013թ. մայիսի 17. Բեռլին-ԽեմիIՄենարինի դեղագործական ընկերության  սատելիտային սիմպոզիումը «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան 2013թ. մայիսի 17. Բեռլին-ԽեմիIՄենարինի դեղագործական ընկերության  սատելիտային սիմպոզիումը

2013թ. մայիսի 17. Բեռլին-ԽեմիIՄենարինի դեղագործական ընկերության  սատելիտային սիմպոզիումը

 


Մեր հաջորդ զրուցակիցը Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսալմյանն է:


Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսալմյան–    Ներկայացրեք, խնդրեմ, ձեր ընկերությունը:


–    «Բեռլին-Խեմի/Մենարինի» միջազգային դեղագործական ընկերությունը գերմանական «Բեռլին-Խեմի» և իտալական  «Մենարինի» ընկերությունների միավորման արդյունքն է։

 

Ընկերությունն ունի 125-ից ավելի տարվա պատմություն, անցել է բավականին երկար դեղագիտական-դեղաբանական պատմական ճանապարհ, և այսօրվա դրությամբ ունի ամբողջ աշխարհում կիրառում գտած բավականին լուրջ դեղաբազա:  Հիմնական ռազմավարությունը ինովացիոն դեղամիջոցների արտադրությունն է, բժշկադեղագիտական պրակտիկայում լուրջ  բուժական միջոցների առաջարկը:


–    Իսկ ի՞նչ եք ներկայացնելու այսօրվա սիմպոզիումին:


–    Մենք ունենք բավականին լուրջ ինովացիոն դեղամիջոցներ սրտաբանության բնագավառում նույնպես, և սիմպոզիումի կազմակերպման նպատակն է ներկայացնել դրանք Հայաստանի բժիշկներին: Ճիշտ է,  այդ դեղամիջոցներն արդեն մի քանի տարի է, ինչ կիրառվում են Հայաստանում, սակայն պարբերաբար նորացվում և  թարմացվում է նրանց տեղեկատվական բազան: Ինչպես նաև ավելացվում է սրտաբանության բնագավառում օգտագործվող միջոցների դեղացանկը: Սիմպոզիումում ներկայացված թեմաները հարում են սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակային հիպերտենզիաների բուժման և կանխարգելման հետ կապված խնդիրներին:

 

2013թ. մայիսի 17. Բեռլին-ԽեմիIՄենարինի դեղագործական ընկերության  սատելիտային սիմպոզիումը ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Սրտաբանության ամբիոնի դոցենտ, ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ սրտաբան Համլետ Հայրապետյան Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի


–    Ի՞նչ կտա այս սատելիտային սիմպոզիումը բժիշկներին:


–    Կարծում ենք մեր առողջպահության  որակի և առաջընթացի մեջ ևս մեկ կաթիլ կավելացնենք: Թեմաները ներկայացնելու համար հրավիրել ենք Հայաստանում հեղինակություն  վայելող մասնագետների, ովքեր իրենց կլինիկական փորձը փոխանցեցին պրակտիկ բժիշկներին։

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ