Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

2013թ. մայիսի 17. «Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

2013թ. մայիսի 17. «Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

Մայիսի 17-ին Հայաստանի սրտաբանների IX Կոնգրեսի շրջանակներում ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը: Սիմպոզիումի հիմնական թեման էր «Ատորվաստատինի բարձր դեղաչափերի դերը սրտանոթային բարդությունների կանխարգելման և վարման մեջ»: Սիմպոզիումի շրջանակում ներկայացվեց սուր կորոնար համախտանիշով, սրտամկանի կաթվածով հիվանդների, ինվազիվ միջամտության ենթարկված պացիենտների մոտ ատորվաստատինի (Լիպրիմար 40 մգ, ինչպես նաև վերջերս Հայաստանում գրանցված և դեղատներում առկա Լիպրիմար 80 մգ) կիրառման անվտանգությունն ու արդյունավետությունը:

 

Սիմպոզիումի զեկուցողը Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական սրտաբանության ԳՀԻ առաջատար գիտաշխատող բ.գ.դ. Սուսեկով Անդրեյ Վլադիմիրովիչն է, ում հետ զրուցեցինք զեկույցին հարող միքանի հարցերի շուրջ:


Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական սրտաբանության ԳՀԻ առաջատար գիտաշխատող բ.գ.դ. Սուսեկով Անդրեյ Վլադիմիրովիչ–    Պարոն Սուսեկով, ինչի՞ն էր նվիրված Ձեր զեկույցը:


–    Մեծ սիրով ելույթ ունեցա Հայաստանի սրտաբանների 9-րդ վեհաժողովին: Իմ նպատակը աթերոսկլերոզով հիվանդների բուժման և ախտորոշման ժամանակակից մոտեցումների մասին գործընկերներիս հետ կիսվելն ու քննարկելն էր: Զեկույցս նվիրված էր նաև ստատիններին. դեղամիջոցներ, որոնք երկարեցնում են կյանքի տևողությունը: Մասնավորապես. Խոսեցինք Լիպրիմարի մասին, որը գրանցվել է ԱՄՆ-ում դեռևս 90-ականներին, և այսօր ստատիններից ամենամեծ ապացուցողական հիմքն ունի: Լիպրիմարը սրտանոթային բարդութունների երկրորդային կանխարգելման հիմքն է ամբողջ աշխարհում:


–    Ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում ժամանակակից սրտաբանության մեջ:


–    Ժամանակակից սրտաբանության մեջ կարևորագույն խնդիրն անհամապատասխանութունն է ամբիոնից հնչող խոսքի և կլինիկաներում տիրող իրավիճակի միջև:  Միջազգային ասպարեզում անընդհատ խոսվում է  բուժման և կանխարգելման տարբերակների մասին, սակայն կլինիկական պրակտիկայում դրանք քիչ կիրառելի են փաստվում: Մեր խնդիրն այդ անհմապատասխանության վերացումն է, նորագույն մոտեցումների կիրառումը: Այս ամենը վերաբերում է ոչ միայն աթերոսկլերոզին, շաքարային դիաբետին, զարկերակային գերճնշմանը, այլև սրտանոթային ռիսկի գործոններին: Մշտական վերահսկողության տակ պետք  է առնվեն բոլոր ռիսկի գործոնները: Բժշկության կարևորագույն խնդիրներից են մնում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը: Այս խնդիրն արդիական է հատկապես հետամնաց երկրներում, ինչպիսին, օրինակ, Աֆրիկան է: Կարևորագույն խնդիր է բժիշկների վերապատրաստման, կատարելագործման հարցը, ինչի հնարավորու-թյունը մեզ կարող է տալ համացանցը: Երրորդ խնդիրը կապված է ոչ վարակիչ հիվանդությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, շաքարային դիաբետը, աթերոսկլե-րոզը և այլն: Ամբողջ աշխարհում սրտաբանության մեջ հայտնի են բազմաթիվ խնդիրներ, սրանք մի քանիսն են, որոնք ես առանձնացրի:

 

«Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական սրտաբանության ԳՀԻ առաջատար գիտաշխատող բ.գ.դ. Սուսեկով Անդրեյ Վլադիմիրովիչ Կառլեն Ադամյան. բ.գ.դ., ակադեմիկոս, բաժնի գիտական ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, ՀՍԱ պրեզիդենտ, ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության սրտաբանության ամբիոնի վարիչ

«Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

 


Սիմպոզիումի թեմայի շուրջ զրուցեցինք «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տիգրան Ուզունյանի հետ:


«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Տիգրան Ուզունյան–   Պարոն Ուզունյան, ի՞նչ է ներկայացվելու այսօր սրտաբաններին և ինչպիսի՞ն է ձեր ընկերության դերը սրտաբանության ոլորտում:


–    Պետք է ասել, որ մեր դեղագործական ընկերությունն առաջինն է ներդրել և ապացուցողական տեղեկատվությամբ հասել ստատինների լայն կիրառմանը Հայաստանում`սկսած 2000 թվականից: Ողջ այդ ընթացքում երբեք տեղում չենք դոփել, պարբերաբար ներկայացրել, և շարունակում ենք ներկայացնել ժամանակակից բժշկության նորագույն տվյալները, ստատիններին վերաբերող վերջին նվաճումները:


–    Իչքանո՞վ է արդիական նշված թեման և նրա կարևորությունը մեր օրերում:


–    Սիմպոզիումի թեման ավելի քան արդիական է, քանի որ դեռ վաղուց ապացուցված է ստատինների կիրառման բարձր արդյունավետությունը սրտանոթային հիվանդությունների բարդությունների կանխարգելման և բուժման գործընթացում հատկապես առաջնային օղակի բժշկական պրակտիկայում։ Հիմա արդեն շատ արդիական է դառնում սիրտանոթային բարդությունների երկրորդային կանխարգելման փուլում, այսինքն. ստատինների մաքսիմալ դեղաչափերի օգտագործմամբ սուր կորոնար համախտանիշով, սրտամկանի կաթվածով, ինվազիվ միջամտության ենթարկված հիվանդների վարումը` դրանով իսկ հասնելու բարդությունների կանխարգելմանը և մահացության նվազեցմանը: Այսօր խոսվեց նաև ստատինների բարձր դեղաչափերի անվտանգության մասին, ինչը նույնպես արդիական խնդիր է: Հայ բժիշկների շրջանում ստատինների կասկածյալ վտանգավորությունն աստիճանաբար հերքվում է, և բոլորը գալիս են այն եզրակացության, որ ստատինները բավականին անվտանգ դեղամիջոցներ են`նունիսկ բարձր դեղաչափերով:   

 

«Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում «Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում «Պֆայզեր» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում


–    Վերջերս կայացած կոնֆերանսներից մեկում ստատինները նշվեցին որպես բժշկության վերջին 10 տարիների նվաճումներից մեկը, համաձա՞յն եք, որ ստատիններն իսկապեսն վաճում են բժշկության մեջ:


–    Իրոք դա այդպես է: Բոլորս էլգ իտենք, որ սրտանոթային հիվանդացությունների ու մահացությունների թիվն ամենաբարձրն են ամբողջ աշխարհում, իսկ ստատիններն իսկապես նվաճում համարվեցին, քանի որ այդ դեղորայքային խումբն ամենամեծ ազդեցությունն ունեցավ և մեծ հեղաշրջում կատարեց սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունների տոկոսի նվազեցման հարցում:

 

«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական սրտաբանության ԳՀԻ առաջատար գիտաշխատող բ.գ.դ. Սուսեկով Անդրեյ Վլադիմիրովիչի հետ

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ