Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

GMP Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

GMP Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում կայացավ GM Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը:


Ընկերության գործառույթների և սիմպոզիումի ընթացքում ներկայացված թեմայի կարևորության մասին զրուցեցինք  GMP դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Վահագն Բաբայանի հետ:


GMP դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Վահագն Բաբայան–   Ներկայացրեք, խնդրեմ, «GMP» ընկերությունը և նրա դերը սրտաբանության բնագավառում:


–   «GMP»-ն շվեցարա-վրացական համատեղ ընկերություն է, որն իր գործունեությունը սկսել է վրացական տարածաշրջանում: Արդեն շուրջ 5 տարի է, ինչ ընկերության արտադրության դեղամիջոցները շրջանառվում են Հայաստանում և իրենց կայուն տեղն են գրավել հայկական դեղագործական շուկայում: Շուրջ 3 տարի է,ինչ մեր ընկերությունը համագործակցում է նաև Սրտաբանների ասոցիացիայի հետ: Մենք ներկայացնում ենք հակահիպերտենզիվ, մետաբոլիկ հիվանդությունների բուժմանը նախատեսված դեղամիջոցներ, հակագրեգանտներ ,որոնք վայելում են բժիշկների և հիվանդների վստահությունը: Այս ընթացքում մեր ընկերության կողմից արտադրվող Տրիմեկոր-ՄՌ և Ստազեքս սրտաբանության բնագավառում կիրառվող դեղամիջոցների շուրջ կատարվել է երկու լայնածավալ կլինիկական հետազոտություն, որոնց մասնակցել են հայ սրտաբաններն ու ընտանեկան բժիշկները, ինչի շնորհիվ մեր մասնագետների մոտ ձևավորվել է սեփական կարծիք թե՛ ընկերության, թե՛ դեղամիջոցների հանդեպ:

 

GM Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան

GM Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում

 


–   Ո՞րն է «GMP» ընկերության  կարգախոսը:


–   Բարձր որակ և մատչելի գին` համադրություն:


–   Ի՞նչ ներկայացվեց սիմպոզիումի շրջանակում:


–   Ներկայացվեց Հայաստանում կատարված բազմակենտրոն հետազոտության արդյունքները` «Ստազեքս» դեղամիջոցի արդյունավետությունը սուր կորոնար համախտանիշով տառապող պացիենտների բուժման գործընթացում: Արդյունքները մինչ այս պահն անգամ ինձ հայտնի չէին: Անակնկալ էր սիմպոզիումի բոլոր մասնակիցներին: Ի ուրախություն` արդյունքները դրական են:

 

GM Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում Կանխարգելիչ Սրտաբանության Կենտրոնի ստացիոնար ծառայության ղեկավար բ.գ.թ. Գևորգ Պոդոսյան GM Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում


Զրուցեցինք նաև «ՍՏԱԶԵՔՍ դեղամիջոցի արդյունավետությունը սուր կորոնար համախտանիշի դեպքում» թեմայի զեկուցող, Կանխարգելիչ Սրտաբանության Կենտրոնի ստացիոնար ծառայության ղեկավար բ.գ.թ. Գևորգ Պոդոսյանի հետ:


Կանխարգելիչ Սրտաբանության Կենտրոնի ստացիոնար ծառայության ղեկավար բ.գ.թ. Գևորգ Պոդոսյան–   Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման, նպատակը և կարևորությունը:


–   Թեման հրատապ ու հետաքրքիր էր, քանի որ քննարկվեցին ներկայումս ծավալուն կիրառություն ունեցող դեղամիջոցի շատ կարևոր հետազոտության արդյունքներ: Խոսվեց կրծքահեղձուկի, սրտամկանի ինֆարկտի ժամանակ ամենակիրառելի դեղամիջոցներից մեկի` «Ստազեքս»-ի բժշկական պրակտիկայում արդյունավետության մասին: Թեման ակտուալ է, քանի որ մենք գիտենք` սրտանոթային հիվանդությունները ներկայումս մահացությունների թվում առաջատար տեղ են զբաղեցնում և գնալով ավելի են երիտասարդանում:


–   Ի՞նչ կտա բժիշկներին այս սիմպոզիումը:


–   Առաջին հերթին բժիշկները ծանոթացան իրենց իսկ մասնակցությամբ կատարված կլինիկական հետազոտության արդյունքներին: Եվս մեկ անգամ փաստվեց դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը, ինչն այսօր, անխոս, հիմնական վեկտորներն են այս կամ այն դեղամիջոցի ընտրության հարցում:

 

GM Pharmaceuticals դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Կանխարգելիչ Սրտաբանության Կենտրոնի ստացիոնար ծառայության ղեկավար բ.գ.թ. Գևորգ Պոդոսյանի հետ

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ