Միջոցառումներ
Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
Մայիսի 15-ին Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը: Սիմպոզիումի ընթացքում զեկույցներով ելույթ ունեցան ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ ԳԱԱ կանխարգելիչ բժշկության ԴՊՀ ՊԳՀԿ գլխավոր մասնագետ Ռաֆայել Օգանովը, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆ. Ա.Ի. Եվդակիմովի անվ. ՄՊԲԱՀ թերապիայի, կլինիկական ֆարմակոլոգիայի և շտապ բժշկական օգնության ամբիոնի վարիչ Արկադի Վերտկինը, Ա.Լ. Մյասնիկովի անվ. Կլինիկական Սրտաբանության ԳՀԻ «Զարկերակային գերճնշման» բաժանմունքի առաջատար գիտաշխատող Միչկա Վիկտորիա Բորիսովնան:
Ներկայացվող զեկույցների մասին զրուցեցինք ՌԴ Սրտաբանների ասոցիացիայի պատվավոր նախագահ Ռաֆայել Օգանովի հետ:
– Պարոն Օգանով, ո՞րն էր Ձեր զեկույցի թեման և որքանո՞վ է այն արդիական ու կարևոր:
– Հիմնական շեշտադրումը կանխարգելիչ սրտաբանության հիմունքներն են: Աշխարհում ընդհանուր մահացությունների մեջ առյուծի բաժինն ընկնում է սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան ելքերին: Այս թեման մշտապես արդիական է, այն չի կարող կորցնել իր կարևորությունը: Հուսով եմ, որ այս փոքրիկ ժամանակահատվածում կարողացանք փորձի փոխանակում ապահովել, ինչը շատ կարևոր է:
– Որո՞նք են վերջին տարիներին սրտաբանության ոլորտի ամենաակնառու ձեռքբերումները:
– Օ˜, դրանք շատ են. նորագույն տեխնիկան, նոր սերնդի սարքավորումները, մարդկային ռեսուրսը և ամեն ինչ ուղղված է սրտաբանության ոլորտում ևս մեկ քայլ առաջ գնալու նպատակին: Ձեռքբերում է, որ կարողանում ենք թեկուզ չնչին տոկոսով նվազեցնել մահացությունների թիվը:
![]() |
![]() |
![]() |
|
Կայացավ «Գրինդեքս» դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
|
||
– Խնդիրներ այնուամենայնիվ մնում են, որո՞նք են դրանք:
– Խնդիրները շատ են: Առաջին խնդիրը ռիսկի գործոններն են` ծխելը, խմելը, ոչ ճիշտ սնվելը, պասիվ ապրելակերպը, քաշի ավելցուկը և այլն: Ամբողջ աշխարհում պայքարում են այս երևույթների դեմ, բայց դրանք շարունակում են մնալ կարևոր խնդիրների շարքում: Առհասարակ առողջության պահպանումը հիմնված է երեք կետերի վրա: Առաջին և ամենամեծ հենակետն`առողջ ապրելակերպն է, երկրորդը` կանխարգելումը, հետո միայն` բժշկությունը: Յուրաքանչյուր հիվանդություն կարող է կանխարգելվել և չհասնել նրան, երբ արդեն բուժումն անխուսափելի է:
Մեր հաջորդ զրուցակիցը ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆ. Ա.Ի. Եվդակիմովի անվ. ՄՊԲԱՀ թերապիայի, կլինիկական ֆարմակոլոգիայի և շտապ բժշկական օգնության ամբիոնի վարիչ Արկադի Վերտկինն է:
– Ի՞նչ խնդիրներ շոշափվեցին Ձեր զեկույցում:
– Հիմնախնդիրը մեր հիվանդների ոչ լավ, ոչ դյուրին կյանքն է: Եթե արտասահմանում կա զարկերակային բարձր ճնշում, և դրանով սահմանափակվում է ամեն ինչ, ապա մեր (ՌԴ) և ձեր (ՀՀ) հիվանդների դեպքում մենք ունենք դիաբետ և մի շարք այլ հիվանդություններ` միասին վերցված: Մեր հիվանդները խմում են, ծխում են ու գեր են, նրանք դիմում են բժշկին արդեն 5-6 հիվանդության առկայության դեպքում միայն: Այս դեպքում շատ դժվար է գտնել համապատասխան դեղամիջոց: Հիմնական թեմայի շրջանակում ներկայացվեց Միլդրոնատ դեղամիջոցը, որը մի հարվածով կարող է ազդել ամենատարբեր հիվանդությունների վրա, շնորհիվ իր ինքնատիպ առանձնահատկության, այն է` կարգավորել մետաբոլիկ գործընթացները:
– Ի՞նչ նվաճումներ կան ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում:
– Անհերքելի նվաճում է կարդիովիրաբուժության զարգացումը: Առանց այս ճյուղի անհնարին կլիներ մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը: Հայաստանում կարդիովիրաբուժությունը սկսեց զարգանալ դեռևս պրոֆեսոր Միքայելյանի գործունեության տարիներին, իսկ հիմա այն գնալով ավելի է հզորանում` իր թիկունքում ունենալով արտասահմանյան գործընկերների փորձը:
![]() |
![]() |
![]() |
– Պարոն Օգանովն իր հարցազրույցում առանձնացրեց երեք կետեր, որոնց վրա հիմնված է առողջությունը: Խնդրեմ, Ձեր տեսակետը։
– Առողջ սիրտ ունենալու առաջին հենակետն, անշուշտ, մտածված ու ճիշտ ապրելակերպն է: Պետք է իմանալ, թե ինչ է ռիսկի գործոնը, պարզապես խոսելու փոխարեն պետք է պայքարել, պետք է վերացնել ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ճարպակալման գործոնները: 2-րդ հենակետը մեր կյանքւմ բժշկի գոյությունն է. ո˝չ մի հարևան, բարեկամ չի˝ կարող լինել մեր բժիշկը: Պետք է տարեկան ամենաքիչը մեկ անգամ այցելել բժշկին և իմանալ սեփական առողջության մասին բազմաթիվ մանրամասներ: Երրորդ հենակետը կարդիովիրաբուժությունն է: Ահա սիրտն առողջ պահպանելու երեք հենակետերը:
Մեր հաջորդ զրուցակիցը «Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ Սարգսյանն է, ում հետ խոսեցինք ընկերության խնդիրների, գործառույթների, ինչպես նաև սիմպոզիումի հիմնական նպատակների մասին:
– Ներկայացրեք, խնդրեմ, «Գրինդեքս» դեղագործական ընկերությունը:
– «Գրինդեքս»-ը առաջատար դեղագործական ընկերությունն է Մերձբալթյան երկրներում: Բացի պատրաստի դեղամիջոցներից ընկերությունը արտադրում է նաև դեղորայքի ակտիվ սուբստանցիաներ, որոնք արտահանվում են եվրոպական մի շարք երկրներ` Շվեդիա, Գերմանիա, Հունգարիա և ԱՄՆ: «Գրինդեքս» ընկերությունը մասնագիտացված է հակաուռուցքային, սիրտ-անոթային և կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող դեղամիջոցների արտադրությամբ:
– Կարո՞ղ եք նշել ընկերության նշանավոր ձեռքբերումներից:
– Վերջերս «Գրինդեքս»-ը ստացավ FDA (Միացյալ Նահանգների պարենի և դեղագործության վերահսկողության դաշնային հանձնաժողով) ամերիկյան խստագույն դեղագործական գործակալություններից թույլտվություն` արտահանելու իր դեղանյութերը ԱՄՆ:
Ձեռքբերում է Հայաստանում ներկայացուցչության հիմնադրումը։ Նախապես ուսումնասիրելով մեր երկրի առանձնահատկություները և փորձելով կազմակերպել անթերի աշխատանք` գրեթե մեկ տարի է, ինչ ընկերության ներկայացուցչությունը պաշտոնապես գործունեություն է ծավալում Հայաստանում։
![]() |
![]() |
![]() |
– Ո՞րն է այսօրվա սիմպոզիումի հիմնական թեման:
– Սիմպոզիումը նվիրված էր մետաբոլիկ գործառույթները կարգավորող դեղամիջոցներին: Սա նոր ուղղություն է բժշկության ասպարեզում: Զեկույցներում բանախոսներն անդրադարձան «Գրինդեքս» ընկերության Միլդրոնատ օրիգինալ դեղամիջոցին, սրտանոթային հիվանդությունների բուժման գործընթացում նրա կիրառման առանձահատկություններին: Ի դեպ նշեմ, առհասարակ, մետաբոլիզմը կարգավորող դեղամիջոցների շարքը մեծ չէ:
– Ի՞նչ կտա բժիշկներին այս սիմպոզիումը:
– Փորձի փոխանակումն է հիմնական նպատակը: Արտասահմանյան մեր գործընկերների հետ շփումը վստահություն կապահովի բժիշկներին իրենց ամենօրյա աշխատանքային գործընթացում նորարարությունների կիրառմանը, նաև պրակտիկ մոտեցում ներկայացված դեղամիջոցները օգտագործելիս։ Հատկապես ուշադրության արժանացավ Միլդրոնատ դեղամիջոցի կիրառումը բժշկի պրակտիկ աշխատանքում:
![]() |
|
«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները հյուրերի հետ |
18.05.2013 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrILXwE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

































