Միջոցառումներ
Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով
Մայիսի 15-ին ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակներում կազմակերպած ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը:
Ընկերության նպատակների, խնդիրների և սիմպոզիումի գլխավոր թեմայի մասին զրուցեցինք «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանի հետ:
– Պարոն Լալայան, ի՞նչ գործառույթ է իրականացնում ընկերությունը Հայաստանի սրտաբանների 9-րդ վեհաժողովի շրջանակներում: Ո՞րն է այսօրվա սիմպոզիումի գլխավոր նպատակը, թեման:
– «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերությունը` որպես նորաստեղծ ըկերություն (մենք դեռ չենք տոնել մեր ընկերության առաջին տարեդարձը), հպարտ է, որ Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի հովանավորներից էր: Սա մեր առաջին սատելիտային սիմպոզիումն էր: ՄԵր զեկուցման նպատակն էր բժիշկներին ներկայացնել ընկերությունը, կառուցվածքը, այն նպատակները, որ դրել ենք մեր առջև: Խոսեցինք մեր գործընկերներ դեղագործական կազմակերպությունների մասին, որոնց կողմից արտադրվող սրտաբանության բնագավառում կիրառվող դեղորայքը Հայաստանում ներկայացնում է «Վիկտորիա քոնսալթինգ»-ը: Այսօր Հայաստանում կան սրտային հիվանդությունների բուժման գործընթացում կիրառվող մեծ թվով դեղորայքներ, բայց, ինչպես գիտենք, մահացությունների թիվը սրտանոթային համակարգի հիվանդություններից շարունակում է աճել: Հուսով ենք և ձգտում ենք այս բնագավառում մեր ներդրումն ունենալ` ներկայացված դեղամիջոցներով օգնել մասնագետներին` բուժման արդյունավետության և մահացությունը նվազեցնելու մեջ։
– Ո՞րն է ընկերության նպատակը, գերակա խնդիրները:
– Քանի որ Հայաստանում դեղորայքային շուկան մեծ չէ, շատ ընկերություններ չունեն իրենց ներկայացուցչությունները Հայաստանում, ուստի մենք նպատակ ենք դրել մեր առջև` հասնել նրան, որ Հայաստանում լինեն մեծ թվով ինովացիոն, բայց նաև մեծ պահանջարկ ունեցող սրտաբանական դեղորայք: Այսօր հատկապես մեր ուշադրությունը սևեռել ենք մեր գործընկերներից իսրայելական «Dexcel Pharma» ընկերւթյան արտադրանքին, որը ներկայացնում է մոտ 10 սրտանոթային առաջնային օղակի դեղորայք: Շատ կարևոր գործոն է ընկերության արտադրանքի բարձր որակը, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ մատչելի գինը պարզապես զարմացնելու է բժիշկներին: Մեր ընկերության գլխավոր նպատակներից մեկը միաժամանակ և՛ որակյալ, և՛ մատչելի դեղորայք ներկայացնելն է:
![]() |
![]() |
![]() |
|
Կայացավ ՎԻԿՏՈՐԻԱ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերության սատելիտային սիմպոզիումը. Հայաստանի սրտաբանների IX վեհաժողով
|
||
– Ինչո՞վ է առանձնանում «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերությունը շուկայում գործող մի շարք դեղագործական ընկերություններից, ներկայացուցչություններից:
– Մենք մեզ անվանում ենք գերներկայացուցչություն, եթե կարելի է այդպես ասել: Շուկայում գործող ընկերությունները ներկայացնում են կոնկրետ տվյալ ընկերության դեղամիջոցները և պաշտպանում տվյալ ընկերության շահերը։ Մենք, լինելով մեկ կազմակերպություն, աշխատում ենք բազմաթիվ արտադրող ընկերությունների հետ։ Այսպես. այսօր համագործակցում և ներկայացնում ենք մոտ 10 դեղագործական ընկերություն, որն էլ պատճառ է անվանելու մեզ գերներկայացուցչություն` ահա մեր հիմնական առանձնահատկությունը: Արդյունքում` օգնում ենք դեղարտադրող ընկերություններին մուտք գործել հայկական շուկա և ծավալել ակտիվ գործունեություն այն դեպքում, երբ դեռ իրենք պատրաստ չեն առանձին ներկայացուցչություններ ունենալ Հայաստանում: Մեր նորաստեղծ ընկերության մյուս կարևոր առանձնահատությունը. մեր թիմի կողմից ողջունվում է յուրաքանչյուր աշխատակցի ստեղծագործ մտքի թռիչքը, նոր գաղափարները, նախագծերը, որոնք էլ դառնում են ընկերության հաջողության գրավականը:
– Ի՞նչ դեղամիջոցներ ներկայացվեցին մասնագետներին։
– Զեկույցներով հանդես եկան սիմպոզիումի նախագահ, ԵՊԲՀ պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը և բ.գ.դ. Արամ Չիլինգարյանը: Պրոֆեսոր Սիսակյանը ներկայացրեց Վիկտորիա Քոնսալթինգի գործընկեր «Dexcel Pharma» -ի արտադրած Նիկորանդիլ (Nikorandil) դեղամիջոցը, որն այսօր իր բուժական ազդեցության մեխանիզմով միակն է Հայաստանում, և որ ապացուցել է սրտանոթային պատահարներից մահացության ցուցանիշի նվազումը սրտի կայուն իշեմիկ հիվանդությունների ժամանակ: Սրտաբան Չիլինգարյանն այսօր ներկայացրեց «Dexcel Pharma»-ի դեղամիջոցները սրտաբանության ոլորտում:
Ներկայացվող զեկույցների մանրամասների մասին զրուցեցինք ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ գիտահետազոտական ինստիտուտի սրտաբան, բ.գ.դ. Արամ Չիլինգարյանի հետ:
– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի գլխավոր թեման և դրա կարևորությունը:
– Խոսեցի «Dexcel Pharma» դեղագործական ընկերության դեղամիջոցների մասին: Ինձ բախտ է վիճակվել լինել այս ընկերությունում և տեսնել մի կարևոր փաստ. արտադրական գործընթացում գրեթե բացառված է մարդկային գործոնը, մատների վրա կարելի է հաշվել արտադրամասի աշխատողներին: Տեսնելով արտադրանքի ողջ գործընթացը` կարող եմ բարձրաձայնել. սրանք դեղամիջոցներ են, որոնք համապատասխանում են եվրոպական ամենաբարձր և խստապահանջ չափանիշներին:
– Ինչո՞վ են առանձնանում դեղորայքային շուկայում:
– Առաջին հերթին` որակով.Մոնոսորբ SR կողմնակի ազդեցությունը մինիմալի է հասցված, այն կարելի է նշանակել օրվա մեջ մեկ անգամ, կախվածություն դեղամիջոցից չի առաջանում, բուժական ազդեցությունը գործում է 40 րոպեի ընթացքում, ի տարբերություն ոլորտի այլ դեղամիջոցների, որոնց ազդեցություը 4 ժամվա ընթացքում է միայն զգալի լինում:
Ուզում եմ առանձնացնել խոլեսթերինի քանակն արդյունավետ նվազեցնող ատորվաստատին Dexcel դեղամիջոցը, որը նույնպես արտադրվում է «Dexcel Pharma» դեղագործական ընկերության կողմից։ Այն այսօրվա դրությամբ ամենատարածված դեղամիջոցն է, և քաջ հայտնի է սրտաբանության ոլորտում:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ գործոնների վրա է հիմնված սրտի առողջությունը:
– Առաջին հերթին` առողջ ապրելակերպի, որին հետևելու դեպքում հնարավոր է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների քանակն անհամեմատելիորեն մեծ թվերով: Երկրորդը սրտաբանությունն է` որպես գիտություն, որը կարող է կանխարգելել սրտանոթային հիվանդությունների առաջացումը: Առհասարակ, սրտային հիվանդացության հարցում մարդիկ հիմնականում տուժում են վատ, անառողջ ապրելակերպից, գումարի բավարար քանակության առկայության բացակայությունից: Մարդիկ նախընտրում են չձեռնարկել ոչինչ հանուն առողջ կենսակերպի, առողջությունը վնասելուց և հիվանդության հայտնաբերումից հետո են միայն պատրաստ բուժում ստանալու նպատակով հսկայական գումարներ ծախսել։ Եվ երրորդը. ինվազիվ սրտաբանությունը, որն այսօր ամենահզորն է: Այն իսկապես ախտանշորեն թեթևացնում է իրավիճակը, սակայն շատ դեպքերում մահացության թվի կրճատման չի բերում: Բոլոր դեպքերում լավ է կանխարգելել, քան բուժել:
18.05.2013 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






















