Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում. Հարցազրույց ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանի հետ

Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում. Հարցազրույց ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանի հետ

Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանի ղեկավարած պատվիրակությունը Երևանում էր գտնվում «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ  խնդիրներ»  թեմայով գիտաժողովին մասնակցելու նպատակով, որը կայացավ ապրիլի 26-28-ը  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետները:

 

Ուռուցքաբանության արդի խնդիրների, ոլորտի նվաճումների և սպասվող ծրագրերի մասին զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի հետ:

–   Պարոն Գալստյան, ի՞նչ պատմություն ունի հայ-ֆրանսիական համագործակցությունը ուռուցքաբանության բնագավառում:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն բ.գ.դ. Հայրապետ Գալստյան–   Ուռուցքաբանության ոլորտում մեր համագործակցությունն 4 տարվա պատմություն ունի: Առաջին հանդիպումը Փարիզի Գուստավ Ռուսիի անվան ուռուցքաբանության կենտրոնի աշխատակիցների հետ եղել է 2009-ին: Դրանից հետո համագործակցության պայմանագիր է կնքվել երկու  հաստատությունների միջև: Մեր առաջին գիտագործնական կոնֆերանսը եղել է 2010-ին, որին մասնակցել են Փարիզի ուռուցքբանության կենտրոնի տնօրենը, տեղակալները և առանձին բաժանմունքների վարիչներ:


–   Ի՞նչ ծրագրերի շրջանակում է համագործակցությունը:


–   Համագործակցությունն իր մեջ ներառում է  բժիշկների, ինժեներների, լաբորանտների վերապատրաստում, սարքավորումների նվիրաբերում: Մեր կենտրոնն արդեն ստացել է բազմաթիվ լաբորատոր սարքավորումներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ դարձնել  հետազոտության արդյունքները:


–   Ո՞րն է գիտաժողովի նպատակը:


–   Թվով 2-րդ կոնֆերանսը մեկնարկել է ապրիլի 26-ին: Զեկուցումներվ հանդես են եկել ինչպես ֆրանսիացի մասնագետները, այնպես էլ  հայ բժիշկները: 4 զեկուցում ներկայացրել են ֆրանսիացիները և 3 զեկուցում մեր մասնագետները: Նպատակն է նոր հետազոտությունների, նոր ձեռքբերումների մասին տեղեկատվություն ստանալ և հնարավորության դեպքում դրանք ներդնել Հայաստանում: Եթե այդ հսկա կառույցի ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս զբաղվել ուռունցքաբանության հիմնարար խնդիրներով,  ապա մենք այդ հնարավորությունը չունենք: Մեր կենտրոնի ուղղվածությունը կիրառական բժշկությունն է:

 

Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում


–   Օգտվելով առիթից`որո՞նք են ուռուցքաբանության նորագույն նվաճումները


–   Նորագույն նվաճումները մեծամասամբ պայմանավորված են ախտորոշիչ նոր սարքերի ձեռքբերումով, որոնց միջոցով մենք կկարողանանք հայտնաբերել ուռունցքներն իրենց զարգացման սկզբնական փուլում: Վերջին տարիներին մենք ձեռք ենք բերել մեծ թվով ախտորոշիչ և բուժական սարքեր, որոնք արդեն կիրառվում են պրակտիկայում: Առաջին փուլի չարորակ ուռուցքների հայտնաբերումը մեր հանրապետությունում հասել է 17%-ի: Դա զգալի ձեռքբերում է մեզ համար: Սակայն, դրան զուգընթաց, բարձր է բարձիթողության տոկոսը: Այն, որ  ուռուցքը առաջին անգամ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, պայմանավորված է 3 հիմնական գործոններով: 1-ինը հիվանդների ուշ դիմելիությունն է, 2-րդը` հիվանդության գաղտնի ընթացքը, 3-րդը, որն ավելի ցածր տոկոս է կազմում, բժշկական, տակտիկական սխալները կամ վրիպումները: Այս երեք հիմնական գործոններն են, որ պայմանավորում են բարձիթողության բարձր տոկոսը մեր հանրապետությունում:


–   Իսկ մեր երկրում ցույց տված արդյունքները համեմատելի՞ են արտասահմանյան փորձի հետ:


–   Մեզ մոտ քիչ ավելի բարձր է բարձիթողության տոկոսը, քան եվրոպական զարգացած երկրներում: Մեզ մոտ հասնում է 40%-ի, նրանց մոտ` 33%: Գրեթե նույն պատկերն է, սակայն մեզ համար նշանակություն ունի անգամ մեկ տոկոսի նվազումն այս հարցում:

 

Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում Ուռուցքաբանության, վիրաբուժության և բիոպաթոլոգիայի հրատապ խնդիրները քննարկվեցին հայ-ֆրանսիական գիտաժողովում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն բ.գ.դ. Հայրապետ Գալստյան


–   Իսկ ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում ոլորտում, ի՞նչ ծրագրեր կան:


–   Բոլոր ծրագրերը կապված են ֆինանսական ներդրումների հետ: Կցանկանայինք նորագույն սարքավորումներ ունենալ: Արդեն իսկ գործող ծրագրերից է համավճարի գաղափարը: Պետական պատվերի շրջանակում հնարավոր չէ իրականացնել լիարժեք և արդյունավետ բուժում, որովհետև ֆինանսական ներդրումները չեն բավարարում այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են չարորակ ուռուցքով հիվանդի լիարժեք բուժման համար: Պետությունը որքան ֆինանսավորում էր, շարունակում է նույնքան ֆինանսավորել: Շատերի թյուր կարծիքով, երբ համավճարի գաղափարը մտցրեցին առողջապահության ոլորտ, տպավորություն եղավ, որ պետությունը դադարեց ֆինանսավորել: Պետությունը շարունակում է նույն ծավալներով ֆինանսավորել: Ուրիշ հարց է, որ պետությունն ի վիճակի չէ վճարել բուժման ամբողջ ծախսը: Այժմ մեծ թափ են առել ապահովագրական ընկերությունները: Ուրախալի է, որ կան մեծ թվով հիվանդներ, ովքեր ապահովագրված են, և նրանց ախտորոշումն ու բուժումը ֆինանսավորում է ապահովագրական ընկերությունը:


–   Իսկ ովքե՞ր են ազատվում համավճարից:


–   Սոցիալապես անապահով մարդիկ, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները, զինծառայողները, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամները, հայրենական պատերազմի մասնակիցները, բռնադատվածները: Կան մոտ 17 այդպիսի խմբեր, որոնք կոչվում են առանձին, հատուկ խմբեր: Իսկ մանուկների մասին չեմ նշում, որովհետև նրանք մշտապես եղել են պետության հոգածության ներքո:

 


–   Ի՞նչ ասելիք, խորհուրդ ունեք ուղղված մեր ընթերցողին:


–   Խորհուրդ կտայի տարվա մեջ գոնե մեկ անգամ դիմել բժշկի, հետազոտվել: Դրանով մենք կխթանենք չարորակ ուռուցքների  վաղաժամ հայտնաբերման գործին: Չեն դիմում, և ուշ դիմելիությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ չարորակ ուռուցքները շատ քիչ են հայտնաբերվում իրենց զարգացման վաղ շրջանում: Դրանք ոչ մի հատուկ ախտանշան չունեն, այդ պատճառով էլ պետք է պարբերաբար ստուգվել, հետազոտվել: Անգամ տեսանելի ուռուցքների` մաշկի, կրծքագեղձի, փափուկ հյուսվածքների ուռուցքների դեպքում ևս ուշացած են դիմում: Սա ոչ թե մենթալիտետի, այլ սոցիալական մշակույթի ցածր մակարդակի խնդիր է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ