Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին

Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին

Ապրիլի 25-ին «Վիկտորիա քոնսալթինգ»  ընկերությունը Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում կազմակերպել էր  գիտական կոնֆերանս` նվիրված Dr.Wolz ընկերության յուրօրինակ կենսակտիվ միջոցներին: Կոնֆերանսի բանախոսներն էին Dr.Wolz ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավերը, բիզնեսի զարգացման պատասխանատու Դոկտոր Գյոշկեն և ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը:


Dr.Wolz գերմանական ընկերության գործառույթների, առանձնահատկությունների մասին զրուցեցինք ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավերի հետ:

 

  Dr.Wolz ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավեր
 

Dr.Wolz ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավեր

 

–   Դոկտոր Օլդհավեր, խնդրում եմ հակիրճ ներկայացնել Dr.Wolz ընկերությունն ու նրա նպատակները:


–   Մեր ընկերությունը գոյություն ունի արդեն ավելի քան 40 տարի: Dr.Wolz ընկերությունը հոգում է մարդկանց առողջության, կյանքի երկարատևության մասին:


–   Ո՞րն է կոնֆերանսի թեման:


–   Դասախոսությունները վերաբերում են  կենսակտիվ բջիջներին, որոնց առաջին կարևորագույն գործառույթն է. չթողնել, սպառվեն օրգանիզմի բնական պաշարները: Երկրորդ հերթին նրանք արդյունավետորեն բարձրացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը: Եվ երրորդը` վնասազերծում են ազատ ռադիկալներն ու հեռացնում օրգանիզմից:


–   Ինչո՞վ են տարբերվում ընկերության ներկայացրած դեղամիջոցները շուկայում առկա դեղամիջոցներից:


–   Իմ նշած էնզիմ բջիջների հիմքով պատրաստված դեղամիջոցները կազդուրում են օրգանիզմն ու  լավացնում մարդկանց ինքնազգացողությունը: Բացի այդ կանխարգելում են ուռուցքային հիվանդությունները, երկարատև հիվանդությունների դեպքում օգնում օրգանիզմին պայքարել:

 

Dr.Wolz ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Դոկտոր Գյոշկե Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյան


–   Ո՞րն է Dr.Wolz ընկերության կարգախոսը:


–   Մեր ընկերության միակ և հիմնական նպատակը մարդկանց օգնելն է, առաջին հերթին ուղղված է սթրեսի մեջ գտնվող, երկարատև հիվանդություններից տառապող անձանց:


Զրուցեցինք նաև «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանի հետ:


«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայան    

«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայան

 

   

–   Պարոն Լալայան, ներկայացրեք, խնդրեմ, ձեր ընկերությունը և կոնֆերանսի նպատակն ու թեման:


–   «Վիկտորիա քոնսալթինգ»-ը Հայաստանում առաջին և միակ ընկերությունն է, որն աշխատում է տարբեր դեղագործական ընկերությունների հետ` որպես մարքեթինգային գործընկեր: Այսօր մեր հերթական կոնֆերանսն է, որը նվիրված է գերմանական է Dr.Wolz ընկերության արտադրանքին: Կոնֆերանսի հյուրերն ընկերության ղեկավարներն են, ովքեր ներկայացնելու են սեփական արտադրության կենսակտիվ միջոցները: Ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը և ներկայացրեց Dr.Wolz ընկերության արտադրանքի նշանակությունը տարբեր տեսակի էնդոկրին հիվանդությունների բուժման հարցում: Dr.Wolz-ն առաջին անգամ է ներկայանում Հայաստանում և Հայաստան բերում իր որակյալ, յուրօրինակ արտադրանքը:  


–   Ինչո՞վ է առանձնանում «Վիկտորիա քոնսալթինգ»-ը դեղագործական շուկայում:


–   «Վիկտորիա քոնսալթինգ»-ը, ինչպես արդեն նշեցի, առաջին մարքեթինգային ընկերությունն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս մեր ընկերության միջոցով ներմուծել Հայաստանի համար կարևոր նշանակության այն ընկերությունների դեղամիջոցները, որոնք դեռևս պատրաստ չեն իրենց ներկայացուցչությունները բացել Հայաստանում: Մեր գլխավոր նպատակներից է Հայաստանում ապահովել որակով, բայց և մատչելի դեղամիջոցների առկայությունը:  

 

Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին Dr.Wolz ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավեր   Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին  

Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին

 

 


–   Ո՞րն է ձեր ընկերության կարգախոսը:


–   Մենք հովանավորում ենք ձեր հաջողությունը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ