Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը

Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը

Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում ապրիլի 23-ին` «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը:

 

Դասախոսության շրջանակում թեմային հարող մի քանի հարցերով դիմեցինք Պարունակ Զելվեյանին և ստացանք պարզաբանումներ, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

–   Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից՝ ստատիններ. ինչո՞վ են դրանք առանձնանում, որի շնորհիվ մասնագետերի կողմից փաստվում է որպես նվաճում:


–   Բժշկության մեջ ներդրվող ցանկացած նոր դեղախումբ և ցանկացած նոր դեղամիջոց կարելի է նվաճում համարել: Անգամ նույն խմբի դեղերը, որոնք ունեն ապացուցված դրական ազդեցություն հիվանդությունների կանխարգելման և բուժման հարցում, շատ կարևոր են և կարող են համարվել լուրջ նվաճումներ: Ստատիններ, որպես  դեղախումբ անչափ կարևոր դեր ունեն սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և նրանցից մահացության նվազեցման առումով:

 

  Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան
 

Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան

 

–   Հատկապես ո՞ր հիվանդները շահեցին, ինչո՞վ:


–   Շահեցինք բոլորս: Ստատինները կարևորագույն նշանակություն ունեն հատկապես սրտի իշեմիկ հիվանդության ինչպես բուժման, այնպես էլ կանխարգելման մեջ, շատ արդյունավետ են նաև ինսուլտների կանխարգելման, սրտամկանի կաթվածի, սրտանոթային հիվանդությունների բարդությունների բուժման գործընթացներում: Հարկ եմ համարում մեկ անգամ ևս սևեռել Ձեր ուշադրությունը, որ անհրաժեշտ է  ժամանակին կանխարգելել, այլ ոչ հիվանդությունը գլուխ բարձրացնելուց հետո միայն միջոցներ ձեռնարկել: Եվս մի կարևոր փաստ. խոլեսթերինը սրտանոթային հիվանդությունների մեջ գլխավոր ռիսկի գործոններից է, որի փոխանակությունը կարգավորող դեղամիջոցները սրտաբանության մեջ կարևորագույն միջոցներ են համարվում: Արյան մեջ խոլեսթերինի անգամ 1 տոկոսի իջեցումը 1.5-3 տոկոսով նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահացությունների ռիսկը: Այս թվերն ինքնին խոսուն են, և անվիճելի փաստ է, թե որքան մեծ նշանակություն ունի մեր առողջության համար արյան մեջ խոլեսթերինի քանակի հսկողությունն ու կարգավորումը: Սրանում, իհարկե, մեծ դեր ունեն  ստատինները, որոնք լայնորեն կիրառվում են համաշխարհային բժշկագիտական պրակտիկայում:

 

–   Հայաստանին հասո՞ւ են սրտաբանության բնագավառում այսօրվա նվաճումները: 


–   Իհարկե հասու են: Եթե փորձենք համեմատել 10 տարի առաջ տիրող իրավիճակը այժմյան իրականության հետ, հսկայական տարբերություն կտեսնենք: Նախկինում դեղամիջոցներից շատերը, այդ թվում նաև ստատինները, հասանելի և մատչելի էին քչերին, այսօր դրանք հասանելի են հասարակության մեծամասնությանը: 2-րդ կարևոր  հիմնախնդիրը, որը լուծում է ստացել նաև Հայաստանում, դեղամիջոցների հանդեպ ունեցած կասկածամտությունն էր  և՛ բժիշկների շրջանում, և՛ հիվանդների: Ապացուցողական բարձր արժեք ունեցուղ մի շարք միջազգային հետազոտություններ հիմնավորապես փաստել են, որ կասկածներն ու սկեպտիկ մոտեցումները հիմնավոր չեն, ստատիններն ակնհայտորեն ունեն կյանք փրկող և սրտանոթային պատահարները նվազեցնող ազդեցություն:

 

Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը

Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը

 


–   Բժշկության և հատկապես սրտաբանության բնագավառում վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումների շարքին կդասեիք նաև…


–   Հայաստանում ամենակարևոր նվաճումը համարում եմ այն, որ ժողովրդի գիտակցության մեջ արմատավորվում է «կյանքում ամենաթանկն առողջությունն է» սկզբունքը, նվաճում է գիտակցական մոտեցումն այն ճշմարտությանը, որ պետք է կանխարգելել հիվանդության զարգացումը, այլ ոչ թե բուժել արդեն կայացած հիվադությունն ու պայքարել բարդությունների դեմ: Մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկներին, ողջունելի է, որ հատկապես երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ են հետաքրքրված իրենց առողջությամբ: Մյուս կարևոր նվաճումը. կոտրվել է  այն կարծրատիպը, թե դեղ ընդունելը վնասակար է: Ցանկացած դեղամիջոց նշանակելիս բժիշկը ծանրութեթև է անում, հաշվի առնում հնարավոր կողմնակի ազդեցությունները: Եթե կողմնակի ազդեցությունները գերազանցեն հիմնական բուժիչ ազդեցությանը, ապա տվյալ դեղամիջոցը պարզապես չի նշանակվի հիվանդին:

 

 

Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան

 

Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը

Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը

...Եթե իմանայի, հավատացնում եմ, որ կանեի այդ հեղաշրջումը առանց մեկ վարկյան իսկ հապաղելու…

 


–   Որպես սրտաբան կարո՞ղ եք ասել, ի՞նչ է այսօր պակասում, որը կհեղաշրջեր առողջապահության ոլորտը:

 

–   Եթե իմանայի, հավատացնում եմ, որ կանեի այդ հեղաշրջումը առանց մեկ վարկյան իսկ հապաղելու…. Կյանքից բավարարվածության և երջանկության զգացումն է պակասում հասարակությանը…. Ցանկացած դրական ազդակ և հույզեր առողջարար է մեր օրգանիզմի համար, այդ թվում նաև սրտանոթային համակարգի համար: Եթե մենք կյանքին ուրախ աչքերով նայենք, կարողանանք լավատեսորեն տրամադրել մեզ, զինվենք համբերությամբ, հանդուրժողականությամբ և բարությամբ ոչ մի լուրջ խնդիր, հավատացնում եմ, չենք ունենա:


«Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան    

«Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան

 

   

Զրուցեցինք նաև «Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ, ով պարզաբանեց, թե ո՞ր դեղամիջոցն է այսօր ուշադրության կենտրոնում:


–   Ի՞նչ է ներկայացնում «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն այսօր:


–   Այսօր խոսելու ենք ստատինների ճիշտ ժամանակին նշանակելու դեպքում ստացած արդյունավետության մասին, ինչը թույլ կտա խուսափել վիրահատական միջամտություններից: «Գեդեոն Ռիխտեր»-ը ներկայացնում է «Մերտենիլ» դեղամիջոցը` րոզուվաստատին պարունակող, ինչն այսօր սրտաբանաության պրակտիկայում կիրառվող դեղամիջոցների շարքում ամենաարդյունավետ և ամենաանվտանգ միջոցներից է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ