Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կանանց միամսյակն ամփոփեց ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության կազմակերպած մշակութային երեկոն

Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն

Ապրիլի 6-ին Հանրապետության բժիշկներին կարելի էր տեսնել ոչ միայն հիվանդասենյակներում, այլ նաև թատրոնում: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները, դեղագործները` վայելելու գարնանային հաճելի երեկոն և դիտելու «Մորգանի խնամին» ներկայացումը:  Բարի ավանդույթ դարձած միջոցառումն այս անգամ ևս  կազմակերպվել էր գերմանական Շտադա դեղագործական ընկերության կողմից: Ընդմիջմանը մասնագետները հնարավորություն ստացան միմյանց հետ զրուցելու արտաշխատանքային պայմաններում, կիսվելու տպավորություններով և մասնակցելու հյուրասիրության: Հենց այս հաճելի և ջերմ մթնոլորտում էլ խոսեցինք թատրոն հյուրընկալված բժիշկներից մի քանիսի հետ այն մասին, թե ինչ տպավորություն ստացան երեկոյից:

 

Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն


Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյան. «Իհարկե շատ լավ ծանոթ եմ Շտադայի արտադրանքին: Ընկերության դեղորայքը մեծ գոհունակությամբ օգտագործում և նշանակում ենք մեր հիվանդներին,  անընդհատ առընչվում ենք աշխատակիցների հետ, ովքեր մեզ օգնում են կողմնորոշվել դեղորայքի շուկայում` որ դեղորայքն ինչպես է օգտագործվում, ինչ արդյունավետություն ունի և այլն: Միջոցառման նպատակն էլ բժիշկներին առօրյայից կտրելն ու հաճելի երեկո պարգևելն է: Այս ընկերությունը մտածում է ոչ միայն այն մասին, որ ապահովի մեզ զենքով, իսկ մեր զենքը դեղորայքն է, նաև հոգում է մեր հանգստի մասին, ինչը շատ կարևոր է բժշկի համար: Ամբողջությամբ կտրվեցինք առօրյայից, շնորհակալություն Շտադա ընկերությանն այս հիանալի միջոցառման համար»:

 

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները, դեղագործները` վայելելու գարնանային հաճելի երեկոն և դիտելու «Մորգանի խնամին» ներկայացումը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները, դեղագործները` վայելելու գարնանային հաճելի երեկոն և դիտելու «Մորգանի խնամին» ներկայացումը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները, դեղագործները` վայելելու գարնանային հաճելի երեկոն և դիտելու «Մորգանի խնամին» ներկայացումը


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ուռուցքաբան-գինեկոլոգ Կարինե Հակոբյան. «Առհասարակ, մեծ հաճույքով և շատ հաճախ ներկա եմ լինում այս թատրոնի ներկայացումներին: Թող հաճախ այսպիսի փայլուն գաղափարներ առաջանան մեր դեղագործական ընկերությունների կողմից, շատ ողջունելի է: Այս երեկոն օգնեց թարմանալ, թեթևանալ հոգսերից, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ ծանր է բժշկի աշխատանքը»:


Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն, սրտաբան Ռուզան Դուրգարյան. «Անշուշտ, ծանոթ եմ Շտադա ընկերության դեղորայքին: Բացի ադմինիստրատիվ աշխատանքից, նաև պրակտիկ բժիշկ եմ, լայնորեն նշանակում եմ ու ինքս էլ կիրառում Շտադա ընկերության դեղամիջոցները: Առհասարակ այս ընկերությունը տարբերվում է  իր դրական էներգետիկայով, ջերմ վերաբերմունքով բժիշկների հանդեպ, կազմակերպվածությամբ: Դահլիճում նստած մտածում էի. ինչքան էլ մեծ լինի արվեստին ավելի մոտ կանգնելու ցանկությունը, միևնույն է,  հոգնածությունը, զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը միշտ չէ, որ թույլ են տալիս մեզ, և որքան ենք ուրախանում  այս գեղեցիկ հրավիրատոմսերը տեսնելիս… Մեծ հաճույքով ենք գալիս: Գաղափարը հոյակապ է, կտրվեցի առօրյայից, հոգսերից, լիարժեք վայելում ենք»:

 

Մալաթիա  բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի սրտաբան Մարիամ Սապոնջյան Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ուռուցքաբան-գինեկոլոգ Կարինե Հակոբյան

Մալաթիա  բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի սրտաբան Մարիամ Սապոնջյան

 

Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյան

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ուռուցքաբան-գինեկոլոգ Կարինե Հակոբյան

 


Մալաթիա  բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի սրտաբան Մարիամ Սապոնջյան. «Արդեն երկրորդ անգամ է, որ  Շտադայի կողմից հրավիրված ենք այսպիսի միջոցառման: Հաճելի, ջերմ միջավայր է` դուրս աշխատանքային մթնոլորտից: Կցանկանայի, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ կրեին»:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գինեկոլոգ Մարինե Բաղրամյան. «Շատ հաճելի երեկո է, զգացմունքներով լի: Շարունակում ենք վայելել:  Քաջատեղյակ եմ Շտադա ընկերության արտադրանքին, հենց այս պահին էլ կիրառում եմ և լայնորեն նշանակում նաև պրակտիկայում»:

 

Գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյան Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն, սրտաբան Ռուզան Դուրգարյան

Գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյան

 

Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն

 

Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն, սրտաբան Ռուզան Դուրգարյան

 


Միջոցառման խորհրդի, նպատակի մասին զրուցեցինք նաև գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանի հետ. «Ինչպես և նախորդը, այս անգամ ևս մեր միակ նպատակը բժիշկներին առօրյա կյանքից կտրելն ու հաճելի երեկո պարգևելն է` մշակութային միջավայրում: Այստեղ նրանք կարող են մոռանալ մասնագիտական խնդիրների մասին, ավելի մոտ կանգնել արվեստին: Ինչպես խոստացել էի նախորդ անգամ, այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, ինքներդ էլ եք տեսնում: Ընդմիջմանն արդեն շատ հյուրեր հասցրեցին կիսվել իրենց տպավորություններով, շնորհակալական խոսքեր ասել: Ամփոփելով կանանց միամսյակը`փորձեցինք փոքրիկ տոն նվիրել նրանց»:

 

Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն Կանանց  միամսյակն ամփոփեց  ՇՏԱԴԱ  դեղագործական ընկերության կազմակերպած  մշակութային երեկոն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին բժիշկները, դեղագործները` վայելելու գարնանային հաճելի երեկոն և դիտելու «Մորգանի խնամին» ներկայացումը

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ