Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

«Առողջ ապրելակերպ - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում

«Առողջ ապրելակերպ  - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում ապրիլի 4-ին տեղի ունեցավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ԳՀԿ) և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության մարդու վերարտադրողական գծով  համագործակցող կենտրոնի կազմակերպած  «Առողջ ապրելակերպ - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված էին  Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողների առողջ ապրելակերպին վերաբերող նկարներն ու քանդակները: Միջոցառմանը ներկա էին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը, գիտական գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Միջոցառման սկզբում Գեորգի Օկոևը նշեց՝ ուրախ է միջոցառմանը ներկա գտնվելու և ուսանողների աշխատանքները տեսնելու համար: Իր ելույթում հատկապես շեշտեց ու կարևորեց, որ պետք է  մեծ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին, որպեսզի մարմինն ու հոգին էլ լինեն առողջ:


Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ տնօրեն, պրոֆեսոր Գեորգի ՕկոևՄեզ հետ զրույցում պրոֆ. Գեորգի Օկոևը ներկայացրեց մանրամասներ՝ կապված միջոցառման հետ:


–  Պարո´ն Օկոև, ի՞նչ  նպատակ ունի նման միջոցառման անցկացումը:


–  Ուսանողության և նրանց տաղանդի միջոցով ևս մեկ անգամ մեր ժողովրդի ուշադրությունը սևեռել առողջ ապրելակերպին, որը կօգնի՝ երկար ապրելուց զատ, երկար պահպանել առողջությունը, դրանով իսկ զգալ հասարակության լիարժեք անդամ, լինել օգտակար: Ցավոք, մենք մակերեսորեն ենք վերաբերում առողջ ապրելակերպին, մեր ժողովուրդը պետք է գիտակցի. ապրելը լավ է, առողջ ապրելը՝ շատ ավելի լավ: 


–  Ցուցահանդեսին նախատեսված էր մրցանակաբաշխություն։ Ինչպե՞ս ընտրեցիք հաղթողներին, հատկապես ի՞նչ չափանիշներ հաշվի առնվեցին:


«Առողջ ապրելակերպ  - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում «Առողջ ապրելակերպ  - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում «Առողջ ապրելակերպ  - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում


–  Նախատեսված էր երեք մրցանակ։ Հաղթող երեք ուսանողները ստացան դրամական պարգև։ Սակայն այստեղ գլխավորը հաղթանակ տանելն է, որը հնարավոր է առաջին հիշվող հաղթանակն է իրենց ստեղծագործական կյանքում: Մրցանակի արժանի աշխատանքները պետք է իրենից ներկայացնեին և´ ստեղծագործական արժեք, և´ համապատասխանեին այն գաղափարին, որի համար մասնակցել են մրցույթին:


Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ գիտական գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյան–  Նմանատիպ համագործակցություններ առաջիկայում կլինե՞ն:


–  Կարծում եմ՝ այո´:


Պրոֆ. Կարինե Առուստամյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում իրենց կենտրոնի կողմից ներկայացվել է հետաքրքիր ծրագիր «Առողջ ապրելակերպի քարոզարշավ» խորագրով: «Որոշեցինք ոչ ավանդական կերպով անցկացնել այն.  գաղափարը ներկայացնողները հենց երիտասարդները լինեն: Ընտրվեց Գեղարվեստի Ակադեմիան։ Ուսանողներին առաջարկվեց մասնակցել ցուցահանդես-մրցույթի՝ առողջ ապրելակերպի թեմայի շուրջ՝ շեշտադրելով առանձին թեմաներ և իհարկե մոր և մանկան առողջությունը։ Ներկայացված աշխատանքները՝ որպես առողջ ապրելակերպի խորհրդանիշ, մեր կողմից հետագայում կօգտագործվեն բուկլետների, տպագիր նյութերի մեջ »,- նշեց պրոֆ. Կարինե Առուստամյանը:


Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր Արամ ԻսաբեկյանԵրևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր պրոֆ. Արամ Իսաբեկյանը նշեց, որ ողջունում է և ուրախ է նմանատիպ համագործակցության համար: «Մեր նախաձեռնությունը չէ, այլ պարոն Օկոևի և տիկին Առուստամյանի: Մենք միանգամից համաձայնեցինք. շատ արդիական թեմա է ընտրվել: Մեր ուսանողներն ունեցան իրենց մասնակցությունը, ցանկալի էր, որ ավելի շատ ուսանողներ ներգրավվեին մրցույթին: Ցուցահանդեսը կարելի է համարել կայացած»,- խոսքն այսպես ավարտեց Արամ Իսաբեկյանը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումնեըը կկրեն շարունակական բնույթ:

 

Միջոցառման ավարտին պատվոգրեր հանձնեցին բոլոր մասնակիցներին, իսկ հաղթողներին՝ Արսեն Դավթյանին, Գուրգեն Ծառուկյանին և Սեդա Այվազյանին, շնորհվեցին դրամական պարգևներ:

 

«Առողջ ապրելակերպ  - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում «Առողջ ապրելակերպ  - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում «Առողջ ապրելակերպ  - առողջ ապագա» խորագիրը կրող ցուցահանդես Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ