Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին

Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան մարտի 23-ին կազմակերպեց Մուկովիսցիդոզ հիվանդությանը նվիրված միջազգային սիմպոզիում: Բացման խոսքով հանդես եկավ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով ողջունեց Ստոկհոլմից ժամանած հյուրին եւ կարեւորեց վերջինիս և հայ մասնագետների միջև  փորձի ու գիտելիքների փոխանակումը: Արա Բաբլոյանը նշեց՝ թեման, որին անդրադարնալու են, մի կողմից հայտնի է, մյուս կողմից՝ կան շատ հարցեր, որոնք հրատապ են և քննարկման կարիք ունեն՝ ավելի արդյունավետ դարձնելու հիվանդների կյանքի բարելավմանն ուղղված քայլերը:


Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյան«Ցավոք, տարիներ շարունակ դժվար է եղել հիվանդության ախտորոշումը Հայաստանում, այս կամ այն բարդությունների պատճառով հիվանդներ ենք կորցրել: Վերջին տարիներին, ստեղծելով նման հիվանդների համար նախատեսված կենտրոն, կարողացել ենք ավելի ու ավելի կենտրոնացնել մեր ուժերն ու մոտեցումները, որպեսզի հնարավոր դառնան հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը: Այսօր առաջարկ կբարձրացվի՝ ստեղծել կինեզոթերապիայի կենտրոն՝ հատուկ երեխաների համար, որտեղ նաև կգան կրթվելու տարբեր կենտրոններից մասնագետներ՝ հետագայում նմանատիպ հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով»,- մեզ հետ զրույցում նշեց Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ դա սիմպոզիումի անցկացման հիմնական նպատակներից է:


Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ՝ «Մուկովիսցիդոզի ախտորոշման, կլինիկական արտահայտման և բուժման առանձնահատկությունները վաղ մանկական հասակում», «Թոքերի ախտահարումը Մուկովիսցիդոզի ժամանակ, վարումը, թոքային սրացումներ, ելքը», «Բուժական սնուցման արդիականությունը Մուկովիսցիդոզի բուժման ժամանակ», «Ֆիզիոթերապիայի դերը Մուկովիսցիդոզի կոմպլեքս բուժման մեջ, նորագույն մոտեցումները», «Դժվար ախտորոշում-կլինիկական դեպքերի ներկայացում» թեմաներով: Մինչ դասախոսությունների ներկայացումը մասնակիցներին Skype-ով ողջունեց Մուկովիսցիդոզի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստին Նոկ:


Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի տնօրեն Վաչիկ ԲաղդասարյանՄեզ հետ զրույցում հիվանդությանն անդրադարձավ ու մանրամասներ ներկայացրեց Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի տնօրեն Վաչիկ Բաղդասարյանը:

–   Ի՞նչ հիվանդություն է Մուկովիսցիդոզը։

–   Մուկովիսցիդոզը ժառանգական ծանր հիվանդություն է պոտենցիալ լետալ ելքով. դա նշանակում է, որ հիվանդները քիչ են ապրում՝ մոտավորապես 25-30 տարի:


–   Կարելի է ասել, որ բուժում չի՞ ակնկալվում…

–   Այո´, կատարվում է ընդամենը վերականգնողական բուժում՝ հիվանդի կյանքի տեւողությունը երկարացնելու համար:


–   Կա Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոն. դա խոսում է այն մասին, որ Հայաստանում հիվանդությամբ տառապողների թիվը շա՞տ է:

–   Հիվանդները քիչ չեն, կա գրանցված 41 հիվանդ, բոլորը հսկողության տակ են, ստանում են անվճար դեղորայք, եղել է 1 մահվան դեպք: Հարկ եմ համարում նշել, որ հիվանդների  90 տոկոսը տղաներ են:

 

Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնի տնօրեն Վաչիկ Բաղդասարյան Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյան


Կենտրոնը ստեղծվել է յոթ տարի առաջ՝ հիվանդներին օգնելու, վերականգնողական աշխատանքներ կատարելու, մասնավորապես` դիմադրողականությունը բարձրացնելու, շնչառական վարժություններ կատարելու, նրանց կյանքի որակը բարելավելու:


Համագործակցում ենք տարբեր երկրների հետ, կարևորում ենք հատկապես Ռուսաստանի համանուն կենտրոնի հետ համագործակցությունը, որը բերում է ինչպես մեթոդական, այնպես էլ ֆինանսական աջակցություն: 

–   Հիվանդության տարածվածությունն աշխարհում մե՞ծ է, արդյոք կապ ո՞ւնի ազգային գենոֆոնդը:

–   Այո´, այս հիվանդությունն աշխարհում մեծ և չլուծված խնդիր է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, կարող եմ փաստել որ մուկովիսցիդոզով հիվանդների թիվը շատ քիչ է Ճապոնիայում, Հնդկաստանում, Արեւելքի այլ երկրներում, և ավելի շատ են եվրոպական երկրներում, որտեղ ամեն 20-րդ եվրոպացին համարվում է գենի կրող:

 

–   Գործու՞մ է պետական ծրագիր:

–   Իհարկե´, կա հատուկ մշակված պետական ծրագիր ու հոգածություն՝ հիվանդությունը վաղաժամ ախտորոշելու ու համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

«Աստելլաս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել ԹովմասյանՄեծ է «Աստելլաս» դեղագործական ընկերության դերը մուկովիսցիդոզով հիվանդներին աջակցելու գործում:


Ինչպես նշեց դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը, մուկովիսցիդոզն այն հիվանդություններից է, որի ժամանակ հաճախ են լինում ինֆեկցիոն բարդություններ, որոնք պահանջում են հակաբիոտիկային բուժում: Նման բարդությունների դեպքում օգտագործվում են «Աստելլաս» դեղագործական ընկերության կողմից արտադրված երեք հակաբիոտիկներ՝ Ֆլեմոքսինը, Ֆլեմոկլավը, Վիլպրաֆենը»,- պարզաբանեց Միքայել Թովմասյանը:    

Սիմպոզիումի կազմակերպիչներից "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոնում մանկաբույժ-կոնսուլտանտ բ.գ.թ. Վադիմ Թևոսյանը կարեւորում է այն փաստը, որ նպատակ է դրված բժիշկների ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել նրանց տեղեկացված լինելուն, հիվանդության վաղաժամ ախտորոշմանը. «Նմանատիպ սիմպոզիումներ անցած տարի անց է կացվել վեց անգամ և յուրաքանչյուր անգամ ներկայացվել են բժիշկների համար հրատապ թեմաներ»:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ