Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Կանգնեցրե′ք տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան

«Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան

1882թ. մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց  տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման մասին: Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր, մարտի 24-ին ամբողջ աշխարհում նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը:


ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թթ. ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2012-ին կազմել է 37.1, իսկ մահացության ցուցանիշը ` 2 (100.000 բնակչի հաշվարկով): Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը մոտ 3.3 անգամ ավելի բարձր է, քան կանանցը: 2012 թ. այն կազմել է 58.2, իսկ կանանց շրջանում՝ 17.8 : 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ դեղորայքակայուն  տուբերկուլոզով 275 հիվանդ գտնվում է բուժման մեջ: Պետության, ինչպես նաև  տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից  տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ֆինանսավորման շնորհիվ ներկայումս Հանրապետությունում առկա են  տուբերկուլոզի ախտորոշման և բուժման համար պահանջովող բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներն ու դեղերը: Այս մասին մարտի 22-ին Առողջապահության ազգային ինտիտուտում ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ասուլիսին ասացին բանախոսներ, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը և Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի տնօրեն Արմեն ՀայրապետյանՕրվա թեմային հարող մի քանի հարցեր փորձեցինք ճշտել  «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանից:


–  Թեմայի հրատապությունն այսօր, եթե համեմատական զուգահեռ անցկացնենք նախորդ տարիների հետ: Կա՞ խնդրի լուծման առաջընթաց. եթե այո, ինչո՞ւմ:


–  Վերջին տարիներին  տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները նվազման միտում ունեն, և սկսած 2006թ. այդ թիվը մի քանի անգամ նվազել է: Այսօր 100.000 բնակչի հաշվով 37 հիվանդ ունենք: 2012թ. Հայաստանում արձանագրվել է  տուբերկուլոզի 1125 դեպք, նախորդ տարվա համեմատ այն 120-ով նվազել է: Նույնը մահացության վերաբերյալ` 100.000 բնակչության հաշվով երկու մահվան ելք է եղել: Մահացությունների թվի մեջ դեր ունեն մեր այն հայրենակիցները, ովքեր վերադառնում են արտերկրից արդեն վարակված և հիվանդության բարդ փուլում, ինչն արդեն անարդյունավետ է դարձնում բուժումը: Այո, առաջընթաց միանշանակ կա, և դա ակնհայտ է:

 

«Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան


–  Դեղորայքակայուն ձևերի դեմ պայքարի այսօրվա մոտեցումն ինչպիսի՞ն է:


–  2010թ. Առողջապահության նախարարությունն իրականացնում է դեղորայքակայուն հիվանդների բուժման ծրագիր, և սկսած 2010 թ. մինչ այսօր արձանագրվել է 600 դեպք, որոնցից բուժման մեջ են 270-ը: Փաստացի 4 տարվա ընթացքում հիվանդների մեծամասնությունը բուժվել է, իսկ նրանցից 20-ի մոտ հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով:

 

«Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան «Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան «Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան

Ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան

 


–  Ի՞նչ խոստումնալից հեռանկարներ կան:


–  Իհարկե, խոստումնալից է, որ մենք այսօր ունենք 77% բուժման ելք։ Համեմատական կարգով ասեմ, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2015 թ. թիրախ է նշանակել 85% բուժման ելքերը: Կարծում եմ` մենք կհասնենք այս ցուցանիշին և նույնիսկ կանցնենք:


–  2013թ. կարգախոսն է «Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». այս կարգախոսի ներքո ի՞նչ գործունեություն և միջոցառումներ են ակնկալվում:

 

«Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան  
«Կանգնեցրե′ք  տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան  

–  Դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրված կարգախոսն է, որը կոչ է անում արագ կանգնեցնել  տուբերկուլոզը, քանի դեռ վտանգված չէ մարդու կյանքը: Այս կարգախոսի ներքո «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում զգալի աշխատանքներ ենք իրականացնում հիվանդների վաղ հայտնաբերման, ախտորոշման և անհապաղ բուժման համար: Մենք այսօր ունենք բավականաչափ դեղորայք, չունենք անհրաժեշտ դեղորայքի սպասող հիվանդների ցուցակ, բավարար են ախտորոշման ժամանակակից մեթոդները։ Սերտ է կապը առաջնային օղակի հետ, որպեսզի ավելի վաղ շրջանում հայտնաբերվի  տուբերկուլոզը:

 

–  Հայաստանում ինչպիսի՞ ծրագրեր են գործում կամ նախատեսվում:


–  Գործում է 2007թ.-2015թթ. համար նախատեսված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, և այսօր արդեն աշխատում ենք մեկնարկելու նոր ծրագիր 2015-ից:


–  Պետության ստանձնած պարտավորությունները որքանո՞վ են կոմպենսացնում հիվանդների բուժման գործընթացը:


–  Հայաստանում տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման ամբողջ ընթացքը հիվանդի համար լիովին անվճար է և իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Բոլոր ծախսերը հոգում է պետությունը` Առողջապահության նախարարության պետական բյուջեից զգալի մաս հատկացնելով  տուբերկուլոզի ստացիոնար և ամբուլատոր բուժմանը: Ունենք հիմնական դոնոր` Գլոբալ հիմնադրամը, որի ծրագրերի շրջանակներում ձեռք են բերվում 1-ին և 2-րդ շարքի հակատուբերկուլոզային դեղորայք: 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ