Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ Վիկտոր Տեր-Գրիգորյանի սուր կորոնար համախտանիշին նվիրված դասախոսությունը

Կայացավ Վիկտոր Տեր-Գրիգորյանի սուր կորոնար համախտանիշին նվիրված դասախոսությունը

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը  փետրվարի 20-ին  Հայաստանի ամերիկյան բիզնես-կենտրոնում կազմակերպեց  «Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն:  «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյանը մեզ հետ զրույցում  պարզաբանեց իր ելույթին հարող մի քանի հարցեր:


–   Սուր կորոնար համախտանիշը սիրտ-անոթային հիվանդությունների ընդհանուր վիճակագրության մեջ ի՞նչ բաժին ունի:

 

–   Սուր կորոնար համախտանիշ կարող է զարգանալառանց ST էլևացիայի (անկայուն ստենոկարդիա և սրտամկանի ինֆարկտ` առանց ST էլևացիայի) և ST էլևացիայով (սրտամկանի ինֆարկտ` ST էլևացիայով)։ Համաձայն GRACE ռեգիստրի` անկայուն ստենոկարդիան կազմում է դեպքերի 38%-ը, սրտամկանի ինֆարկտն առանց ST էլևացիայի`25%-ը, իսկ սրտամկանի ինֆարկտը  ST էլևացիայով` դեպքերի 30%-ը։
Այսպիսով` կարելի է ասել, որ առանց ST էլևացիայի սուր կորոնար համախտանիշը`ավելի ստույգ, անկայուն ստենոկարդիան և սրտամկանի ինֆարկտն առանց ST էլևացիայի  հանդիպում է երկու անգամ ավելի, քան սրտամկանի ինֆարկտը ST էլևացիայով։ Բացի այդ. անկայուն ստենոկարդիան` որը պոլիվալենտ հիվանդություն է, իր մեջ ներառում է de novo ստենոկարդիան,  պրոգրեսիվող ստենոկարդիան և վաղ հետինֆարկտային ստենոկարդիան։

Երկար տարիներ` լինելով Երևան քաղաքի գլխավոր  սրտաբան, մշտապես զարմացել եմ, որ մեր երկրում անկայուն ստենոկարդիայով, այսինքն, ժողովրդական լեզվով ասած` նախաինֆարկտային վիճակում գտնվող հիվանդը պետպատվերով չի սպասարկվում: Անպայման պետք է փաստվի ինֆարկտը, այսինքն` դառնա հաշմանդամ, հետո միայն պետությունը մտածի հիվանդի մասին: Հիվանդությունից հետո առնվազն մեկ տարի հիվանդին թոշակ է հատկացվում, իսկ գուցե այդ թոշակը նախապե՞ս տրամադրվի սուր վիճակում գտնվող հիվանդին, պետպատվերի շրջանակում նա ստանա անհրաժեշտ բուժում, որ ստիպված չլինի անցնելու այդ ամենի միջով. կկանխվի ինֆարկտը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր պետությունը ֆինանսապես վատ  վիճակում է գտնվում, բայց, բոլոր դեպքերում, կարելի է լուծում գտնել: Ի վերջո, եթե հիվանդությունից հետո հիվանդին տրամադրվող նպաստը նախապես հատկացվի նրա բուժմանը, գուցե կկանխվի հաշմանդամության առաջացումը` դրանով իսկ կանխելով հետագա է´լ ավելի ֆինանսներ պահանջող ծախսերը:

 

  «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան
 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան

 

–   Որքանո՞վ է վտանգավոր հիվանդությունը, մահվան ելքով ավարտվող հիվանդությունների շարքում ի՞նչ տեղ է զբաղեցնում:


–   Պետք է ցավով ասեմ, որ սուր կորոնար համախտանիշի ժամանակ հաշմանդամության և մահվան ելքերը նույնքան շատ են, որքան միոկարդի զանգվածային ինֆարկտի ժամանակ: Մահվան ելքերը տվյալ համախտանիշի առկայության դեպքում 10-15% են կազմում: Միայն անվանումը` ՍՈՒՐ ԿՈՐՈՆԱՐ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ, արդեն խոսում է այն մասին, որ հիվանդը մի քայլ է հեռու «անդունդի եզրից»: Ամբողջ աշխարհում այս համախտանիշով հիվանդների քիչ տոկոսն է դիմում բժշկի, մեզ մոտ` ելնելով ֆինանսական վիճակից, շատ ավելի քիչ:

 
–   Կարո՞ղ եք ներկայացնել Հայաստանում վերջին երկու տարում սիրտ-անոթային հիվանդությունների տենդենցին վերաբերող վիճակագրական տեղեկատվություն:


–   Միանշանակ` տենդենցն աճող է: Օրեցօր շատանում է այս համախտանիշով տառապողների թիվը:


–   Որպես սուր կորոնար համախտանիշի պատճառ ի՞նչը կարող եք մատնանշել:


–   Կարևոր պատճառներից է մարդկանց անլուրջ մոտեցումը  հիվանդություններին: Մարդիկ չեն հասկանում, կամ չեն ընդունում, որ շաքարախտը, հիպերտոնիան, վիրուսային հիվանդությունները հետևողական բուժում են պահանջում: Պատկերացրեք. եթե մի հրաշքով շաքարախտը, հարբուխը, հիպերտոնիան, վերանային, հավանաբար բժիշկների մեծ մասը պարապուրդի մատնվեր: Ճնշման հետ կապված խնդիրների հետ շատերն  ադապտացվում են և ընկալում իրենց օրգանիզմի հետ կատարվող արդեն հարազատ մի բան, իսկ հարբուխի ժամանակ` բոլորովին բուժում չեն ստանում, շաքարային դիաբետին առնչվող հարցերում ստիպված են լինում քիչ ավելի հետևողական լինել:  Ցավում եմ, չեմ գտնում բառեր, որ կարողանամ արտահայտել մտահոգությունս: Չեմ ուզում համեմատել մեզ եվրոպացիների հետ, քանի որ տարբերությունը հսկայական է, բայց վրացիների, ռուսների հետ կարող եմ ու, զարմանում եմ, ինչու՞` ի վնաս մեզ, էլի այդքան մեծ է տարբերությունը:

 

«Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան «Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն


–   Եթե, այնուամենայնիվ, համեմատենք եվրոպական երկրների հետ, ինչպիսի՞ն է  վիճակագրությունը:


–   Համեմատելու չէ առհասարակ: Ստույգ տվյալներ չեմ կարող ասել, ու դժվար թե որևէ մեկը տվյալներ ունենա: Սակայն այն, ինչ տեսնում եմ մեր բուժհաստատություններում, բավական է հասկանալու, որ Հայաստանում անհավանական տեմպով աճում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների թիվը:


–   Որքանո՞վ են  բուժման արդիական մեթոդներն արդյունավետ, կա՞ն տվյալներ, որոնք ապացուցում են նորագույն բուժման արդյունավետությունը:


–   Եթե 40 տարի առաջ 25-30 տարեկան որևէ մեկն ունենար սուր կորոնար համախտանիշ, երկար տարիներ նրա անունը, և նրա հետ կապված բոլոր տվյալները կմնային մասնագետների հիշողություններում, որովհետև հազվագյուտ դեպքերում կարող էր այդ տարիքում նման համախտանիշ զարգանալ: Հիմա բնավ զարմանալի չէ, եթե 25-30 տարեկան երիտասարդի մոտ ախտորոշվի սրտի զանգվածային կաթված: Ինչքան էլ արդյունավետ լինի բուժումը, եթե այն իրականացվում է հիվանդության զարգացումից հետո, այլ ոչ` նախաինֆարկտային շրջանում, հիվանդն արդեն դառնում է հաշմանդամ. նա չի կարող լինել այնպիսի ֆիզիկական ակտիվության մեջ, ինչպես նախկինում էր:  Սա բժշկական խնդիր չէ, սա սոցիալական խնդիր է:

 

«Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն «Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն «Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն


–   Թերևս հենց դա էլ խոսում է թեմայի արդիականության մասի՞ն:


–   Միանշանակ: Յուրաքանչյուր եվրոպական երկրում` ցերեկային ժամերին, փողոցում հազիվ թե մի քանիսին գտնեք, իսկ մեր քաղաքում տարբերություն չկա՝ ցերե՞կ է, թե՞ երեկո: Դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ մեծ է գործազրկությունը, իսկ տղամարդու համար չաշխատելը նշանակում է անընդհատ սթրեսի մեջ գտնվել: Այս դեպքում դժվար է դառնում հիվանդությունից խուսափելը:


–   Այսօրվա կոնֆերանսի թեման ի՞նչ կտա մասնեգետներին:


–   Այստեղ մեծամասամբ հավաքված են առաջնային օղակի` պոլիկլինիկայի, մասնագետները: Մենք հորդորելու ենք` լինելու ավելի խիստ, ավելի զգույշ, այսպիսի տերմին կա` կորոնարային զգուշավորություն, որը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի:

 

«Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար, բ.գ.թ. Վիկտոր Տեր-Գրիգորյան «Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն


–   Ի՞նչ խորհուրդ կտաք այցելուին, ով կկարդա հոդվածը, ինչպե՞ս կանխարգելեն համախտանիշի զարգացումը:


–   Փորձեն մի քիչ մտածել` իրենց մասին: Դե իհարկե´, կողքից խորհուրդ տալը հեշտ է, կատարելն է դժվար. մենք բոլորս էլ անընդհատ մտատանջությունների մեջ ենք: Պետք է շատ քայլել, ինչը մեզանից քչերն են անում: Ցավոք, Հայաստանը դարձել է հին մեքենաների գերեզման. մատչելի գնով ձեռք են բերում հին մեքենաներ, և մոռանում քայլելու մասին: Մարդիկ դադարել են առողջ ապրելակերպով ապրել: Դպրոցներում, համալսարաններում բացառել են ֆիզկուլտուրան, որը նույնպես մեր առողջության, առողջ կենսակերպի համար պայքարի միջոցներից է: Նորից եմ կրկնում` սա բժշկական խնդիր չէ, սա հասարակակա´ն խնդիր է, սա մտածելակերպի, կենսակերպի´ խնդիր է: Մեր կառավարությունը պետք է հրատապի խնդիրը, մտածի ու ելքեր գտնի այս խնդրի լուծման համար: 


Դասախոսության թեմայի և դրան շաղկապվող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:


–   Ո՞րն է կոնֆերանսի հիմնային խնդիրը և ի՞նչ նպատակ ունի այն:


–   Այսօրվա կոնֆերանսի թեման նվիրված է սուր կորոնար համախտանիշին և նրա զարգացման դեպքում կլոպիդոգրելի կիրառմանը սրտաբանների,  մասամբ` թերապևտների աշխատանքում: Խոսելու ենք համախտանիշի կանխարգելման, առաջացման դեպքում` հնարավոր բուժման, նշանակվող դեղամիջոցների մասին:

 

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան «Կլոպիդոգրելը սուր կորոնար համախտանիշի ժամանակ» թեմայով կոնֆերանս-դասախոսություն «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան


–   Ինչքանո՞վ են արդյունավետ բուժման ձեր առաջարկած մեթոդները:


–   Դրանց արդյունավետության մասին խոսում են միջազգային մասշտաբի հետազոտությունները: Մենք այսօր խոսում ենք ՏԵՍՍԻՐՈՆ դեղամիջոցի մասին, որի բաղադրության մեջ մտնում է կլոպիդոգրելը: Դեղամիջոցը նշանակվում է` խոչընդոտելու թրոմբի առաջացումը: Սովորաբար այն նշանակվում է ացետիլսալիցիլաթթվի` ասպիրինի, հետ համատեղ: Բուժումը պետք է լինի երկարատև և հետևողական:


–   Թեման, ըստ Ձեզ, ինչքանո՞վ է արդիական:


–   Սուր կորոնար համախտանիշը մեծ տարածվածություն ունի, իսկ դա արդեն խոսում է թեմայի հրատապության մասին, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս համախտանիշի առկայության դեպքում, և որպես հետևանք` միոկարդի ինֆարկտի զարգացումից, մահվան ելքերը քիչ չեն։

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ