Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Մարինա Օհանյանի դասախոսությունը՝ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» թեմայով

Կայացավ ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ.,  դոցենտ Մարինա Օհանյանի դասախոսությունը՝ «ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» թեմայով

Ընտանեկան բժշկության ակադեմիական միությունը, Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչության հետ համատեղ, նոյեմբերի  27-ին  կազմակերպել էր ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ.,  դոցենտ Մարինա Օհանյանի դասախոսությունը՝ «ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» թեմայով:


Դասախոսության ժամանակ Մարինա Օհանյանը խոսեց հատկապես «հաճախ հիվանդացող երեխաների մասին», որ այս խմբում այն երեխաներն են, ովքեր տարվա ընթացքում հիվանդանում են 6 և ավելի անգամ, ու հիվանդությունը յուրաքանչյուր անգամ բավականին երկար է ընթանում: Սրա հիմնական պատճառը մասնագետը տեսնում է օրգանիզմում քրոնիկ օջախի առկայության մեջ, և բժիշկը` նման երեխաների հետ աշխատելիս, նախևառաջ պետք է փնտրի ու գտնի ցանկացած դրսևորմամբ այդ օջախը։ Նման օջախի դերում կարող է հանդես գալ նույնիսկ անառողջ ատամը:


ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ. դոցենտ Մարինա Օհանյանի դասախոսությունՄասնագետը ներկացացրեց «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության երկու դեղամիջոց` Գրոպրինոսին (Гроприносин)  և Սուպրաքս (Супракс), որոնցից առաջինը` որպես իմունամոդուլատոր և հակավիրուսային դեղամիջոց, պայքարում է վիրուսային հիվանդությունների դեմ, իսկ երկրորդը հակաբիոտիկ դեղամիջոց է։ 

 

Գրոպրինոսին  և Սուպրաքս դեղամիջոցների մասին ավելի մանրամասն ներկայացրեց  «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը: Վերջինս, խոսելով Գրոպրինոսինի մասին, մատնանշեց, որ այն ունի հակավիրուսային ու իմունիտետի մոդուլավորման արդյունավետություն: Բլուրցյանը մանրամասնեց դեղամիջոցի կարգավորիչ ազդեցության մեխանիզմը «Ինչպե՞ս է մարդը հիվանդանում վիրուսային հիվանդությամբ. նախ վիրուսը թափանցում է բջիջ և տեղակայվում բջջի միջուկում` իր գենետիկ ինֆորմացիան միացնելով բջջի գենետիկ ինֆորմացիային, ինչին հաջորդում է կրկնօրինակումը ` մատրիցայի ստեղծման տեսքով, որից կրկնօրինակվում և առաջանում են նոր վիրուսներ։ Հենց այդ փուլում է, որ Գրոպրինոսին դեղամիջոցը խանգարում է վիրուսի գենետիկ կոդի ճիշտ ճանաչմանը, արդյունքում. չի ձևավորվում մատրիցա, ուստի վիրուսը դառնում է անզոր` կրկնօրինակվելու»: 

 

ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ. դոցենտ Մարինա Օհանյան ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ. դոցենտ Մարինա Օհանյանի դասախոսությունը

 

Ընտանեկան բժշկության ակադեմիական միության և Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչության համատեղ կազմակերպված ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ. դոցենտ Մարինա Օհանյանի դասախոսությունը

 


Գրոպրինոսինն ազդում է իմունային համակարգի այն բջիջների վրա, որոնք ապահովում են հակամանրեային, հակավիրուսային իմուն պատասխանը, նաև տարբեր նութերի արտազատումը` վերոնշյալ ազդեցությամբ, որոնց շարքում է ինտերֆերոնը: Այն անցել է բազմաթիվ հետազոտություններ ու փորձաքննություններ և գրանցել լուրջ ցուցանիշներ:


«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչության մենեջեր Լուսինե ԲլուրցյանԼուսինե Բլուրցյանը դեղամիջոցի արդյունավետության մասին խոսեց սեփական փորձով, քանի որ նախորդ օրը վատառողջ էր, իսկ հիմա  կարող է ելույթ ունենալ` ի շնորհիվ Գրոպրինոսինի։


Դեղամիջոցների մասին սեփական փորձով էր խոսում նաև Մարինա Օհանյանը: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ մի քանի նրբությունների:


–   Տիկին Օհանյան, դեղամիջոցների մասին Ձեր դրական կարծիքն ունի՞ անձնական փորձի հիմնավորում:


–   Նախքան բեմահարթակից բժիշկներին խորհուրդ տալը, առաջին հերթին, պետք է  վստահ լինել, որ տրված խորհուրդներն իրոք լավագույն տարբերակներից են: Բացի այդ, սեփական պրակտիկայում` նախքան որևէ  հիվանդին խորհուրդ տալը, օգտագործում եմ ինքս կամ նշանակում ընտանիքի անդամներին: Օրինակ՝ Սուպրաքսը` որպես հակաբիոտիկ, առաջին անգամ նշանակել եմ իմ աղջկան։ Այժմ, ունենալով երկարատև կլինիկական փորձ, վստահ եմ դրա որակական հատկանիշների վրա: 


–   Այս դեղամիջոցները կարելի՞ է օգտագործել առանց բժշկի դուրս գրման:


–   Պետք է ընդունել միայն բժշկի խորհրդատվությամբ: Կարծում եմ` անգամ վիտամիններ ընդունելուց առաջ, պետք է անպայման  խորհրդակցել բժշկի հետ:

 

«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան Գրոպրինոսին  և Սուպրաքս դեղամիջոցների մասին ավելի մանրամասն ներկայացրեց  «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան

 

Գրոպրինոսին  և Սուպրաքս դեղամիջոցների մասին ավելի մանրամասն ներկայացրեց  «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը

 

 

–   Եթե երեխան «հաճախ հիվանդացող» չէ, ինչպե՞ս ամրացնել նրա իմունային համակարգը:


–   Միշտ ասել եմ` արև, հող ու ջուր, ահա կարևոր ու անհրաժեշտ 3 պայմանները երեխայի առողջության համար։ Ծնողները հաճախ են երեխաներին փակում տանը՝ չթողնելով խաղալ դրսում, տաք են հագցնում։ Բայց արի ու տես, որ այդպիսով նրանք թուլացնում են երեխայի իմունիտետը։ Իսկ այն երեխաները, ովքեր ավելի ազատ են նման սահմանափակումներից, անընդհատ խաղում են, վազվզում, նրանց իմունիտետն ավելի ամուր է և ավելի առողջ են մեծանում:


Ամփոփելով դասախոսությունը` Լուսինե Բլուրցյանը մատնանշեց, որ ներկա էին բազմաթիվ մասնագետներ ոչ միայն Երևանից, այլև մարզերից և նրանք նույնպես հայտնեցին իրենց կարծիքներն ու կիսվեցին սեփական փորձով: «Կարեւոր էր, որ դասախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկումներով. կլինիկական դեպքերի նկարագրություններով  ու փորձի փոխանակումներով։ Դասախոսությունը նպատակ ուներ նաև բժիշկներին տեղեկացնելու վերջին հետազոտությունների արդյունքների մասին, մանրամասնելու դեղամիջոցների ցուցումներն ու հակացուցումները»։

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ