Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն. Սեյրան Օհանյան

Ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն. Սեյրան Օհանյան

Հոբելյանական տոնի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմական բժիշկներ և այլք:

 

Հանդիսության շրջանակում տեղի է ունեցել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրսեցիների երդման արարողությունը:

 

Ներկաների համար ցուցադրվել է ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունում պատրաստված ''Կյանքի ու մահվան սահմանում'' խորագրով տեսաֆիլմը, որն անդրադարձ է ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման ու զարգացման փուլերին, Արցախյան ազատամարտում հայ բժիշկների գործած հերոսական սխրանքներին, բուժծառայողի աշխատանքին ու կերպարին:

 

Շնորհավորելով ներկաներին և դիմելով Հայրենիքի պաշտպանի պատվաբեր գործն ընտրած երիտասարդներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում ևս մեկ անգամ արժևորել է բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում, ընդգծել է, որ մեր բժիշկները սխրալից ճանապարհ են անցել Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջև դրված խնդիրները: 

 

Բուժծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով մի շարք բուժծառայողներ և քաղաքացիական բժիշկներ պարգևատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

 

k

 

l

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ